Ինչպես տեղեկանում է Օrer.am-ը՝ վկայակոչելով ria.ru-ն, ԱՄՆ-ը, չցանկանալով իր սեփական ուժերով օկուպացնել Սիրիան, տարբեր միջոցներ կօգտագործի, որպեսզի օգնի Բաշշար ալ-Ասադ վարչակարգի դեմ պայքարող ապստամբներին։ Այս մասին հայտնել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի աշխարհաքաղաքագետ Մահդի Դարիուս Նազեմրոայան:
«Վաշինգտոնը ցանկանում է ստվերում մնալ, քանի դեռ ապստամբներն են իրականացնում Սիրիայում ռազմական գործողությունները : Օբաման հայտարարել էր, որ բացառում է համագործակցությունը Ասադի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, քանի որ Սիրիայի նախագահը լիովին կորցրել է իր լեգիտիմությունը երկրի մեծ մասի վրա, իսկ այս հայտարարությունից հետ իրավիճակը փակուղի է ենթադրում»,- հայտնել է Նազեմրոայան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: