Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բերձորի կարգավիճակը չի հստակեցվում, բնակիչները չեն կարող բնակվելու նպատակով վերադառնալ

Society

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի կարգավիճակը դեռ չի հստակեցվում, բնակիչները չեն կարող բնակվելու նպատակով վերադառնալ Բերձոր։ Այս մասին Lragir.am-ին ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

«Դեռ հստակ կարգավիճակ չկա, բնակվելու նպատակով մարդիկ չեն կարող գալ Բերձոր։ Այսինքն՝ Բերձոր կարող են գալ, բայց գալ, հաստատվել, նորից բնակվել, այս պահին չեն կարող»,- ասաց նա։

Այսօր Բերձորում ապրում է 150 մարդ։ Նախքան պատերազմը քաղաքն ուներ շուրջ 2000 բնակիչ։ Եվ չնայած պատերազմից հետո բնակիչներին ասել էին, որ կարող են մնալ Բերձորում, քանի որ այն հայկական վերահսկողության տակ է մնում, սակայն հետագայում բնակիչներին հանել էին համայնքից։

Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ այս պահին մի պարզ հանգամանք պետք է հաշվի առնել՝ էական տարբերություն չկա վարչական շրջանի այն համայնքների միջև, որոնք հստակ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Բերձորի միջև։

«Բերձորը որպես այսպիսին միջացք է, Բերձորը որպես քաղաք ուղղակի մնացել է միջանցքի մեջ։ Միջանցքը մեր համար է թողնված, որը ռուս խաղաղապահի վերահսկողության տակ է։ Այսպես ասեմ՝ երբ բնակիչն ինձ ասում է՝ ուզում եմ գամ, ես ասում եմ՝ չեք կարող գալ։ Եթե ես ասում եմ, այո, կարող ես գալ, իր հաջորդ հարցը լինում է՝ իսկ ո՞վ է ապահովելու իմ անվտանգությունը։ Այսինքն՝ Բերձորում կա այդ խնդիրը։ Այդ հարցի պատասխանը ես ինքս ինձ էլ եմ ժամանակ առ ժամանակ տալիս՝ իսկ ո՞վ է ապահովելու մեր անվտանգությունը։ Այս պահին ռուսը ոչ թե մեր անհատական անվտանգությունն ապահովողն է, այլ միջանցքի վերահսկողն է»,- ասաց համայնքի ղեկավարը։

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է ապահովվում համայնքում բնակվող 150 անձի անվտանգությունը, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց, որ մարդիկ կարող են ապրել Բերձորում, բայց ժամանակ առ ժամանակ կարող են խոչընդոտի հանդիպել։

«Թեկուզ ազատ տեղաշարժի առումով կարող է լինել խոչընդոտ, որովհետև այդ տեղաշարժը կարող է լինել այն ժամանակ, երբ ռուսն ուղեկցում է թշնամու ավտոշարասյունը։ Մեր քաղաքի միջով են տանում այդ ավտոշարասյունը։ Որպես ճանապարհ օգտագործվում է հենց մեր քաղաքի կենտրոնական ճանապարհը՝ իրենց շարասյուները տեղափոխելու համար։ Ամեն դեպքում գոնե մինչև այս պահը ինչ-որ անկարգություններ չեն նկատվել»,- հավելեց նա։

Բերձորի քաղաքապետն ասաց, որ համայնքի կարգավիճակի վերաբերյալ այսօր քննարկումներ են ընթանում, չի կարող մանրամասնել դրանց բովանդակությունը։ Բայց քաղաքում հանվել են հայկական դրոշները։

«Ոչ մի դրոշ չկա առհասարակ՝ բացի ռուսական դրոշից։ Ռուս խաղաղապահները բան չեն ասում, ասում են՝ այս պահին այստեղ ենք, հսկում ենք թե ձեր շարժը, թե իրենց շարժը։ Այս պահին, երբ լինում են քննարկումներ, հանդիպումներ, փորձում ենք զերծ մնալ քաղաքը բնակեցնելուց, այնպիսի հայտարարություններ անելուց, որից հետո ինչ-որ բան կարող է փոխվել։ Միակ բանը, որ խնդրում եմ մեր բնակչությանը՝ եկեք մի քիչ սպասենք»,- նշեց նա։

Ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ ռուս խաղաղապահներն այնքան հայեր են թողել Բերձորում, որպեսզի իրենց համար սպասարկող անձնակազմ լինի։ Նարեկ Ալեքսանյանն ասաց․ «Մենք այստեղ ենք, նոյեմբերի 12-ից, երբ խաղաղապահները եկան տեղակայվեցին, մինչև այս պահը սպասարկման ծառայություն որպես այդպիսին իրենց չենք մատուցել։ Բերձորում երկու խանութ կա այս պահին, այդ խանութները միշտ էլ աշխատել են՝ անգամ կռվի ժամանակ։ Այդ խանութներից մենք էլ ենք օգտվում, ռուսներն էլ»։

Նարեկ Ալեքսանյանը նաև հավելեց, որ անվտանգության խնդիրներ կան Բերձորում, քանի որ համայնքի շուրջ հայկական զինված ուժերի ներկայացուցիչներ չկան։ «Ավելի ապահով է այս պահին Ասկերանի շրջանում, որտեղ կա հայկական բանակ, որը մատուցում է ծառայություն։ Հաշվի առնելով, որ տարածքը գտնվում է միջանցքի մեջ, չեմ կարծում, որ անվտանգությունը հնարավոր է ապահովել»,- հավելեց նա։

Նա նաև ասաց, որ լավագույն լուծումն այն կլիներ, եթե բերձորցիները վերադառնային իրենց տուն, ինչը հիմա հնարավոր չէ։ «Բայց ես լուծումը՝ չեմ պատկերացնում, այս ընթացքում այնքան բաներ են փոխվել, որ չգիտենք, թե մեկ օրից կամ մեկ ամսից ինչ կլինի», ընդգծեց նա։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference