Ինչպես տեղակացնում է ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան, Ղրղզստանի իշխանությունները հայտարարել են Եվրասիական տնտեսական միությանը միանալու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով ТАСС-ին:
«Մոտ ժամանակներս Ղրղզստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Նախատեսվում է, որ հենց 2015 թվականի հունվարի 1-ից Ղրղզստանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը»,-հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան:
Փոխարտգործնախարարը նաև հայտնել է, որ հաջորդ տարվա սկզբին միության լիիրավ անդամ կդառնա նաև Հայաստանը: