Առուշ Առուշանյանի փաստաբանը հայտարարություն է տարածել
PoliticsԳորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը 14․07․2021թ․ծանուցվել է, որպեսզի ներկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկմանը, որը ներկայացվել է ՀՀ դատախազության կողմից։ Չենք ցանկանում հուլիսի 15-ին, ժամը 10:00-ին Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար, քանզի տվյալ հարցի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կանխորոշված է, իսկ մենք չենք ցանկանում դառնալ ձեւական ընթացակարգի պահպանման ուղղակի մասնակից։
Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում Առուշ Առուշանյանը պատշաճորեն կներկայանա քննիչի մոտ։
Շարունակությունը՝ այստեղ