«Ռազմարդյունաբերության ոլորտը շեշտակի տեմպերով պետք է զարգանա». Ավինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին
PoliticsՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում աշխատակազմին է ներկայացնել նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին: Նախկին Նախարար Հակոբ Արշակյանը չէր մասնակցում հանդիպմանը, քանի որ ինչպես նշեց փոխվարչապետը, նա քաղաքում չէ:
Տիգրան ԱՎինյանը նշեց, որ Արշակյանը զրոյից ստեղծել է այս նախարարությունը, իր կողմից առաջ քաշված գաղափարների վրա հիմնված ինստիտուտ է, եւ նախարարությունն արդեն իսկ հաջողություններ է գրանցել որոշ ուղղություններում:
«Ռազմարդյունաբերությունն այս նախարարության այն կարեւոր ոլորտներից մեկն է, որի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնենք: Այս ոլորտը պետական ամենամեծ ուշադրության կենտրոնում է լինելու: Այն մեր դիմադրողականության եւ պաշտպանության կարեւոր բաղադրիչներից մեկն է: Գալիք ոլորտներում այս ոլորտը շեշտակի տեմպերով պետք է զարգանա»,-ասաց Ավինյանը:
Իր հերթին Հայկ Չոբանյանը նշեց, որ իր կյանքի երկար տարիները հատկացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին. «Մեր ամենամեծ հենարանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական համայնքը: ներքեւից լավ սերունդ է մեծանում, մենք պետք է պարզապես այդ ճանապարհները ստեղծեռնք մեր ոլորտի բազմապատկման համար»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում