Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ նոր մեղադրանք է ներկայացվել, որը կապված է 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» ներկայացուցիչ Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: Այս մասին հատնում է Orer.am-ը` վկայակոչելով newsgeorgia.ru-ին:
Նշենք, որ ավելի վաղ Միխեիլ Սահակաշվիլին մեղարդվում էր «Պաշտոնեական դիրքի չարաշահման» հոդվածով, որը նախատեսում է 3-5 տարվա ազատազրկում:
«Հետաքննությունը, որն իրականացվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի առաջարկությունների հիման վրա, հաստատել է, որ մենք գործ ունենք համակարգված հանցագործությունների հետ»,-ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Գիրգվլիանիի դեմ հանցագործության քողարկումը, հետաքննության կեղծումը, բարձրաստիճան պաշտոնյաների քողարկումը և նրանց պատժից խուսափումն իրականացվել է ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլիի, ազգային անվտանգության վարչության պետ Դավիթ Ախալայի, վարչության նախագահ Բաչա Ախալայի, գլխավոր դատախազության և նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համաձայնեցված գործունեության արդյունքում:
Հիշեցնենք, որ «Վրաստանի միացյալ բանկի» ներկայացուցիչ Սանդրո Գիրգվլիանին հայտնաբերվել է սպանված 2006 թվականի հունվարի 28-ին` Օկրոկանա գերեզմանատանը (Թբիլիսիի արվարձանում):