Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մենք նպատակ ունենք խրախուսել կամավոր հարկային կարգապահությունը, որպեսզի օրինապահ հարկ վճարողների թիվն ավելանա». Կորյուն Գևորգյան․ «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի հարցազրույցը ՀՀ ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Կորյուն Գևորգյանի հետ:

-Պարոն Գևորգյան, ե՞րբ է ներդրվել օրինապահ հարկ վճարողների հավաստման մեխանիզմը։ Ի՞նչ նպատակ ունի և ի՞նչ առավելություններ է տալիս հարկ վճարողին։

-Մեխանիզմը ներդրվել է 2017 թվականից ՊԵԿ նախագահի հրամանով, որի նպատակն էր հավաստագրի տրամադրման միջոցով խրախուսել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվարկներ ներկայացրած, ինչպես նաև հարկային պարտավորությունները կատարած հարկ վճարողներին։ Ի՞նչ առավելություններ է դա տալիս։ Ներկայումս օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողները հավաստագրի գործողության ժամկետում վարկ ստանալու համար բանկերին դիմելիս ունեն որոշակի առավելություններ։

Այսինքն, հավաստագիրը հաշվի է առնվում բանկային համակարգի կողմից, բացի դրանից, հավաստագրի առկայությունը նաև գործարար համբավի բնութագրիչ է, որը և գործընկերների մոտ բարձրացնում է հարկ վճարողի նկատմամբ վստահությունը։ Հաշվի առնելով այս 4 տարվա փորձը և համակարգի նկատմամբ հետաքրքրության աճը՝ նախաձեռնվել և 2021 թվականի մայիսի 5-ին ԱԺ կողմից ընդունվել է ՊԵԿ ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Այսինքն, դարձել է օրենք։ Ի՞նչ է նախատեսվում այդ օրենքով։ Ընդլայնվել են խրախուսման ձևերը, այսինքն, օրինակ՝ հավաստագրի գործունեության ժամկետում հարկ վճարողները, երբ դիմում են ներկայացնում միասնական հաշվին առկա գումարների հետ վերադարձի համար, դա տեղի է ունենում դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում, մնացած այլ դեպքերում, այսինքն՝ հավաստագիր չունեցող հարկ վճարողների համար այդ ժամկետը 20 օր է կազմում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշվին մուտքագրմանը։

Օրինապահ հարկ վճարողների համար մինչև 60 միլիոն դրամի հայտերի շրջանակներում այդ գումարները վերադարձվում են պարզեցված ընթացակարգերով և արագացված ժամկետում։ Մնացած հարկ վճարողների համար հայտերի առավելագույն չափը կազմում է 40 միլիոն դրամ։ Հաջորդ փոփոխությունը հետևյալն է՝ հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի փոփոխությունների վերաբերյալ հարկ վճարողները ծանուցվում են 10 օրվա ընթացքում, իսկ մնացած դեպքերում ծանուցումն իրականացվում է փոփոխությունների պաշտոնական հրապարակման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում։ Վերջին փոփոխությունը հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով դիմելու ժամկետների մասին է։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար դիմումի քննությունը և դրա պատասխանը տևում է 15 օր, մնացած դեպքերում դա 30 օր է կազմում։

-Քանի՞սն են այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողները։

- 2021 թվականի 6 ամսվա դրությամբ 111 հավաստագիր ունեցող հարկ վճարող ունենք։

-Իսկ խրախուսող ի՞նչ քայլեր են նախատեսվում, որպեսզի նրանց թիվն ավելանա։

-Քննարկվում է այս համակարգի աշխատելուց որոշակի ժամանակ հետո խրախուսման համակարգի ընդլայնման քայլերը։

