Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ կապ ունի կաղամբի հետ շատերի սիրելի թխվածքը՝ էկլերը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Էկլեր անունը ֆրանսերենից թարգմանվում է որպես «լուսարձակում» կամ «կայծակ»: Ներկայումս էլ վեճ է գնում այս անվան ծագման մասին: Կամ խոսքը գլազուրի փայլի մասին է, որը կայծակ է հիշեցնում, կամ կայծակնային արագության մասին, որով հյուրերը «ջախջախում են» այդ թխվածքաբլիթները, կամ էլ գուցե բացարձակ այլ բանի: Շատերն են էկլերը կապում խորհրդային հրուշակագործության հետ, բայց այդ սիրված աղանդերի պատմությունը շատ ավելի հետաքրքիր ու շփոթեցնող է, քան թվում է առաջին հայացքից: Այն լի է ինտրիգներով ու գաղտնիքներով, ինչ-որ առումով նույնիսկ դետեկտիվ պատմություն է հիշեցնում: Էկլերի պատմությունը պետք է սկսել դրա հիմնական բաղադրիչի` եփած խմորի ծնունդից:

Դա տեղի է ունեցել 1533 թվականին, երբ Եկատերինա Մեդիչին Իտալիայի Պորտովեներե քաղաքից տեղափոխվել է Մարսել և ամուսնացել Ֆրանսիայի թագավոր Հենրիխ Երկրորդի հետ: Քանի որ այդ ժամանակ Ֆրանսիայի՝ սեփական խոհարարական ավանդույթները դեռ նոր էին, ապագա թագուհին իր հետ տարել է Տոսկանայի լավագույն խոհարարներին և բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները: Նրա խոհարար Պանտերելլին ևս տեղափոխվել է Ֆրանսիա:

Եկատերինայի գալուստով թագավորական պալատի խոհանոցում սկսվել են լայնածավալ փոփոխություններ։ Մեդիչին ներկայացրել է սեղանին ուտեստներ մատուցելու խիստ հաջորդականություն, ավելացել են աղցանները, որպես անկախ ուտեստներ, ընդգրկվել են դիետիկ կանաչեղենը, բանջարեղենը և մրգերը, աղանդերները կերակուրի ինքնուրույն մաս են կազմել: Նոր թագուհու ձեռամբ միջնադարյան շքեղ քեֆերը փոխարինվել են բարդ խոհարարական գեղագիտության սկզբունքներով կազմված «մենյուներով», որոնք նպատակաուղղված են եղել համային լավագույն համադրություններին հասնելուն. դրանք եղել են բարձր խոհանոցի առաջին քայլերը: Ֆրանսիական խոհանոցի սկզբունքների փոփոխությամբ նաև նոր ուտեստներ են ի հայտ եկել:

1540 թվականին նույն խոհարար Պանտերելլին արքունիքին է ներկայացրել խմորի նոր բաղադրատոմս, որն անվանակոչվել է նրա անունով (pate a Panterelli): Նոր հացաբուլկեղենը մեծ աղմուկ է բարձրացրել արքունիքում, և այդ օտարերկրյա բուլկիները ընդունվել են արքայական ճաշացանկ: Բայց ո՞ւր մնաց Իտալիան: Իտալիայում՝ Նեապոլի թագավորությունում եղել է նման խմորեղենի բաղադրատոմս, և նույնիսկ այն ավելի հնագույն է: Հետևաբար, նեապոլցիները դեռ պնդում են բաղադրատոմսի՝ իրենց «հեղինակային իրավունքները»՝ ասելով, որ Պանտերելլին ոչինչ չի հայտնաբերել, այլ պարզապես պատմել է եփած խմորի մասին:

Անցել է ավելի քան երկու հարյուր տարի: Այդ ամբողջ ընթացքում եփած խմորով հրուշակեղենը սիրված է եղել Ֆրանսիայում և արտերկրում, բայց միայն 1760 թվականին է Փարիզի լավագույն հրուշակագործ Ժան Ավիսը եփած խմորով թխել շու կարկանդակներ: Փաստացի այդ կարկանդակները իրենցից ներկայացրել են գոյություն ունեցող կարտոֆիլի խմորի գնդիկների՝ վառարանում թխված ֆրանսիական ուտեստի տարբերակ: Հնարամիտ հրուշակագործը պարզապես փոխարինել է կարտոֆիլի պյուրեն եփած խմորով և ստացել խոռոչով բլիթ, որը կատարյալ է լցոնելու համար: Տարօրինակ է առաջին հայացքից այդ կարկանդակի անունը՝ choux (ֆրանսերենից թարգմանաբար՝ «կաղամբ»), որը, սակայն, բացատրվում է նրանով, որ բլիթը նման է կաղամբի գլխի, այսինքն, նրա խորդուբորդ մակերեսը հիշեցնում է կաղամբի տերևներ: Հետագայում տաղանդավոր խոհարար Մարի-Անտուան Քարեմը՝ եփած խմորի անգերազանցելի վարպետն է ստեղծել իր գլուխգործոցներից մեկը՝ էկլերը:

Հիմք ընդունելով ավանդական բլիթների տեխնոլոգիան՝ նա ստեղծել է մատի տեսքով թխվածքաբլիթ: Կատարելագործելով խմորի բաղադրատոմսը՝ նա թխվածքաբլիթը լցոնել է կրեմով և վերևից ցանել շաքարի փոշի: Այդ թխվածքաբլիթն իր «էկլեր» անվանումը ստացել է միայն Քարեմի մահից 20 տարի անց: Նշենք, որ ԱՄՆ–ում հաճախ էկլերները կոչում են «երկար Ջոն» (անգլերեն՝ long john), որոնք երկարավուն ուռուցիկ քաղցրաբլիթներ են։ Գերմանիայում էկլերին անվանում են գերմանական հին անվանումներով՝ «սիրային ոսկոր» (Liebesknochen), «նապաստակի թաթ» (Hasenpfote) կամ «Սրճային չորսու» (Kaffeestange)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025