Ռոմանոս Պետրոսյանը «հոնքը շինելու փոխարեն, աչքն էլ հետն է հանում»
Խաչիկ Ասատրյանը գրում է․
Ինչպես գիտեք այսօր Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ բողոքարկելու են Աբովյան խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները: Եվ ահա, ստանում ենք առաջին տեղեկությունները արդեն իսկ վերաստուգված 4 ընտրատեղամասերից: Առաջին երկու ընտրատեղամասում ոչ մի փոփոխություն չի արաձանագրվել, ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես և հայտարարվել էր նախկինում:
29/35 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկած քվեաթերթիկներից 3-ը անվավեր են ճանաչվել ևս 2-ը անվավեր են ճանաչվել ՔՊ-ի օգտին կողմ քվեարկած քվեաթերթիկներից:
29/28 ընտրատեղամասում, որը գտնվում է Առինջ գյուղում, փոփոխության է ենթարկվել միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները, դրանք 7-ով ավելացել են: Ի դեպ այս ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը եղել է ՔՊ-ական, իսկ քարտուղարը եղել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ: Այս վերջին ասածի վերաբերյալ ենթադրություններ թող ընթերցողները անեն:
Այսինքն ինչ է ստացվում, Ռոմանոս Պետրոսյանն իր վերջին հույսերն ավելի խորը թաղեց Աբովյանի մատույցներում, որովհետև ԲՀԿ-ի ձայները ոչ միայն չպակասեցին վերահաշվարկի արդյունքում, այլ նաև ավելացան: Չնայած ԲՀԿ համայնքապետի թեկնածու Էդուարդ բաբայանն արդեն իսկ լրատվականներին հայտնել էր, որ մտահոգվելու առիթ իրենք չունեն վերահաշվարկի կապակցությամբ:
Եթե Ռոմանոս Պետրոսյանը մի քիչ նամուս ու թասիբ ունենա, կդադարեցնի այս ֆարսը, որովհետև ինչպես տեսնում եք, նրա ինքնախայտառակման գործընթացը գնալով ավելի մասշտաբային է դառնում:
․