Yerevan, 26.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փոխգնդապետ Բեժանյանը երբեք չի ասել՝ առա՜ջ, միշտ ասել է՝ իմ հետեւի՛ց․ վերջին հրամանը հոկտեմբերի 13-ին էր

Society

Բեժանյանների կյանքը կիսվել է երկու մասի՝ հոկտեմբերի 13–ից առաջ ու հետո։ Հենց այդ օրը հերոսի մահով ընկավ ընտանիքի ավագ որդին՝ Արմեն Բեժանյանը։ Մոտ 6 ամիս է՝ Եռաբլուրը Բեժանյանների երկրորդ տունն է դարձել, որտեղ հավերժ ննջում է Արմենը։ Սփոփանքի խոսքերը, եղբոր մասին վառ հիշողություններն ու ժամանակը Իրինայի վերքերը չեն ամոքում, հակառակը՝ ցավն ավելի է խորացել։

«Եռաբլուրը մեզ համար շատ հարազատ վայր է դարձել. «չիկարելիները» չխախտել հնարավոր չէ, ասում են՝ գիշերը չի կարելի գալ, շուտ–շուտ չի կարելի գալ, ցանկացած պահի այստեղ ենք լինում, բայց ո՛չ գալն է ինչ–որ բան փոխում, ոչ՝ չգալը»,– արցունքն աչքերին ասում է Արմենի քույրը՝ Իրինա Բեժանյանը։

Արմեն Բեժանյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր ավարտել, ապա իր ցանկությամբ տեղափոխվել Արցախ՝ հայրենիքի սահմանների պաշտպանության նպատակով։

Փոխգնդապետ Բեժանյանը Մատաղիսի N զորամասի շտաբի պետն էր։ Պատերազմը սկսելուց հետո նրան շնորհվել էր գնդապետի կոչում ու նշանակվել զորամասի հրամանատար։ Գնդապետի ուսադիրները 35–ամյա զինվորականն այդպես էլ չհասցրեց կրել, երբ նրա մարմինը դուրս էին բերել, գրպաններում գնդապետի ուսադիրներն էին գտել։

Իրինայի խոսքով՝ եղբորը գնդապետի կոչում շնորհելու հրամանը չկա՝ անհետացել է։

Արմենի հետ վերջին կապը եղել է հոկտեմբերի 12–ի երեկոյան, զրույցը շատ կարճ է տեւել՝ «զգույշ եղիր», «ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք» խոսքերով հրաժեշտ են տվել միմյանց, հաջորդ օրը կապ հաստատել Արմենի հետ չի ստացվել, հոկտեմբերի 14–ին լսել են նրա մահվան բոթը։

«Արմենն այն հրամանատարներից էր, որը ոչ մի անգամ չի ասել՝ առաջ, միշտ ասել է՝ իմ հետեւից։ Նա առաջնորդ էր։ Հոկտեմբերի 13–ին հնչեց նրա վերջին «իմ հետեւիցը»։ Զինվորների համար ինքը միշտ հրամանատար էր, ասում էին՝ նման սպաների կարիք մենք շատ ունենք ու հիմա էլ։ Մենք էլ իր կարիքը շատ ունենք, որպես որդու, եղբոր, ամուսնու, հոր։ Նրա բացակայությունը շատ է զգացվում»,– ասում է Իրինան ու հավելելում՝ եղբայրը երկու զավակ ունի. 10–ամյա Լինան ու 6–ամյա Հայկը։

Երիտասարդ զինվորականը, ընկերոջ՝ Վահանի խոսքով, խստապահանջ էր ծառայության ու զինվորների նկատմամբ, բայց զինվորներից սիրված ու հարգված սպա էր։ Վահանը պատմում է, որ Արմենը չէր սիրում, երբ իրեն դիմում էին որեւէ զինվորի նկատմամբ ավելի ուշադիր լինելու համար. «Մի անգամ ինձ ասաց՝ «ես գիտեմ, որ իմ հետեւից շատ են խոսում, որ խիստ եմ ու պահանջկոտ, բայց երբ ես տուն եմ գնում, հանգիստ եմ լինում ու ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Այսքան ժամանակ ինչքան զինվոր եմ ընդունել, բոլորն էլ հասել են իրենց ծնողներին»։

Փոխգնդապետը Արցախի հետ շատ կապված էր. այստեղ էր ծառայում 2006

թվականից։ Արցախի ամեն մի անկյունը նրա համար շատ հարազատ ու թանկ էր։

«Արմենի զրույցները սկսվում էին Արցախից, բանակից, իր զինվորներից. նա Արցախով էր ապրում, եկեղեցիներով՝ Դադիվանքով ու Ամարասով։ Երբ Հայաստանում էր, մտովի միշտ Արցախում էր, զգում էինք, որ զուտ ֆիզիկապես է ներկա։ Արցախի հետ կապված պատկերացումները շատ էին, մտովի գծում էր Արցախի իսկական սահմանները՝ որտեղից են սկսվում դրանք ու որտեղ ավարտվում»,– պատմում է Վահանը։

Արմեն Բեժանյանը նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից էր։ Վահանի խոսքով՝ ընկերը հիացած պատմում էր, թե 18–ից 20 տարեկան տղաները որքան քաջ են եղել եւ ինչպես են հերոսական կռիվ տվել թշնամու դեմ։

44–օրյա պատերազմի ընթացքում փոխգնդապետը 3 անգամ բեկորային վնասվածք է ստացել, բայց շարունակել է կռվել թշնամու դեմ։

«Ականատես տղաներից մեկը պատմում էր, որ ծառայողական մեքենան թիրախավորել էին ականանետով եւ եթե տեսնեիք այդ տեսարանը, չէիք պատկերացնի, որ այդտեղից կարող էր մարդը ողջ դուրս գալ։ Գլխին, ձեռքին եւ ոտքին է վնասվածքները ստացել, ու չեն կարողացել նրան համոզել, որ առաջնագծից տանեն հիվանդանոց, տեղի բուժակների օգնությամբ է վերքերը մշակել։ Ասել է՝ իմ զինվորներին մենակ չեմ թողնի եւ չեմ իջնի»,– պատմում է Վահանը։

Արմեն Բեժանյանն, ըստ Վահանի տեղեկությունների՝ զոհվել է այն ժամանակ, երբ փորձել է ծառայակիցներին հանել շրջափակումից։ Նրա մարմինը դուրս է բերվել զոհվելուց 33 օր անց՝ նոյեմբերի 15–ին։

Հայրենիքն ամեն ինչից վեր դասող Արմենի հարազատներին դժվար է երեւակայել, որ եթե նա ողջ լիներ՝ ինչպե՞ս կընդուներ Արցախի հետ տեղի ունեցածը։

«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող էր Արմենը հաշտվել տեղի ունեցածի հետ։ Եթե ողջ լիներ ու այս ամենը տեսներ, ուղղակի անհնարին է պատկերացնել իր ապրումները, որովհետեւ ինքը կյանքում չէր պատկերացնում, որ հնարավոր է նման կարգավիճակ ստանա Արցախը, իր երազանքներից էր՝ Արցախը տեսնել իր իրական սահմաններով»,– հավելում է Վահանը։

Արմեն Բեժանյանը, Արցախի նախագահի հրամանագրով, հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference