Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ով կարող է դառնալ կնքահայր,կարելի՞ է հրաժարվել կնքահայր դառնալու առաջարկից, թե՞ դա մեղք է

Lifestyle

«Երեխան ի՞նչ է ցանկանում»,- հարցնում է քահանան:

«Հավատք, հույս, սեր և մկրտություն»,- պատասխանում է կնքահայրը:

Կնքահայրը մկրտվողի հոգևոր ծնողն ու դաստիարակն է, ում վստահվում է երեխայի հոգևոր կյանքի աճն ու զարգացումը: Ժողովրդական լեզվում տարածված է նաև «քավոր» բառը, որով դիմում են կնքահորը:

Ե՞րբ է առաջացել «կնքահայր» կամ «քավոր» հասկացությունը

«Կնքահայր» կամ «քավոր» հասկացությունը եկել է առաջին դարերից: Այն ժամանակ նրանք կոչվում էին վկայող: Նա այն անձն էր, ով նորադարձ հավատացյալին բերում էր քրիստոնեական համայնք, վկայում, որ նա կարող է անդամագրվել տվյալ համայնքին և արժանի է մկրտության: Դարերի ընթացքում այդ մարդը դարձել է կնքահայր (քավոր), բայց, ըստ խորհրդի բուն էության, նույն վկայողն է: Կնքահոր հիմնական պարտականությունը հոգևոր և քրիստոնեական դաստիարակությամբ զբաղվելն է:

Հայկական ընտանիքներում և կենցաղում կնքահայրը կամ քավորը հատուկ տեղ և դեր ունի: Առանց նրա չի կատարվում ոչ մի ընտանեկան իրադարձություն, իսկ ավանդական երկրորդ կամ երրորդ կենացը հաստատ հնչում է կնքահոր կամ քավորի պատվին: Սակայն մինչև կնքահորն ընտրելն ընտանիքը կանգնում է մի շարք հարցերի առաջ:

Ովքե՞ր կարող են կնքահայր լինել

Մկրտվողի հարազատ եղբորից, հայրիկից և պապիկից բացի՝ ցանկացած մարդ: Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս տղամարդ: Եկեղեցու ավանդույթի համաձայն՝ նախընտրելի է, որ կնքահայրը լինի կա՛մ հեռու բարեկամ, կա՛մ ընդհանրապես արյունակցական կապ չունենա, քանի որ կնքահոր անձի ընտրության նպատակն է, որ մկրտվողի կողքին ավելանա նրա մասին հոգացող ու հավատավոր ևս մեկը: Կնքահայր ընտրելիս կարևոր է նկատի ունենալ, որ վերջինս լինի բարեպաշտ քրիստոնյա և ունենա օրինակելի ընտանիք: Որպես կնքահայր կարող է հանդես գալ նաև հոգևորականը:

Ովքե՞ր չեն կարող կնքահայր լինել

Կնքահայր չեն կարող լինել կանայք, անչափահասները, անհավատները, այլակրոնները, այլադավները, մկրտվողի հայրը, եղբայրը կամ պապիկը:

Պարտադի՞ր է, որ կնքահայրն ու կնքամայրն ամուսիններ լինեն

Մեր եկեղեցին չունի «կնքամայր» հասկացողությունը։ Պարտադիր չէ, որ կնքահայրն ամուսնացած լինի:

Հայ եկեղեցու կանոնական որոշումների համաձայն` միայն տղամարդը կարող է կնքահայր լինել: Մկրտվողի կնքամայրը հանդիսանում է այն եկեղեցին, որտեղ անձը մկրտվում է, քանի որ եկեղեցու արգանդից՝ Մկրտության ավազանից է ծնվում քրիստոնյան։

Կնքահայրն իր սանիկի ընտանիքի հետ հոգևոր ազգական է դառնում: Եկեղեցական կանոնների համաձայն` կնքահայրը չի կարող խնամիական կապ ունենալ իր սանիկի հետ:

Ի՞նչ դերակատարում ունի կնքահոր կինը: Արդյո՞ք նա կնքամայր է:

Դա ձևական պաշտոն է։ Կինը կարող է լինել կնքամայր այնքանով, որքանով իր ամուսինը կնքահայր է։

Ինչո՞ւ կինը չի կարող լինել կնքամայր

Մկրտվողի հոգևոր մայրը եկեղեցին է, որի արգանդից՝ Մկրտության ավազանից, ծնվում է քրիստոնյան։

Եթե ընտանիքի նախընտրած կնքահայրը չի կարողանում մասնակցել արարողությանը, օրինակ՝ արտասահմանում է, կարո՞ղ է որևէ մեկ այլ անձ նրա փոխարեն մասնակցել արարողությանը:

Եթե ընտանիքի կողմից ընտրված կնքահայրն ինչ-որ պատճառով չի կարող մասնակից լինել եկեղեցում կատարվող արարողությանը, ապա կարելի է այլ մարդու ընտրել որպես կնքահայր: Այս դեպքում ամենևին էլ պարտադիր չէ կնքահորը սպասելը, մանավանդ եթե հայտնի չէ, թե կնքահայրը երբ կկարողանա ներկա գտնվել։ Ուստի,առավել կարևոր է երեխայի մկրտությունը չհետաձգելը։

Սակայն եթե նկատի ունեք, որ որևէ անձ կնքահոր փոխարինողի դերում լինի ժամանակավորապես, միայն արարողության համար, ապա միանշանակ ոչ: Արարողությանը մասնակցած անձը կլինի մկրտվողի կնքահայրը:

Եթե ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, ասենք՝ կնքահայրը մահացել է կամ ընտանիքի հետ կոնֆլիկտ է առաջացել, անձը կարո՞ղ է փոխել կնքահորը:

Ս. Մկրտության կամ Ս. Պսակի ժամանակ որպես կնքահայր հանդես եկած անձին փոխել այլևս հնարավոր չէ։ Այլ բան է, որ եթե տվյալ ընտանիքում կրկին լինի Մկրտության կամ Պսակի արարողություն, լիովին հնարավոր է այլ մարդ ընտրել որպես կնքահայր։

Կարելի՞ է ամուսնանալ կնքահոր կամ նրա զավակի հետ

Անշուշտ, ոչ: Կնքահայրը մկրտության ժամանակ դառնում է սանիկի հոգևոր հայրը: Եթե անընդունելի է մարմնավոր ծնողի հետ ամուսնանալը, ապա առավել անընդունելի է հոգևոր ծնողի հետ ամուսնանալը․ չէ՞ որ հոգին առավել է, քան մարմինը: Նույնն է նաև կնքահոր դստեր հարցում, քանի որ կստացվի, որ մարդն ամուսնանում է իր հոգևոր քրոջ հետ, որը նույնպես անթույլատրելի է:

Եթե երեխայի հայրը կամ մայրը կնքված չեն, կարելի՞ է երեխային կնքել:

Ծնողների չմկրտված լինելու պտճառով եկեղեցին չի արգելում երեխայի մկրտությունը։ Սակայն ճիշտ կլինի, որ ամբողջ ընտանիքը մկրտված լինի և քրիստոնեավայել կյանքով ապրի: Այսօր մարդիկ կարող են մկրտվել հենց այնպես՝ առանց խորհուրդը հասկանալու և կարևորելու, սակայն քրիստոնեական կենցաղավարությունն անհրաժեշտ է Աստծո ճշմարիտ հետևորդ լինելու համար:

Սակայն խիստ ցանկալի է որ ծնողներն էլ երեխայի հետ մկրտվեն։ Այլապես հակասություն է. եթե ծնողներն ընդունում են Մկրտության խորհրդի կարևորությունը և հավատքով երեխային տանում եկեղեցի՝ մկրտության, ապա ի՞նչն է խանգարում, որ իրենք էլ մկրտվեն։

Ինչո՞ւ է մկրտությունը պարտադիր

Մկրտությունը ոչ թե պարտադիր է, այլ անհրաժեշտ, քանի որ ինչպես հիվանդության ժամանակ մարդը միջոցներ է փնտրում բժշկվելու, ինչը ոչ թե պարտադիր է, այլ անհրաժեշտ, ավելին՝ կենսական պահանջ, նույն կերպ էլ մկրտությունն ադամական մեղքից մասնավորապես և մեղքերից ընդհանրապես ազատվելու և բժշկվելու անհրաժեշտ միջոց է, և ավելին՝ փրկության առաջնային պայման: Հավատի առկայությամբ մկրտվելն է փրկության նախապայմանը:

Կարելի՞ է ինչ-որ պատճառով կնքահոր փոփոխություն կատարել

Ո՛չ, չի կարելի, քանի որ Ս. Մկրտության ժամանակ տվյալ մարդն է եղել խորհրդի վկան ու երաշխավորը: Ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի՝ յուրաքանչյուր երեխա կարող է ունենալ մեկ կնքահայր, չի բացառվում նաև, որ մի քանի երեխա կարող են ունենալ միևնույն կնքահայրը:

Կարելի՞ է հրաժարվել կնքահայր դառնալու առաջարկից, թե՞ դա մեղք է:

Կնքահայր դառնալու առաջարկից հրաժարվելը մեղք չէ: Եթե մարդն իրեն անպատրաստ է համարում այդ պարտականության համար, ապա կարող է հրաժարվել այդ առաջարկից (Զաքարիա վարդապետ Բաղումյան. «200 հարց մկրտության մասին» գրքից)։

Ի՞նչ պարտականություններ ունի կնքահայրը մկրտության խորհրդի ժամանակ

Երբ քահանան երեք անգամ հարցնում է կնքահորը, թե ի՞նչ է խնդրում երեխան, կնքահայրը պետք է պատասխանի. «Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: Քահանան մանկանն ավազանի մեջ երեք անգամ ընկղմելուց հետո նրան հանձնում է կնքահորը: Վերջինս սրբիչով գրկում է իր սանիկին, իսկ չափահաս մկրտյալի դեպքում՝ լվացումից հետո սրբում նրան (Զաքարիա վարդապետ Բաղումյան. «200 հարց մկրտության մասին» գրքից)։

Շարունակությունը՝ այստեղ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder