Նյու Յորքի NYMEX (New Jork Mercantile Exchange) սակարանում «Layt» նավթի մեկ բարելի գինը 0,40 դոլարով նվազելով՝ կազմել է 73,69 դոլար, WTI նավթի մեկ բարելի գինը 0,96 դոլարով նվազելով՝ կազմել է 72,73 դոլար, իսկ Լոնդոնի ICE (Inter Continental Exchange Futures) սակարանում «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինը 1,20 դոլարով նվազելով՝ կազմել է 76,55 դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azpolitika.info լրատվական կայքը:
Ըստ կայքի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մարկետինգի և տնտեսական գործողությունների վարչությունը պաշտոնական ԱզերԹԱջ լրատվական գործակալությանը հայտնել է, որ Լոնդոնի սակարանում ադրբեջանական «AzeriLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինը 0,06 դոլարով նվազելով՝ կազմել է 80,20 դոլար:
Վերլուծաբանները նավթի գնի անկումը կապում են OPEK-ի կողմից նավթի արդյունահանման հետ կապված քվոտան նվազեցնելու ցանկություն չունենալու հետ: Այդ հարցն այսօր հանդիսանալու է նավթի արդյունահանման համաշխարհային կարտելի մասնակիցների քննարկման գլխավոր թեման:
Ադրբեջանի 2014 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար հաշվարկված է 100 դոլար, իսկ 2015 թվականի Պետբյուջեում՝ 90 դոլար: Ադրբեջանի պետական բյուջեն մոտ 90 տոկոսով ձևավորվում է նավթի և նավթամթերքների արդյունահանումից ստացվող եկամուտների հաշվին: