Երեկ խոսել եմ արտգործնախարարի հետ, այդպիսի բան չկա, դա սուտ է... Ռուբինյան
PoliticsԵրեկ խոսել եմ արտգործնախարարի հետ, այդպիսի բան չկա, դա սուտ է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով ԱԳ նախարար Արա Այվազյանի պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունների մասին:
Ինչ վերաբերում է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հայտարարությանը, որ ինքը տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի մատնանշած փաստաթղթից, Ռուբինյանն ասաց, որ փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել այս կամ այն բանից, այն պարզ պատճառով, որ փոխնախարարները մի քանիսն են, որոնք կուռացիա են անում տարբեր ոլորտներն ու շատ նորմալ է, որ մի փոխնախարարը տեղյակ չի լինում այն ոլորտից, որը կուռացիա է անում մեկ այլ փոխնախարար. «ԱԳՆ այն բոլոր պաշտոնյաները, ովքեր պետք է տեղյակ լինեն, տեղյակ են»: