Սպասենք պատգամավորները դուրս գան դահլիճից․ Լենա Նազարյան
PoliticsԱզգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը:
Քիչ առաջ նիստը վարող Լենա Նազարյանը Մխիթար Հայրապետայնի կողմից ներկայացված Հանրակրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո հայտարարեց, որ այն պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում, որից հետո կլինի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, հետևաբար պետք է ուշադիր լինել կոճակին, իսկ հիմա՝ կես ժամ ընդմիջում:
Սակայն Նազարյանին հուշեցին, որ ընդմիջում չկա, պետք է շարունակել. «Լավ, ընդմիջում չկա, շարունակում ենք նիստը, քննարկելու ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը»,-ասաց նա:
Սակայն մինչ հարցի քննարկումը սկսելը Նազարյանն, արձագանքելով դահլիճում տիրող աղմուկին, ասաց. «Հիմա սպասենք պատգամավորները դուրս գան դահլիճից, եթե ցանկանում են»: