Բոլորը պետք է հասկանան, որ արտահերթ ընտրությունները բխում են երկրի շահերից. Արամ Սարգսյան
Politics«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ իրականացնելու մասին հայտարարությանը նշեց, որ գրեթե բոլոր կուսակցությունները, այդ թվում իրենց, հայտարարել են դրա անհրաժեշտության մասին:
«Մեր կարծիքով՝ Սահմանադրության շրջանակներում պետք է կազմակերպվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց քաղաքական կուսակցությունները ընտրությունների մասով բաժանվեցին երկու մասի: Մի մասի կարծիքով խնդիրը արտահերթ ընտրությունների կազմակերպողի մեջ է, մյուս մասը նման հարց չի բարձրացնում: Նրանք դա հիմնավորում են, որ չեն վստահում Նիկոլ Փաշինյանի արդար ընտրությունների կազմակերպմանը, առանց հաշվի առնելու, որ ընտրությունները կեղծելու արհեստավարժության աստիճակի հասած մասնագետները, որոնք դա հասցրել էին վիրտուոզ վարպետության մակարդակի, իրենց թիմերում են: Այլ հարց էլ կա, որ եթե որոշ ընդդիմադիր ուժեր իրենց այդքան ռեսուրսով չեն կարողանալու իրենց քվեները պահել, ապա ինչե՞ս են դնռեր շրխկացնելու Պուտինի դեմ: Այսինքն, այն ինչ ասում են, քաղաքական շահարկում է հետին նպատակներ են հետապնդում»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:
Մյուս կողմից արտահերթ ընտրությունները պետք է ձեռնտու լինի նաև Նիկոլ Փաշինյանի համար, սեփական կուսակցության ռեսուրսները վերանայելու և ապագայի մասին մտածելու համար: Իշխանությունը ուզում է ամրագրել այն փաստը՝ ինչը կա:
«Ես մշտապես ասել եմ, որ երկրի ներսում Սահմանադրական ճանապարհով ընտրությունների հասնելու միակ տարբերակը ժողովրդի քվեն ստացած խորհրդարանական ուժերի հետ ընդհանուր հայտարարի գալն է: Ես համոզված եմ, որ գործող իշխանությունները պետք է փորձեն ընդհանուր հայտարարի գալ խորհրդարանական երկու ուժերի հետ: Ես կարծում եմ, որ բոլորը պետք է հասկանան, որ արտահերթ ընտրությունները բխում են երկրի շահերից»,- ասաց Ա.Սարգսյանը:
Արմինե Գրիգորյան