Յոհանեսբուրգում վախճանվել է Աֆրիկայում բնակվող վերջին սպիտակ արջը։ 28 տարեկան Վենգ անունով արջին քնեցրել են քաղաքային կենդանաբանական այգու աշխատակիցները։
Վերջին տարիներին կենդանին տառապում էր լյարդի հիվանդությունից եւ քրոնիկական արթրիտից։ Արջին ՀԱՀ էին բերել մեկ տարեկան հասակում։
Վերջին մի քանի ամսում կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են ամեն կերպ գոհացնել կենդանուն. տարատեսակ զբաղմունքներ են կազմակերպել, կերակրել քաղցրավենիքով եւ անգամ Սուրբ Վալենտինի օրը տոնահանդես են կազմակերպել։ Այգու ղեկավարությունը հույս ուներ, որ ցավերը կթեթեւանան, սակայն դա տեղի չի ունեցել։
Արջի տառապանքները մեղմելու համար կենդանաբանական այգու անասնաբույժ Բրետ Գարդները քնեցնելու որոշում է ընդունել, հայտնում է Lenta.ru-ն։
Վենգի առողջական խնդիրները սկսվել էին 2010թ. նոյեմբերից։ Վերջին սրացումը 2014թ. սկզբին էր։ Կենդանաբանական այգու աշխատակիցները դա կապում էին արջի մեծ կորստյան ցավի հետ՝ վախճանվել էր նրա ընկերուհի ՋիԲին։ Նրանք 27 տարի է միասին էին։
Վենգը ծնվել էր 1985թ. դեկտեմբերի 21-ին Ճապոնիայում, իսկ 1986թ. դեկտեմբերին նրան Յոհանեսբուրգի կենդանաբանական այգի էին տարել։ 2010թ.-ից ՀԱՀ-ում երկիր սպիտակ արջեր մտցնելու արգելք է գործում։