Այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսն եռօրյա այցով կլինի Թուրքիայում: Այս մասին հայտնում է Օrer.am-ը` վկայակոչելով euronews-ին:
Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը այցելելուց հետո Հռոմի պապը հանդիպում կունենա երկրի ղեկավարության հետ: Այնուհետև Պապը կմեկնի Ստամբուլ, որտեղ Կոստանդնուպոլսի ուղղափառ հայրապետ Բարդուղիմեոս Ա-ի հետ կստորագրեն համտեղ հռչակագիր:
Նոյեմբերի 30-ին Հռոմի պապը նախատեսում է այցելել Ստամբուլի եկեղեցիներ: Նշենք, որ Ֆրանցիսկոս պապը Թուրքիա այցելած Հռոմի չորրորդ պապն է լինելու: