Yerevan, 09.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման մասին ցնդաբանությունը բերեց պատերազմի․ Սերժ Սարգսյան

TV

Ավելին Այստեղ

Ես ուղղակի ասում էի հետևյալը՝ Ղարաբաղը չի սակարկվում, մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը, սակարկության ենթակա չեն այն բոլոր մարդիկ, որոնք իրենց կյանքը տվել են, որպեսզի Արցախը լինի ազատ ու անկախ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով Լուկաշենկոյի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի՝ Ադրբեջանին յոթ շրջաններն վերադարձնելու դիմաց հինգ միլիարդ դոլարի առաջարկին։

«Այսպես ասած՝ այդ թեզը, այդ մեղադրանքը տարածողները, կարծում եմ իրենք էլ շատ լավ հասկանում էին, թե ես ինչ եմ ուզում ասել. երբ ես հակադարձում էի Լուկաշենկոյին, ավելի ճիշտ՝ Լուկաշենկոյի միջոցով Ալիևին, ի դեպ, պետք է ասեմ, որ դա առաջին խոսակցությունը չէր, նախկինում էլ ես ունեցել եմ այդպիսի խոսակցություն Ալիևի հետ:

Չի եղել այդպիսի բան՝ կա՛մ անձնապես,  կա՛մ պետությանը, ուղղակի այդպես է ասվել: Ես ուղղակի ասում էի հետևյալը՝ Ղարաբաղը չի սակարկվում, մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը, սակարկության ենթակա չեն այն բոլոր մարդիկ, որոնք իրենց կյանքը տվել են, որպեսզի Արցախը լինի ազատ, անկախ: Դուք արդյոք կասկածո՞ւմ եք, որ եթե հանկարծ մի հրաշքով Ալիևը դրան համաձայներ, ի՞նչ է, մենք ունա՞կ չէինք այդ վեց միլիարդը հավաքելու: Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում կհավաքեինք, ես վստահ եմ, որ բոլոր մեծահարուստ հայերը, և ոչ միայն մեծահարուստները, այդ հարցով իմ թիկունքին կանգնած կլինեին:  Ուղղակի, իմ պատասխանը, ոչ թե կատակային էր, այլ չոր էր, որ եթե դու ուզում ես սակարկել, ես պատրաստ եմ ավելի մեծ գումար վճարել, եթե քո չափանիշները չափվում են փողով, ես ավելի բարձր գին եմ տալիս», ասել է 3-րդ նախագահը:

Սերժ Սարգսյանը չի բացառում, որ նույն առաջարկն արվել է նաեւ գործող վարչապետին․

«Չեմ կարող բացառել, համենայն դեպս հայտնի է դարձել, որ Ալիևը և կապիտուլյանտը գաղտնի բանակցություններ են ունեցել: Հայտնի է, թե ովքեր էին վարում այդ բանակցությունները, հայտնի է, որ հայկական կողմից այսպես ասած օպերատիվ կապն ապահովողը նամակ է հանձնել կապիտուլյանտին, և նա այդ նամակը չի պատռել,չի ասել՝ այստեղ անընդունելի բաներ կան, այլ ասել է՝ շատ լավ: Ես չեմ կարող ասել, պնդել, որ այնտեղ հենց առաջարկություն է արվել, չեմ էլ կարող ժխտել, բայց իրադարձությունների զարգացումը ամբողջական իրավունք է տալիս յուրաքանչյուրին ողջամիտ կասկած ունենալու: Սխալների այն շարանը, որ տեղի ունեցավ, կա՛մ միտումնավոր էր, կա՛մ դավադրություն էր, կա՛մ ծայրաստիճան տգիտություն: Որպեսզի մենք կարողանանք  վերջնական եզրակացության հանգել, ապա մենք պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն, իսկ այս իշխանությունների պարագայում դա անհնար է: Կրկնում եմ, ողջամիտ կասկած ունենալու իրավունք բոլորն ունեն: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի հավանական՝ այն, ինչի մասին հիմա հազարավոր մարդիկ են խոսում, թե՞ Մանվելի «տուշոնկա գողանալը»: Ես համոզված եմ, հանրապետությունում չկա մեկը, որը հիմա հավատում է, որ Մանվելը «տուշոնկա» է գողացել, բայց տասնյակ հազարներ արդեն խոսում են այդ կասկածի մասին: Ես չեմ պնդում, որ այդպես է եղել, չեմ էլ կարող հերքել, ի՞նչը հիմք ընդունեմ հերքելու համար՝ պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձություննե՞րը, թե՞ պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները: Եթե Շուշին «դժգույն, դժբախտ» քաղաք է, եթե Շուշին «հայկական չէ», և եթե մարդն ունի այն ցինիկ համարձակությունը խորհրդարանի ամբիոնից պնդելու այդպիսի հիմարություններ, ես կամ ուրիշները ի՞նչ իրավունքով պետք է բացառենք դավադրությունը: Պատկերացնո՞ւմ եք, առանց ցավ զգալու, առանց ափսոսանքի, առանց մեղավորության նշույլի, լկտիաբար արդարացնում են՝ դե ի՞նչ էր, տվել ենք, տվել ենք, ի՞նչ եք ուզում»:

Սյունիքի առնչությամբ գործող իշխանությունը հղում է անում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, որով Սյունիքի արտաքին սահմանագծի նկարագրություն է տրվում: Այս հարցին, նախկին նախագահը նշել է, որ մասնագետներն այդ մասին խոսել են եւ ինքը չի ուզում մասնագիտական գնահատական տալ, հատկապես, որ 2017-ին այդ օրենքը դադարել է գոյություն ունենալուց․

«Բայց սա առիթ է մեկ այլ թեմայի անդրադառնալու համար: Իհարկե, այն ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո, մենք չէինք կարող գրել, մեր օրենքներով պաշտոնական բնույթ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ գոյությանը: Մենք չէինք կարող գրել, որ Հայաստանի Հանրապետության հարևանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Մենք չէինք կարող այլ կերպ գրել, որովհետև դա կենթադրեր մասնակիորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ ճանաչելը նշանակում էր վերջ տալ բանակցային պրոցեսին, իսկ բանակցային պրոցեսը փակուղի մտցնելը, մենք տեսանք, թե ինչի է բերում՝ պատերազմի: Բայց եթե մի քիչ հետ գնանք, ու հիշենք  Ապրիլյան պատերազմի օրերը, ապա ես այդ ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ եթե այս պատերազմը երկարաձգվի, ապա ՀՀ-ն ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Փառք Աստծո, պատերազմը կարճ տևեց, պատերազմի արդյունքում ունեցանք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և ես  համարեցի, որ դեռևս վաղ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Գործող իշխանությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, պարտավոր էր այդպես անել:

«Եթե համանախագահները, եթե միջազգային հանրությունը համարում էր, որ բանակցային պրոցեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից կլիներ բանակցությունները տանել փակուղի, և որպես արդյունք ունենալ ռազմական գործողություններ, բա եթե արդեն ռազմական գործողություններ են, ապա  էլ ի՞նչն էր խանգարում ճանաչել անկախությունը: Ես կարծում եմ, որ մենք վաղ թե ուշ դրան հասնելու ենք, բայց  մենք պետք է խելամտություն ցուցաբերենք և կարողանանք  ճիշտ ժամանակը գտնել, մենք պարտավոր էինք դա անել և աշխարհին ասել, որ մենք ճանաչում ենք անկախությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը փորձենք փրկել բնաջնջումից: Ես կարծում եմ, որ դա ոչնչով չէր խանգարի: Չնայած, իհարկե, այսպիսի արդյունքի պարագայում չեմ բացառում, որ կապիտուլյանտի առաջ կդնեին նաև պարտականություն՝ անկախությունը հետ ճանաչելու»:

3-րդ նախագահը համամիտ է հարցազրուցավարի հետ, որ կրիտիկական պահը կորսված է: Պատերազմի օրերին ՀՀ և Արցախի նախկին հինգ նախագահներ հանդիպեցին եւ պատրաստակամություն հայտնեցին հանուն պետության գործելու և միասնական դիրքորոշմամբ հանդես գալու:  ՀՀ առաջին և երկրորդ նախագահները պատրաստ էին մեկնել Մոսկվա: Ինչո՞ւ ինքը չի մեկնել:

«Նախ պետք է ասեմ, որ, իրոք, աննախադեպ էր այդ որոշումը, և մյուս կողմից էլ աննախադեպ էր, որովհետև իրավիճակը շատ ծանր էր, ուստի Լեռնային Ղարաբաղի երկու պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի առաջարկությամբ, մենք հանդիպեցինք և որոշում կայացրեցինք, որ անհրաժեշտություն կա Մոսկվա գնալու: Այդ առիթով անհրաժեշտություն կար  գործող իշխանությունների հավանությունը ստանալու այդ ուղևորության համար, բայց սրանց դա պետք չէր, ամենայն հավանականությամբ, դա պետք չէր, որովհետև որևէ կերպ չաջակցեցին։ Բայց կարծում եմ, դա օգտակար կլիներ: Շատերը հարցնում են՝ ի՞նչը օգտակար կարող էր լինել: Ասեմ, համանախագահող երկրներից գոնե մեկը, գոնե մեր դաշնակից երկրի ղեկավարությունը, ընդ որում խոսքը ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին չէր, խոսքը ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման մասին էր, գոնե, ինչպես ասացի, մեր դաշնակից երկրի ղեկավարությունը, համանախագահ երկրի ղեկավարությունը, կտեսներ, որ Հայաստանում նաև այլ կարծիք կա, և այդ կարծիքը լայն տարածում ունի: Սա էր ամբողջ նպատակը», նշել է նա:

Իշխանությունը պատրաստակամություն հանդես բերե՞լ է, որևէ կերպ արձագանքե՞լ է այդ նախաձեռնությանը: Ոչ, պատասխանել է Սերժ Սարգսյանը․

«Նրանք խորհուրդ տվեցին ինքնուրույն գնալ և հանդիպել այլ պաշտոնյաների: Խոսքը նույնիսկ կարգավիճակի մասին չէր, բանն այն էր, որ գոյություն ունեն գործող իշխանություններ և որպեսզի ռուսաստանցի մեր գործընկերներին չդնեինք անհարմար իրավիճակում, իշխանությունները ուղղակի պետք է ասեին, որ իրենք դեմ չեն այդ հանդիպմանը, այդքան բան: Չարվեց»:

«Պարո՛ն նախագահ, մենք քիչ առաջ խոսում էինք ճանաչման մասին: Ճանաչում դե յուրե չի արվել, բայց դե ֆակտո հո ՀՀ վարչապետը Ստեփանակերտի կենտրոնում հայտարարել է, որ Արցախը Հայաստան է և վերջ: Ճիշտ է, դա ոչ միանշանակ ընկալում ունեցավ միջազգային հանրույթում,  համանախագահներն էլ տարակուսեցին, Ալիևն էլ սկսեց օգտվել այդ թեզից, բայց գոնե խոսքային մակարդակով արձանագրվեց, թե ումն է Արցախը»․ այս դիտարկմանն ի պատասխան  Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ հայտարարությունն ուղղված չէր Ադրբեջանին և համանախագահներին․

«Ես կարծում եմ, որ չնայած այն հանգամանքին, որ շատ-շատերն այդ արձանագրության հեղինակին մեղադրում են այդ արտահայտությամբ բանակցային գործընթացին վնասելու համար, ես մի քիչ այլ տեսանկյունից եմ նայում: Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունն ուղղված չէր Ադրբեջանին և համանախագահներին, թեև և՛ Ադրբեջանը, և՛ համանախագահները կարող էին, ունեին իրավունք այդպես հասկանալու: Ես հասկացել եմ այլ բան, որ այդ հայտարարությունը ուղղված է հենց ԼՂ բնակչությանը: Ի՞նչ էր ասում, ասում էր՝ ես եմ այստեղ տերը, տիրակալը, և ես եմ ասում, թե ում պետք է նախագահ ընտրեք:  Դա հետո երևաց նախագահական ընտրությունների ժամանակ և այլն, և այլն: Այսինքն՝ իրեն պետք էր Ղարաբաղում խամաճիկ ղեկավարություն, որպեսզի որևէ կերպ որևէ հարցում փոքր իսկ հակադրություն չցուցաբերեր, և նա հասավ իր նպատակին: Ես հստակ ասում եմ՝ երբեք Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությունը այդքան չէր նսեմացվել, չէր ցածրացվել, ինչպես 2018-ից հետո: Երբեք: Լևոն Տեր-Պետրոսյան - Ռոբերտ Քոչարյան հարաբերություններում այդպիսի նշույլ անգամ չէր եղել, հետո երբ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահն էր, Արկադի Ղուկասյանը՝ Լեռնային Ղարաբաղի, բացարձակապես այդպիսի բան չկար, գոյություն չուներ նման բան, երբ  ես էի ՀՀ նախագահը, Բակո Սահակյանը Ղարաբաղի նախագահն էր», ասել է Սերժ Սարգսյանը։

Նա չի հերքել, որ նույնիսկ տարաձայնություններ են ունեցել, որոնք, սակայն, չեն խանգարել․

«Ես կարծում եմ, նորմալ հարաբերությունները հենց դրանով իսկ բնորոշվում են, որ ճշմարտությունը ծնվում է հենց այդ բանավեճի մեջ, ոչ թե հակադրության մեջ, այլ բանավեճի: Եթե մենք ինքներս չենք հարգում այդ ինստիտուտը, բա ի՞նչ ենք ակնկալում ուրիշներից, բա օտարները ինչո՞ւ պետք է հարգեն, ընդունեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, եթե մենք չենք ընդունում: Եթե ՀՀ անկախության տարեդարձի միջոցառմանը ՀՀ նախագահի, վարչապետի, Վեհափառ հայրապետի, Ղարաբաղի նախագահի ներկայությամբ հիմարաբար ասում են՝ Լեռնային Ղարաբաղի մարզպետ, ու որևէ մեկը որևէ ռեակցիա չի տալիս, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը կամ համանախագահներն ասեն՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ»:

Ենթադրյալ վրիպակ կամ սխալմունք լինելու վարկածին Սերժ Սարգսյանը հակադարձել է․

«Բա հնարավո՞ր չէր սխալը տեղում ուղղել, բա մասնակիցները թամաշայի՞ են եկել, դա քաղաքական միջոցառում է, և քաղաքական կոպիտ սխալը պետք է ուղղել տեղում: Բա այն մնացածն ինչո՞վ են բացատրում, երբ սրանց համակիրները Երևանում իբր միտինգ են անում և ասում են, որ պետք է ջախջախել Լեռնային Ղարաբաղի ղեկավարի գլուխը: Բա  ինչպե՞ս է, երբ հիմա կոչ են անում վարչապետի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառել և միանգամից հայտնվում են ճաղերի հետևում, իսկ այն ժամանակ դա այդպես կարելի՞ էր, հա՞: Մեր վերաբերմունքով պայմանավորված՝ ուրիշներն էլ պետք է շատ ավելի վատ վերաբերմունք ցուցաբերեն»:

Արցախը, որպես ինքնուրույն կողմ, բանակցային գործընթաց վերադարձնելու իշխանության ջանքը, Սերժ Սարգսյանի կարծիքով երկու նպատակ ուներ.

«Մի նպատակը  ժամանակ ձգձգելն էր, և երկրորդ նպատակն էր... Դրա մասին լռեմ, բայց պետք է ասեմ, որ մենք ժամանակին զգուշացրել էինք այդ թեզի վտանգավորության մասին: Արմեն Աշոտյանի բերանով, Շարմազանովի բերանով, տարբեր քաղաքական գործիչների բերանով  զգուշացրել էինք, որ սրան հետևելու է կոշտ վերաբերմունք, սրան  հետևելու է այսպես ասած՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի վերականգնման պրոցես, և ինչպես տեսանք, դեսպանները  սկսեցին հանդիպումներ ունենալ և այլն: Այսինքն, չէր կարելի, անթույլատրելի էր այդպիսի մոտեցումը»:

«Վերջին պատերազմի ընթացքում խախտվեց կարգավորման երեք հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Մենք 25 տարի լսել ենք, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում, դա հերիք չէ՝ մենք ենք խոսել, դեռ մի բան էլ համանախագահներն են ասել, դա լսել ենք նաև իրենցից: Ինչո՞ւ պատերազմի 44 օրվա ընթացքում, դրանից հետո էլ համանախագահներն այս հարցում լուռ էին»՝ հարցին ի պատասխան, 3-րդ նախագահը նշել է․

«Այո, խախտվել է, իսկ ինչո՞ւ պետք է համանախագահները  դրա մասին բարձրաձայնեին, երբ կողմերից մեկը բազմաթիվ անգամ հաշվի չի առել նրանց ասածները, երբ դու համանախագահներից գաղտնի, թաքուն բանակցությունների մեջ ես մտնում Ալիևի հետ, երբ դու ասում ես՝ այն, ինչ դուք ասել եք, պարոնա՛յք համանախագահներ, դա թողեք մի կողմ, ես այսպես եմ ուզում: Կարծում եմ, մենք մարտավարական սխալ թույլ տվեցինք՝ անդրադառնալով իրադարձություններին, էվոլյուցիան ցույց չտալով: Այսինքն՝ ի՞նչ հետևեց դրան, երբ այս կապիտուլյանտը սկսեց հայտարարել, որ իր կետից է բանակցում, որ ամեն ինչ վատ է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին և այլն, դրանք խոսքեր էին, բայց դրանք դարձան փաստաթուղթ 2018-ի ավարտին, երբ առաջին անգամ տասը տարվա ձևակերպումներից հետո երեք սկզբունքները ԵԱՀԿ նախարարական համաժողովում փոխվեցին արդար հանգուցալուծման»:

«Դա մեզ իբրև ձեռքբերում էր ներկայացվում այն ժամանակ»՝ դիտարկմանը, 3-րդ նախագահը պարզաբանել է․ որովհետև եթե դու չես կարողանում պրոցեսը պատկերացնել, ցանկացած պրոցես կարող է ձեռքբերում թվալ:

Սերժ Սարգսյանը համաձայնել է դիտարկմանը, որ այդ   ժամանակ արդեն բանակցությունները տասնամյակների հունից դուրս եկան․

«Այո, իհարկե, որովհետև դու երեք սկզբունքները փոխարինում ես անորոշ «արդար լուծմամբ», իսկ ո՞ւմ համար արդար: Բայց այն, ինչ ինձ համար է արդար, Ձեզ համար կարող է անարդար լինել և հակառակը: Իսկ երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման մասին ցնդաբանությունը բերեց պատերազմի, որովհետև ինչպես հասկացանք, Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելին դա էր: Եվ ընդհանարապես, ի՞նչ է նշանակում երեք ժողովուրդների, այսինքն՝ մենք Ղարաբաղի հետ երկու ժողովո՞ւրդ ենք, մենք տարբե՞ր ժողովուրդներ ենք: Ախր, ամեն մի այսպես ասած՝ առաջին հայացքից ընդունելի, իրենց կարծիքով՝ ժամանակակից ձևակերպումներով, կարելի է ցանկացած հիմարություն այդպես փաթեթավորել, արդյունքը տեսանք ինչ եղավ:  Վերադառնանք Ձեր հարցին: Եթե դու հրաժարվում ես սկզբունքներից, այդ թվում՝ ուժի  չկիրառման, համանախագահներն ի՞նչ պետք է անեին, եթե դու չես ուզում, որ այդ սկզբունքը լինի: Հետո, երևի ուրիշների հուշումով հասկանում ես, որ դա շատ կարևոր է, փորձում ես նորից ասել, որ Մադրիդյան սկզբունքները պիտանի են, հետո նորից ինչ-որ ցնդած Մյունխենյան սկզբունքներ ես առաջ քաշում, համանախագահները ո՞նց կողմնորոշվեն, դժվար է կողմնորոշվել: Ես չեմ արդարացնում  որևէ մեկին, ես ուղղակի իրավիճակն եմ բացատրում»:

«20 թվականի մայիսին վարչապետը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ և՛ մենք ենք կառուցողական, և՛ Ադրբեջանն է կառուցողական: Սա բացառիկ հայտարարություն էր, ես չեմ հիշում այլ առաջնորդի, որը խոսեր Ադրբեջանի կառուցողական լինելու մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր կառուցողական»՝ հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանը տարակուսել է․ կարելի էր գրագետ կամ քաղաքակիրթ անվանել, բայց ոչ՝ կառուցողական։ 

«Իսկ ինչո՞ւ ՀՀ նախկին ղեկավարների. Դուք բերեք գեթ մեկ օրինակ, որ որևէ հակամարտող երկրի նախագահ կամ ղեկավար կառուցողական անվանի մյուս կողմի ղեկավարին:  Կարելի է նրան գրագետ, քաղաքակիրթ անվանել, բայց ի՞նչ կառուցողական: Եթե կառուցողական է, եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է  բացատրի՝ այդ որ քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել , թե՞ գաղտնի խոստումներ են տվել իրար, և Ալիևն այդ խոստումները չի կատարել: Մյուս կողմից էլ Ալիևն ասում է, որ հայկական կողմն իր տված խոստումները չի կատարել: Ալիևը բազմիցս ստորացրեց, ինչ ասես ասաց, որևէ պատասխան չհետևեց, իսկ մինչ պատերազմը, երբ ես փորձեցի ինչ-որ կերպ արձագանքել Ալիևին, Ալիևն ու այս կապիտուլյանտը միացան և սկսեցին իմ դեմ պայքարել: Շատ տարօրինակ է», ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stage