Վերջին դեպքերից հետո, ադրբեջանական տոտալիտար քարոզչամեքենան գործի է դրվել իր ողջ թափով: Այժմ մենք էլ պետք է որոշակի փոփոխություններ մտցնենք ինֆորմացիոն դաշտում՝ որոշ հարցերի այլ մոտեցումներ ցուցաբերելով: Մասնավորապես, կարծում եմ՝ պետք է ղարաբաղյան հակամարտություն ձևակերպումը հետևողականորեն դուրս մղենք մեր եզրաբանությունից՝ կիրառելով միայն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն եզրը:
Ղարաբաղյան հակամարտությունը ցույց է տալիս, որ կոնֆլիկտը Ղարաբաղի համար է, սակայն հստակություն չի մտցնում, թե ում միջև է այն, մինչդեռ՝ ղարաբաղա-ադրբեջանական ձևակերպումը հստակորեն ընդգծում է, թե ովքեր են կոնֆլիկտի հիմնական սուբյեկտները, այսինքն՝ շեշտվում է ԼՂՀ սուբյեկտայնությունը:
Պատահական չէ, որ ադրբեջանցիները հետևողականորեն կիրառում են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն տերմինը՝ ընդգծելու համար կոնֆլիկտի հիմնական սուբյեկտներին և մերժելով ԼՂՀ սուբյեկտայնությունը...
Արման Սահակյանի ֆեյսբուքյան էջից