ԿԸՀ նախագահը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
PoliticsՀուլիսի 12-ին ՍԴ նիստը շարունակվել է պատասխանողին ուղղված հարցերով: «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին է հասցեագրել Նիկոլ Փաշինյանի մեջբերումը, որն արել է պատգամավորության տարիներին՝ 10.09.2013 թ.: «Ձեր անմիջական մասնակցությամբ կեղծվել են նախագահական ընտրությունների արդյունքները: Կեղծվե՞լ են»,-հարց ուղղեց Զոհրաբյանը: «Ոչ, կեղծումներ չեն եղել»,-ասաց Մուկուչյանը՝ այդպիսով կտրուկ հերքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ երբ է վերջին անգամ Մուկուչյանը շփվել Նիկոլ Փաշինյանի հետ: «Երբեք»,-պատասխանեց Մուկուչյանը:
Զոհրաբյանը հիշեցրեց, որ 10.06.2021 թ. «Նյուզպրես»-ում հրապարակվել է Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ: «Դա լկտի սուտ է»,-հայտարարեց Մուկուչյանը:
Շարունակությունը՝ այստեղ