-Օրինակ՝ այդ 111-ը քիչ թիվ չէ՞։

-Մայիսի դրությամբ ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել մոտավորապես 15 հազար հարկ վճարող, որոնց մեջ 111 օրինապահ հարկ վճարողը, կարծում եմ, այնքան էլ մեծ թիվ չէ, բայց նշեմ, որ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2019 և 2020 թվականներին հավաստագիր ունեցող հարկ վճարողների թիվն ավելի քիչ էր։ -Այսինքն, հարկ վճարողն իսկապես շահագրգի՞ռ է, որ այդ հավաստագիրն ստանա։ -Այո, ինքը շահագրգիռ է։ Ես միայն հավաստագիր ստացածների թիվն ասացի, բայց այս 6 ամսվա ընթացքում 169 դիմում է եղել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու, որի հիման վրա հավաստագիր ստացել են 111-ը։ Օրինակ՝ 2020 թվականի 6 ամսվա ընթացքում ներկայացվել է 114 դիմում, 62 հավաստագիր է տրամադրվել, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում ավելի քիչ էր՝ 49 դիմում, 25 հավաստագրի տրամադրում։ Եթե հաշվի առնենք 2020-ի արտակարգ իրադարձությունները, 2019-ի նկատմամբ գրեթե կրկնակի են աճել դիմումները, իսկ 2021 թվականի 6 ամիսներին 2019 թվականի համեմատ դիմումների մասով աճել է շուրջ 3,4 անգամ, իսկ տրամադրված հավաստագրերի մասով՝ 4,4 անգամ, 2020 թվականի համեմատ՝ ներկայացված դիմումների թիվն աճել է 48 %-ով, իսկ տրամադրված հավաստագրերի մասով՝ 79 %-ով։ 2017 թվականին ամբողջ տարվա համար 221 դիմում է ներկայացվել, 150 հավաստագիր է տրամադրվել, 2018-ին՝ 143 դիմում, 94 հավաստագիր, 2019-ին՝ 136 դիմում, 93 հավաստագիր, 2020-ին՝ 257 դիմումից 140 հավաստագիր, և այս 6 ամիսներին 169 դիմում, 111 հավաստագիր։

-Եվ, ուրեմն, եթե մասնավորեցնենք, ի՞նչ խրախուսող քայլեր եք նախատեսում, որ նրանց թիվն ավելանա։

-Ճիշտն ասած, հիմա կդժվարանամ հստակ ասել։ Այս համակարգը դեռևս ամբողջ ծավալով ներդրված չէ, չափանիշները քննարկման փուլում են, թե ովքեր պետք է համարվեն օրինապահ հարկ վճարող, բայց ունենք մեր տեսլականը։ Հնարավոր է նաև, որ մաքսային, այսինքն, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու ժամանակ տրամադրվեն որոշակի առավելություններ։ Նաև հնարավոր է, ինչու ոչ, այլ գերատեսչություններն իրենց աջակցության ծրագրերում նրանց օրինապահությունը հաշվի առնեն։ Պետական այլ աջակցության ծրագրերից օգտվելու դեպքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը եթե հաշվի առնվի, մեծ աջակցություն կլինի հարկ վճարողի համար։

-Ինչո՞վ է պայմանավորված միայն ԱԱՀ վճարողներին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր տալու հանգամանքը։

-Այլ հարկման համակարգերում գործող հարկ վճարողների գործունեության համար արդեն իսկ որոշակի առանձնահատկություններ են սահմանված, որով վերջիններս համեմատական առավելություններ ունեն ԱԱՀ վճարողների համեմատ։ Այս հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաև այն, որ ԱԱՀ-ն ավելի թափանցիկ ու ավելի նախընտրելի հարկման համակարգ է, և այդ համակարգում գործող հարկ վճարողներին նույնպես անհրաժեշտ է ինչ-որ ձևով խրախուսել, այս խրախուսման մեխանիզմն ընտրվել է միայն ԱԱՀ հարկ վճարողների, ինչպես նաև դեպի ԱԱՀ հարկման համակարգ անցումը խրախուսելու համար։

-Այսինքն, ԱԱՀ վճարելը դժվա՞ր է, կամ ավելի շատ են թաքցնո՞ւմ։

-Ոչ, ավելի դժվար չէ, ուղղակի վարչարարական ու ժամանակային ծախս կա։ Այսինքն, հարցեր կան, որոնք նույն շրջանառության հարկով հարկվողը կամ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողները չեն առնչվում։ Վերջիններիս մոտ այդ ամենը չկա։ Հարկ է նշել նաև, որ ԱԱՀ վճարողների թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ավելի բարձր է։

-Ի՞նչ չափանիշների պետք է բավարարի ԱԱՀ վճարողը օրինապահ հարկ վճարող դառնալու համար։ Խնդրում եմ ներկայացրեք նաև հավաստագիր ստանալու կարգը։ Հավաստագիրն ի՞նչ ժամկետով է տրամադրվում։

-Ես արդեն նշեցի ներկայումս գործող չափանիշները։ Նոր չափանիշները դեռևս պետք է սահմանվեն կառավարության կողմից, բայց կարելի է ասել, որ դրանք գրեթե չեն տարբերվում ներկայիս չափանիշներից, ուղղակի մեր փորձը հաշվի առնելով՝ որոշակի ճշգրտումներ են կատարվել, որոշակի չափանիշներ փոփոխվել ու ավելացվել են։ Ընդհանուր եթե ասեմ, հարկ վճարողը պետք է սահմանված ժամկետում հաշվարկների ներկայացումն ու հարկերի վճարումը կատարի ու չունենա հարկային կամ մաքսային օրենսդրությամբ նախատեսված որևէ իրավախախտում, օրինակ՝ ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, կամ աշխատողների գրանցման մասով որևէ խախտում։ Հավաստագիրը տրվում է մեկ տարի ժամկետով։ Այն տրվում է հարկ վճարողի դիմումի համաձայն։ Դիմումը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային տարբերակով, իր անձնական էջի միջոցով, որտեղ կա համապատասխան բաժին, որն ինքը ներբեռնում է, լրացնում ու ուղարկում ՊԵԿ։

-Այսինքն, լինում է այնպես, որ նրա դիմումը մերժո՞ւմ եք։

-Այո, եթե չափանիշներին չի բավարարում։

-Դուք ասացիք, որ մեկ տարով եք տալիս հավաստագիրը։ Այսինքն, հաջորդ տարում օրինապահ հարկ վճարողը կարող է դառնալ ոչ օրինապա՞հ, ամեն տարի ստուգվո՞ւմ է նրա օրինապահությունը։

-Այո։ Մենք ստուգում ենք նրա գործունեության նախորդ ժամանակահատվածը։ Եթե ինքն այսօր է դիմում, մենք ուսումնասիրում ենք դիմելու ամսվան նախորդող ամսվանից մինչև դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարն ընկած ժամանակահատվածը։ Մենք հավաստում ենք նախկինում նրա իրականացրած գործունեությունը։ Բայց հետագայում հարկ վճարողը կարող է ինչ-որ իրավախախտում թույլ տալ, իր հավաստագիրն ընդհանրապես չի բացառում, որ մեր հսկողական գործիքները կիրառվեն։ Ու երբ հաջորդ անգամ դիմի, այդ իրավախախտումներն արդեն երևալու են, ու նոր հավաստագրի տրամադրումը մերժվելու է։

-Իսկ օրինապահ հարկ վճարողը կարո՞ղ է հընթացս զրկվել հավաստագրից։

-Ոչ, որովհետև նա այդ հավաստագիրն ստանում է նախորդ գործունեության համար, ոչ թե այս պահի համար։ Այսինքն, ինքը այս պահի համար չի ստանում, այն ժամանակ օրինապահ վարքագիծ է դրսևորել, դրա համար ստացել է։ Հաջորդ անգամ դիմելիս նա կմերժվի։

-Ինչպե՞ս են հարկ վճարողներն իմանում օրինապահ համարվելու մասին։ Արդյո՞ք ինչ-որ տեղ հրապարակվում է օրինապահ հարկ վճարողների ցանկը։

-Հավաստագիրն իրենց ուղարկվում է, բացի դրանից, հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայքում։ Դա նպատակ ունի, որ մյուս հարկ վճարողները տեսնեն ու ճանաչեն օրինապահներին։ Ամսական կտրվածքով պարբերաբար թարմացվում է օրինապահ հարկ վճարողների հավաստագիր ստացողների ցանկը։

- Ինչու՞ հենց ապրիլի 19-ն է ընտրվել որպես հարկ վճարողի օր։ Ի՞նչ կտա այդ «տոնը» հարկ վճարողներին։ Նման օր առաջ քաշելու համար ՊԵԿ-ն ի՞նչ նպատակ է հետապնդում։

-1992-ի ապրիլի 19-ին առաջին անգամ խորհրդարանի կողմից ընդունվել է «Հարկերի մասին» օրենքը, որով, ըստ էության, ձևավորվել են հարկային մարմնի և հարկ վճարողների իրավահարաբերությունները։ Ու նպատակ ունենալով ընդգծել հարկ վճարողների դերը թե՛ պետականաշինության, թե՛ բյուջետային եկամուտների ձևավորման գործում՝ ընտրվել է հենց ապրիլի 19-ը՝ որպես հարկ վճարողների օր։ Տարբեր միջոցառումներ են նախատեսվում այդ օրը, օրինակ՝ հարկ վճարողների ինչ-որ լրացուցիչ սպասարկման միջոցառումներ, օրինապահ հարկ վճարողների հետ մեծարման հանդիպումներ կամ այլ միջոցառումներ։ Բացի դրանից, հարկ վճարողները սահմանափակված չեն, իրենք և իրենց շահերը ներկայացնող կազմակերպությունները ևս կարող են որոշակի միջոցառումներ կազմակերպել, տեղեկատվական արշավներ իրականացնել, ինչու չէ, քննարկումներ կազմակերպել՝ ներգրավելով նաև պետական մարմիններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank