Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դար­ձել են խա­բե­ու­թյան զոհ, ընդ որում՝ մի­ա­կը չեն․ «Փաստ»

Society

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ նախորդ տարի Մարի Գինիշյանն ու ամուսինը որոշում են սեփական տուն կառուցել Կոտայքի մարզում գտնվող Ակունք գյուղում: «Գտանք ռուսական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում: «Աստվել» ՍՊԸ-ն էր՝ «Էկոպան Արմենիա» ապրանքանիշով: Ուզում էինք յուրահատուկ կառուցվածքով տուն ունենալ: Հանդիպեցինք կազմակերպության ներկայացուցչի՝ Սիրեկան Մարտիրոսյանի հետ, նրա հետ պայմանագիր ենք կնքել, 17 հազար 5 հարյուր ԱՄՆ դոլար գումար տվել: Մարդը վերցրեց այդ գումարը և հիմա չկա: Հետո արդեն պրպտումների արդյունքում պարզվեց, որ նույնը տեղի է ունեցել նաև այլ մարդկանց հետ: Նրանցից մեկը շատ վաղուց արդեն դիմում է ներկայացրել ոստիկանություն, բայց ոչինչ չի արվել, հակառակ դեպքում՝ եթե հիմա Մարտիրոսյանին ձերբակալած լինեին, մենք ու շատ այլ մարդիկ այսօր նույն խնդրի առաջ չէինք կանգնի: Մենք ճանաչում ենք 2 հոգու, ովքեր նրա խաբեության զոհն են դարձել, բայց մեզ հասած տվյալների համաձայն՝ 13 հոգի նույն խնդրի առաջ են կանգնած»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարին:Նշում է՝ դիմել են ոստիկանություն:

«Շուտով արդեն ութ ամիս կլինի, ինչ մեզանից վերցրել է գումարը, մեզ թողել անտուն, ունենք բոլոր փաստաթղթերը, իր տվյալները, բայց մարդը հանգիստ շրջում է: Գործը բավականին երկար ժամանակ մնացել է ոստիկանությունում: Ամիսներ շարունակ ոչինչ չի արվել: Հետո մենք խնդրել ենք, որ գան և տեղազննություն անեն, արձանագրեն՝ ինչպիսի վիճակ է: Ձգել են գործը, որքան հնարավոր է: Այն պահին, երբ մենք ասացինք, որ դիմելու ենք լրատվամիջոցներին, գործը տեղափոխեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն: Դրանից հետո անցել է չորս ամիս: Այդքան ժամանակ է՝ Սիրեկան Մարտիրոսյանն ազատ պտտվում է, իր համար չի սահմանվել անգամ տեղաշարժի արգելք: Քննիչն ասում է՝ չենք գտնում իրեն: Հարցնում ենք՝ ինչպե՞ս եք փնտրում: Պատասխանում են՝ զանգահարում ենք, չի պատասխանում:

Հաջորդիվ ասում ենք՝ մարդը մեր գումարը վերցրել է, կարող է ուղղակի երկրից գնալ: Պատասխանը հետևյալն է՝ չի կարող գնալ, կորոնավիրուս է: Գործն անընդհատ ձգձգվում է: Այժմ էլ մենք զգացողություն, կասկածներ ունենք, որ իրավապահ մարմինները համագործակցում են նրա հետ, քանի որ նույն մարդու խաբեությունից տուժած մեկ այլ քաղաքացու գործն այն քննիչի սեղանին էր, ում մոտ հայտնվեց նաև մեր գործը: Հարցնում էինք՝ ինչո՞ւ տուժած քաղաքացու դիմումի հիման վրա մինչև հիմա Մարտիրոսյանի նկատմամբ գոնե հետախուզում չեք հայտարարել: Գուցե այս մարդն ազատության մեջ լինելով՝ շարունակում է խաբել այլ մարդկանց: Կնիք ունի, պայմանագրեր է ստորագրում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Այսօր արդեն, երբ Մարիի ընտանիքը սկսել է ինքը կառուցել տունը, շեշտում է՝ Մարտիրոսյանը բավականին մատչելի գին է առաջարկում կառուցվելիք տան համար: «Հիմա, երբ ինքներս աշխատանքները սկսել ենք, հասկանում ենք, որ իր ասած գնով անհնարին է նման տուն կառուցել: Ինքը գործում է հետևյալ սխեմայով՝ գայթակղվում ես մատչելի գնով, գումարը տալիս ես, բացի դա, ունի կնիք, իր ստորագրությամբ պայմանագիր, իսկ դա վստահություն է ներշնչում: Ի դեպ, մեզ մոտ ինչ-որ աշխատանքներ արել էր, որ իրեն մնացած գումարն էլ տայինք: Ընդ որում, արված աշխատանքների որակը սարսափելի էր, բայց նա ցույց էր տվել, որ գործ է անում էլի գումար կորզելու նպատակով: Ստացվում է՝ մարդկանց խաբում է, վերցնում գումարները և իր համար հանգիստ ման գալիս, իսկ պետական մարմինները լրիվ նորմալ են վերաբերվում սրան, դեռ մի բան էլ մեզ ասում են՝ ինչո՞ւ եք նյարդայնանում»,-պատմում է Մարին:

Հետաքրքրվում ենք՝ փորձե՞լ են կապվել ռուսական ընկերության հետ: «Այո, կապվել ենք ռուսական ընկերության հետ: Մեզ ասացին, որ տեղյակ են խնդրի մասին, իրենց անընդհատ զանգահարում են: Նշեցին՝ «նրան հինգ հազար դոլարով ֆրանչայզ ենք վաճառել, հիմա ինչպե՞ս եք պատկերացնում՝ գանք, տասը հատ տուն կառուցենք»: Այսինքն՝ Սիրեկանը գնել է այդ ներկայացուցչությունը՝ դրա անվան տակ մարդկանց վստահություն ներշնչելու նպատակով: Ռուսական ընկերությունը որևէ պատասխանատվություն չի ստանձնում»,-ասում է մեր զրուցակիցը: Նշում է՝ գործը քննիչ Արկադի Ղումաշյանի մոտ է:

«Ամեն դեպքում մինչև վերջերս նրա մոտ էր: Միայն օրեր առաջ Սիրեկան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով: Հիմա հույս ունենք, որ հետախուզում կհայտարարվի նրա նկատմամբ: Գիտենք, որ ոչինչ չունի՝ ո՛չ մեքենա, ո՛չ տուն: Զավեշտալին այն է, որ քննիչին մենք ենք տեղեկություն տալիս, թե հիմա նա որտեղ է: Քննիչը մեզ ասում է՝ տեղը չգիտենք, մենք տեղն ասում ենք, հետո հարցնում՝ կգնաք ու բերման կենթարկե՞ք: Հարցին ի պատասխան՝ մերժում ենք ստանում: Մեզ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մարդու նկատմամբ հետախուզում չեն հայտարարում այն դեպքում, երբ քաղաքացիներից ունեն դիմումներ, կան փաստաթղթեր»,նշում է Մարին: Զրույցը եզրափակելով՝ ընդգծում է, որ լրատվամիջոցներին դիմելու առաջին նպատակն այն է, որ այլևս որևէ մեկը Սիրեկան Մարտիրոսյանի խաբեության զոհը չդառնա:

Լուսանկարում՝ Սիրեկան Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference