Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի և Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հարաբերությունները նորմալ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարը:
Վերջինս հերքեց շրջանառվող այն լուրերը, որ ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանը զբաղվում է ինքնակառավարմամբ:
«Արդարադատության նախարարության համակարգում բոլոր ծառայություններն աշխատում են նորալ, օրենքի շրջանակներում: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին պետք է բնութագրեմ` որպես շատ լավ աշխատողի, որովհետև այդ համակարգն աշխատում է հստակ, կարգապահ, իսկ այն դժգոհությունները, որոնք վերջին շրջանում կան, այդ դժգոհությունները թերի օրենսդրական կարգավորումների արդյունք են, և բարելավվելու ուղղությամբ մենք որոշակի փորձեր ենք անում»,-իր խոսքում նշեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: