Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԳՇ-ի հայտարարությունը աննախադեպ իրավիճակ ստեղծեց մեր երկրում

Society

Փետրվարի 25-ի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը աննախադեպ իրավիճակ ստեղծեց մեր երկրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թեև վարչապետի պաշտոնից հուսահատաբար կառչած Նիկոլ Փաշինյանը փորձեց այն ներկայացնել որպես զինված հեղաշրջման փորձ, Երևանում ապրող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ որևէ հեղաշրջում, առավել ևս զինված, տեղի չի ունեցել, փողոցներում զինվորներ չկան, Կառավարության շենքը որ ոք չի գրոհել, և ընդհանրապես, երեկվա լարված մթնոլորտում, ոչ մի էական բռնություն չի արձանագրվել (փառք Աստծո)։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Եթե վերլուծենք Նիկոլ Փաշինյանի կողմից Կապիտուլիացիայի խայտառակ ակտի ստորագրմանը նախորդած, և դրան հաջորդող իրադարձությունները, ապա պարզ է դառնում, որ երկար տվայտանքներից հետո պարզապես բանակի ղեկավարության համբերության բաժակը երեկ վերջնականապես լցվել է։

Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով բանակը նետվել է պատերազմի բոցերի մեջ՝ թշնամական հսկայական կոալիցիային միայնակ դեմ հանդիման, առանց դաշնակիցների, իր վրա է կրել կորուստների հիմնական բեռը (այս պատերազմում հարյուրավոր կադրային սպաներ են զոհվել և հաշմվել), նույն Փաշինյանի հրամանով ստիպված է եղել առանց կռիվ հանձնել սեփական արյան գնով պահած Քարավաճառը, Աղդամը և Քաշաթաղը, հետո էլ արդեն Փաշինյանի խայտառակ բանավոր պայմանավորվածության պատճառով ստիպված հանձնել է Սյունիքի առաջավոր պաշտպանական բնագծերը։

Եթե այդքանը բավական չէր, Փաշինյանի կողմնակիցները պարբերաբար գրոհներ էին կազմակերպում բանակի վրա, կոտրում էին զորամասերի դարպասները, ընդհուպ մինչև ներխուժեցին Պաշտպանության նախարարության տարածք, և հաշվեհարդարով էին սպառնում բանակի ղեկավարությանը։

Այս ամենը չէր կարող անվերջ շարունակվեր։ Բանակը մեր պետության ողնաշարն է, և այն պետք է զերծ պահվի ներքաղաքական գործընթացներից։ Պատերազմի ծանր բեռը տարած, մեծ կորուստներ կրած, վիթխարի ճիգերով իր մարտունակությունը այսօր վերականգնող բանակին չի կարելի անվերջ ստորացնել, չի կարելի վաստակաշատ մարտական ղեկավարներին գրիչի մի հարվածով փողոց շպրտել, ինչ է նրանց ասածի մեջ մի բառը ձեր դուրը չի եկել (իսկ երեկվանը բնավ առաջին դեպքը չի)։

Պետության ցանկացած ղեկավար Հայաստանում պետք է հիշի, որ բանակը իր առաջին և կարևորագույն հենարանն է, և եթե այդ հենարանն այլևս չկա, նա կորցնում է ղեկավար լինելու բարոյական իրավունքը։

Այս իմաստով, երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին, որ երկիրը կապիտուլյացիայի ենթարկելուց հետո, նա կորցրել է այն ղեկավարելու բարոյական իրավունքը։ Նրա հրաժարականն են արդեն պահանջել երկրի Նախագահը, Հայ առաքելական եկեղեցին, Գիտությունների ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, բազմաթիվ քաղաքական և հասարական կազմակերպություններ։ Նրա հրաժարականն է, որ ճանապարհ կբացի երկրում նոր քաղաքական զարգացումների համար, հնարավորություն կտա ընտրողներին, շատ ավելի սթափ և առանց “թավշե” վարդագույն ակնոցների, նոր ընտրություն կատարել երկրի ապագայի վերաբերյալ։

Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մասնակցել այդ ընտրություններին, շարունակել իր դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, նա պետք է դադարի կառչել իր այսօրվա պաշտոնից, վերջ տա սպառնալիքների լեզվով իր քաղաքական հակառակորդների հետ խոսելուն, խելամիտ պայմանավորվածության հասնի նոր ընտորւթյունների վերաբերյալ, և այնուհետև արժանապատիվ հրաժարական տա, ինչպես դա կլիներ ցանկացած ժողովրդավարական պետությունում։ Հակառակ պարագայում, խորացող ներքին հակամարտությունը կկազմաքանդի մեր պետության առանց այդ էլ խարխլված հիմքերը, և մեզ կկանգնեցնի վերջնական ազգային աղետի առջև։

Ես անկեղծ հույս ունեմ, որ մենք այդպիսի աղետից կխուսափենք, և կկարողանանք քաղաքակիրթ և սահմանդրական լուծում գտնել այս աննախադեպ ճգնաժամից դուրս գալու համար։ Բանակի ղեկավարության երեկվա հայտարարությունը, նրա զուսպ և արժանապատիվ կեցվածքը այդպիսի հնարավորություն են տալիս, և այդ հնարավորությունից բոլոր կողմերը պետք է առավելագույնս օգտվեն այսօր։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live