Պատահականությո՞ւն, թե՝ դիտավորություն. ԱԺ նիստն ամենակարևոր պահին անջատվեց. Ինչ հարց էին քվեարկում
PoliticsԱյսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկեց ու քվեարկեց 4 հարց, որոնցից թերևս ամենահետաքրքիրն իմքայլական Վիկտոր Ենգիբարյանի ներկայացրած նախագիծն էր:
Հիշեցնենք, որ Ենգիբարյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը հնգապատկել՝ դարձնելով 250 հազար դրամ։
Հենց այս հարցի քվեարկության պահին ԱԺ հեռարձակումն անջատվեց: Այն վերականգնվեց միայն հաջորդ հարցի քվեարկության ժամանակ:
Սա վերջին կադրն է, որից կարելի է հասկանալ, թե ովքեր են հաստատ կողմ քվեարկել հարցի առաջին ընթերցման ժամանակ: