Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՌԴ դեսպանը եռակողմ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ ամբողջական տեղեկություն չունի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Politics

Երկար ժամանակ է` մենք ԱԺ ենք հրավիրում համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին մտահոգիչ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, և շուրջ երկու ամիս ԱԺ ղեկավարությունը և գործադիրը չէին կարողանում դա կազմակերպել։ Ստիպված մենք հրատապ հարցով քննարկում կազմակերպեցինք։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մենք եկանք այն եզրակացությանը, որ նման հարցերի քննարկմանը լավ կլինի, որ գերատեսչությունների ղեկավարները ներկայանան, քանի որ ներկայացված անձիք լիարժեք չէին տիրապետում իրավիճակին»։

Օհանյանը նշեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների համատեղ հայտարարությունը չընդունվեց, քանի որ այնտեղ հստակ մեսիջներ կային Արցախի ինքնորոշման վերաբերյալ։

Հարցին` հանդիպում եղել է ԱԺ-ում ՌԴ դեսպանի հետ, և ինչ է քննարկվել, Օհանյանը պատասխանեց.

«ՌԴ դեսպանի հետ հանդիպել ենք խորհրդի կազմով, քննարկել ենք իրադրությունը, ներկայացրել մեր խմբակցության տեսակետները` ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին և կարևորել հայ-ռուսական համագործակցությունը, խոսել ենք միացյալ զորախմբի, սահմանապահ գործունեության մասին և այլն։ Մեր հարցադրմանը ի պատասխան` դեսպանը նշել է, որ հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չունի»։

Անդրադառնալով հարցին` ինչ սպասելիքներ կան քննիչ հանձնաժողովի գործունեությունից, խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց.

«44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով մինչ օրս չի ստեղծվել, որովհետեւ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը իշխող խմբակցության դիրքավորումից ելնելով` ունի մեկ վճռական ելակետ, և դա Արթուր Ղազինյանին չընտրելն է, Դոնթի բանաձևի անտեսումը և այլն։ Այն հրատապ քննարկումը, որը մենք  կազմակերպեցինք ԱԺ-ում, նման քննարկում դուք չեք տեսել, օրինակ, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում, որովհետև այդ հանձնաժողովի նախագահը օբյեկտիվորեն ունի որոշակի կաշկանդվածություն։ Մեկ տարի առաջ այս նույն ժամանակահատվածում նա նույն «Հաղթելու ենք» թեզի ջատագովներից էր, և 44-օրյա պատերազմի արհավիրքը անցել է այդ անձի անմիջական մասնակցությամբ, այդ պատճառով էլ խուսափում են քննիչ հանձնաժողովի ձևավորումից»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ իր հրամանով են զինվորները հետ քաշվել Սյունիքից, Օհանյանը նշեց.

«ՀՀ իշխանությունները և գերագույն հրամանատարի պարտականությունները կատարողը պետք է ռազմական կառավարման ընթացակարգերին համապատասխան իրականացներ այդ ամբողջ գործունեությունը, ձևավորեր կառավարման օրգան, ունենար իր կառավարման կետը և այդտեղից էլ պետք է լինեին հրահանգները`  թե' գրավոր, թե' բանավոր։ Փաշինյանի պատասխանից չերևաց, թե ինչ օրգանի միջոցով է նա այդ որոշումը ընդունել։ Եթե ունենայինք նորմալ ղեկավար, նա պատերազմի չվերսկսելու նպատակով հրահանգ կտար զորքերը կանգնեցնել գոնե ռազմավարական նշանակության հատվածներում, որոնք հետագայում կարող էին դառնալ դելիմիտացիայի և դեմարկացիայի առարկա։ Դժվար է լինելու թուրքին իր կանգնած տեղից հետ շպրտելը։

Հարցի վերաբերյալ Արամ Վարդևանյանը նկատեց, որ  այս հարցը պետք է ուղղել նախ Գլխավոր դատախազությանը։

«Կարո՞ղ է Դատախազությունը մեզ հուշել, թե որտեղ է գրված, որ ՀՀ ԶՈՒ-ն կարող է բանավոր ցուցումով մեր տարածքային, սահմանային անձեռնմխելիությունից հետ քաշվել, և որտեղ է գրված, որ վարչապետը կարող է նման բանավոր որոշումներ և հրամաններ տալ։ Գլխավոր հրամանատար լինելը ՀՀ սահմանները պահելու պարտականությունն է, ոչ թե զիջելու։ Հակառակ դեպքում կոչվեր, օրինակ, գերագույն, գլխավոր զիջող, նահանջող, այլ ոչ թե հրամանատար»։

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors