Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռուսաստանը քայլ առ քայլ հասնում է իր համար ցանկալի արդյունքների

Interview

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը

Պարոն Սարոյան, ի՞նչ տեսակետ ունեք հայ-ադրբեջանական սահման միջազգային դիտորդներ հրավիրելու առաջարկի վերաբերյալ, որքանո՞վ դա կարող է արդյունավետ լինել ստեղծված իրավիճակում։

Միջազգային դիտորդներ հրավիրելու հայկական առաջարկի վերաբերյալ երկու տեսակետ կա։ Մի տեսակետն այն է, որ դա Ռուսաստանի վրա ինչ-որ լծակ կիրառելու համար է արվել։ Մյուսը, որ իսկապես կա այդպիսի մտադրություն՝ պայմանավորված նրանով, որ ներկա կառավարությունը հիասթափվել է Ռուսաստանից կամ փորձում է խնդրի կարգավորման համար այլ ճանապարհներ գտնել։ Այս պահին թե որ տարբերակն է գործում, առայժմ հնարավոր չէ ասել, քանի որ մենք գիտենք, որ ի վերջո Ռուսաստանը գտնում է այնպիսի մեխանիզմներ, որով կաշկանդում է Հայաստանի կառավարությանը։

Պետք է հասկանանք, որ նման իրավիճակում Ռուսաստանը կարողացել է հասնել իր նախանշած խնդիրների իրագործմանը և պարտադրել Հայաստանին որոշումներ կայացնել։ Դա երևաց մայիսի 27-ին, երբ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որով Սյունիքում հողահատկացումներ արվեցին ՌԴ սահմանապահ վարչությանը։ Ընդ որում, այդ հողահատկացումները հատկապես վերաբերում էին Մեղրիի տարածքով տրանսպորտային երթուղիների բացման համար ուղեկալներ գործարկելուն։ Այն քաղաքականությունը, որը հիմա փորձում է ցուցադրել Հայաստանի կառավարությունը, առայժմ անհասկանալի է դրա մտադրությունների աստիճանը։

Երբ խոսում ենք միջազգային դիտորդների արդյունավետության մասին, պետք է նշենք, որ տվյալ քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, եթե կա կամք՝ իսկապես դեմ գնալ ռուսական ծրագրերին և շահերին ու փորձել խնդիրն այլ ճանապարհներով լուծել։ Մենք այդ կամքի բացակայությունն ենք տեսել և այդ տեսակետից պետք է գնահատենք։ Պետք են նաև այլ փաստեր, որոնք կվկայեն, որ ինչ-որ նոր բան կա Հայաստանի որդեգրած քաղաքականության մեջ՝ այլ աշխարհքաղաքական ուժերի ներգրավելու տեսանկյունից։ Եթե այդ կամքը լինի, իհարկե, որոշակի արդյունքներ կլինեն, բայց առայժմ վաղ է խոսել այդ մասին։

Վերջին օրերի զարգացումները ի՞նչ ցույց տվեցին․ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք, հայտնի դարձավ, որ Հայաստանը պետք է ստորագրի սահմանազատման մասին եռակողմ փաստաթուղթ, մյուս կողմից Հայաստանը դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, բայց պատշաճ արձագանք ու գործողություններ չեղան։

Տվյալ զարգացումները ցույց տվեցին, որ Ռուսաստանը Սյունիքի մարզի հետ կապված հստակ քաղաքականություն է իրացնում։ Դա պայմանավորված է նրանով, որ ուզում է իր ձեռքը վերցնել թյուրքական աշխարհը երկու մասի բաժանող Սյունիքի՝ սեպ լինելու հանգամանքը և այդ սեպի կառավարելիությունը պահել իր ձեռքում։ Միաժամանակ, սրանով Ռուսաստանը փորձում է Թուրքիայի հետ հարաբերություններում խնդրահարույց առանձին կետեր հանել օրակարգից։ Սյունիքի մարզն այդպիսի հանգույց է, և Թուրքիայի հետ իր հարաբերությունների կառուցման մեջ Ռուսաստանը Հայաստանից իր ձեռքն է վերցնում այդ գործոնը։ Սա հստակ քաղաքական գիծ է, և ծրագրավորված ձևով Ռուսաստանը քայլ առ քայլ հասնում է իր համար ցանկալի արդյունքների։

Մենք տեսնում ենք, որ Հայաստանի դիմադրողականությունը շատ թույլ է, քանի որ քաղաքական միավորները տարված են ներքաղաքական պայքարով, ընտրական գործընթացներով։ Եվ, ընդ որում, քաղաքական ուժերը երբեք այնպիսի հայտարարություններ չեն անում, որոնք կարող են Կրեմլին դուր չգալ։ Եվ դա Ռուսաստանին հնարավորություն է տալիս Հայաստանի ներքաղաքական դաշտում ևս ապահովել այնպիսի իրավիճակ, որ իր քաղաքականությանը խոչընդոտներ չհանդիպեն։

Ինչպե՞ս պետք է դուրս գանք այս իրավիճակից։

Իրավիճակից դուրս գալու բոլոր ավանդական մեխանիզմները սպառված են։ Բոլոր ֆորմատները գործարկված են և ցույց են տվել իրենց փուչ լինելը։ Քաղաքական կուսակցություններն էլ ցույց են տվել իրենց փուչիկ լինելը։ Այնպես որ, ելքերն այդ դաշտերում չեն կարող լինել։ Հանրությանն էլ զբաղեցնում են հենց այդ նույն ստեղծված ճանապարհներով, մեխանիզմներով։ Հանրությունը որքան ինտեգրված է այդ ամենին, բնականաբար, չի կարող ակնկալել, որ պետական մակարդակում ինչ-որ լուծումներ կգտնվեն։

Բայց բոլոր այն միավորները, ովքեր վեր են կանգնում նման իրավիճակից և տուրք չեն տալիս այդ կառույցներին, կապերին, հարաբերություններին և բոլորովին այլ ֆորմատների ու մեխանիզմների մասին են մտածում և փորձում ելքեր գտնել, գործել, իրենք կարող են հաջողել։ Ուղղակի այդպիսի շերտերն ու միավորներն են առայժմ քիչ, որպեսզի ուղղորդեն ներքաղաքական կյանքը կամ քաղաքական օրակարգ ստեղծեն։ Իհարկե, մենք տեսել ենք, որ պատերազմից հետո ահագին նոր ձևավորված ֆորմատներ կան, հանդիպումների առանձին շրջանակներ են տեղի ունենում, բայց դրանց ազդեցությունն առայժմ թույլ է, հանրությունն անընկալունակ է այդպիսի ձևերին։ Հուսադրողը միայն այդ կառույցներն ու միավորները կարող են դառնալ, որոնք կամաց-կամաց թափ կհավաքեն և կստեղծեն որոշակի օրակարգ երկրում։

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank