Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երրորդ բևեռն ավելի հավասարակշռված է լինում. Հրանտ Խաչատրյան

Analysis

Քաղաքական-հասարակական գործիչ Հրանտ Խաչատրյանի կարծիքով Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին կանխատեսում անելը գործնական չէ: Ավելի նպատակահարմար է, որ հասարակությունը մտածի, թե ինչպես պետք է դժվարությունները հղթահարելով դուրս գա ստեղծված իրավիճակից:

«Հիմա աշխատելու, ջանալու, ծրագրեր կազմելու ժամանակն է, ոչ թե բևեռացվելու: Երեք տասնամյակի արդյունքում մեր երկրի և ժողովրդի վիճակը կտրուկ փոխվեց: Եվ այստեղ է, որ շատ լուրջ մտածելու հարցեր կան: Ընդ որում, հարկավոր է ո՛չ միայն անցյալի սխալները ուղղելու մասին մտածել, այլ այն ամենի մասին, որը բաց ենք թողել այս ընթացքում: Այս առումով շատ կարևոր է վստահության ճգնաժամի հաղթահարումը, որը, ինչպես երևում է ոչ թե պատերազմի պատճառած կորուստներին կամ հետպատերազմյան շոկին է վերաբերում, այլ, թե ինչ պետք է անել, որ հետագայում ևս հասարակությունն իրեն խաբված չզգա: Հասարակությունը շարունակում է իր վստահությունը կապել անձերի հետ, ինչից ծնվում է երկրորդ խնդիրը: Իրավիճակն է նպաստում, որպեսզի մտածողությունը բևեռանա, այսինքն սահմանափակվի հների՝ նորերի, սևերի, սպիտակների միջև, որը է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը և երկրում ստեղծում է փակուղային իրավիճակը երկարացնում»,Orer.am-ին- ասաց Հ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ, Հայաստանի անկախացումից հետո մշտապես հասարակությանը բևեռացնելու փորձեր իրականացվել են, հատկապես, երբ երկիրը 91թվականին անցավ նախագահական ընտրահամակարգի: Դրանից հետո երկիրը սկսեց միբևեռ կառավարման ճանապարհով գնալ, իսկ ընդդիմության կարծիքն անտեսվեց, իսկ կուսակցական համակարգը՝ թուլացավ: Եվ հիմա ունենք այն՝ ինչ ունենք, որից դուրս գալու մասին պետք է մտածել:

«Մեր ժողովուրդն իր էությամբ կեղծիքներ չի սիրում, շատ զգայուն է անարդարության հանդեպ և այդտեղից է սկսվում պայքարը: Այսօրվա դրությամբ կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև, իսկ քաղաքական դաշտի քայլերը համարժեք չեն դրանք չեզոքացնելու համար: Մեզանում ձևավորվել է փողոցում հարցերը լուծելու երևույթ, մինչդեռ երկրում այս ընթացքում պետք է ձևավորվեր հասարակական-քաղաքական պետական այնպիսի կառույց, որը հնարավորություն կտար անհատին, իր թիկունքում ունենալով հասարակության ուժը, իր տեսակետը ներկայացնել որպես հասարակության տեսակետ: Բայց, մեզ մոտ և՛ այդ կառույցները չկան, և՛ դրա ըմբռնումը չկա: Այսինքն, իմ կարծիքով՝ ուժի ցուցադրումը կամ կիրառումը հատկապես երկրի ներսում ընդունելի չէ, առավել ևս, երբ ռազմաճակատում եղած ատելությունը բերվում է քաղաքական օրակարգ: Դրա վրա հիմնվելով հնարավոր չի լինի երկիր կառուցել: Պետք է մի կողմ դնել ատելության մթնոլորտը»,- ասաց Հ.Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ իրավիճակը հանգուցալուծելու համար վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ մարտահրավերներին դիմակայելու համար հարկավոր է համախմբել բոլոր մասնագիտական կարող ուժերին և ամեն ինչ անել երկիրը դուրս բերելու համար ստեղծված իրավիճակից:

«Ես մշտապես կողմ եմ եղել երրորդ բևեռի ձևավորմանը, քանի որ այն ավելի հավասարակշռված է լինում: Բացի այդ, իմ կարծիքով և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրավիճակն օր առաջ հանգուցալուծվի: Փաշինյանն, անկախ ամեն ինչից պետք է հեռանա իր պաշտոնից, իսկ ընդդիմությունը չպետք է իրավիճակը տանի դեպի սրացման: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա այս ալիքի վրա հնարավոր չէ ընտրություններ կազմակերպել: Համատարած անվստահության մթնոլորտի պայմաններում, երբ ամեն ինչ ծայրահեղացված է պետք է ակտիվ մասնագետները համախմբվեն, որպեսզի իշխանության մեջ փոփոխություն իրականացնելուց հետո քրտնաջան աշխատանքի շնորհիվ, երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից»,- ասաց Հ.Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան
 

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025