BuzzFeed-ը գրում է, որ Թվիթեր սոցիալական ցանցում դժգոհության ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ ցանցի օգտատիրուհիներից մեկը սելֆի է արել Օսվենցիմի ֆոնին ու այն տեղադրել ցանցում: Թվիթերի օգտատերերը քննադատել են ակամա թիրախ դարձած հերոսուհուն` ոչ տեղին ժպիտի ու ուրախ կից-գրության համար: Թեև լուսանկարը հրապարակել է դեռահաս մի աղջիկ, ում անունն ու բնակության վայրը չի մանրամասնվում, սակայն հրապարակումից արդեն մեկ ամիս անց աղմուկ բարձրացավ` հավաքելով ավելի քան 3600 ռևտիվներ:
Լրատվամիջոցը նշում է, որ մեկնաբանությունները ունեցել են խիստ տոնայնություն, որտեղ կամ հրավիրվել է աղջկա ուշադրությունը ոչ տեղին ժպիտի ու գրությանը, կամ ուղղակի անդրադարձ է կատարվել բավական կոպիտ կերպով վերջինիս մտավոր զարգացման մակարդակին:
Սելֆիի հեղինակը թեև ընդունել է իր հասեցին արված քննադատությունները նախ ագրեսիվ կերպով, սակայն վերջիվերջո ստիպված է եղել ընդունել, որ սելֆին հաջողված չէ:
Հիշեցնենք, որ Օսվենցիմը կամ Աուշվիցը Կրակովից` ներկայիս Լեհաստան, 60 կմ դեպի արևմուտք գտնվող ֆաշիստական Գերմանայի տիրապետության տարիներին մահվան ու համակենտրոնացման ճամբարների համակարգ է եղել, որտեղ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհ են գնացել մոտ մեկ միլիոն չորս հարյուր հազար մարդ, որից մեկ միլիոն հարյուր հազարը` հրեաներ: Աշխարհամարտի ավարտից հետո նախկին ճամբարների համակարգը դարձել է այցելությունների համար բաց թանգարան: