Միավորված ազգերի կազմակերպությունն իր Twitter-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4000-ը: Այս մասին հայտնում է Օrer.am-ը` վկայակոչելով lifenews.ru-ին:
«Ըստ վերջին տվյալների` Ուկրաինայի արևելքում ռազմական գորշողությունների արդյունքոմ վիրավորել է 10018 մարդ, իսկ զոհերի թիվը հասնում է 4356-ի, այդ թվում՝ մալազիական «Բոինգ 777»-ի 298 զոհերը»,- ասվում է ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը հայտնել էր, որ համաձայն ստացված տեղեկատվությունների, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում աշխարհազորայինները ծանր զենք են օգտագործում: