Գնալով ավելանում են գայլերի և այլ գիշատիչների հարձակումներից տուժած տնտեսությունների թիվը: Այս խնդիրը առկա է ողջ աշխարհում: Օրերս ֆրանսիայի ֆերմերները բողոքի ակցիա են կազմակերպել, Փարիզի կենտրոն տանելով հարյուրավոր մանր եղջերավորներ: Նրանք պահանջում են ավելացնել սատկացված կենդանիների համար տրվող պարգևավճարները:
Այս խնդրի լուծումը ավելի բարդացնում և դեպի փակուղի է տանում այն հանգամանքը, որ գայլերի «անարդար» սպանդի դեմ ցույցեր են կազմակերպում կենդանասերները:
Այսպիսով ունենում ենք մի պատկեր` ֆերմերները պահանջում են իրենց ապրուստի միջոց հանդիսացող կենդանաբուծությանը վնասող գիշատիչների վնասազերծում, իսկ կենդանասերներն էլ պնդում են որ դա լավագույն լուծումը չէ, բայց և միաժամանակ չեն առաջարկում որևէ իրատեսական տարբերակ:
Սույն հանգամանքներում ցանկացած լուծում առաջացնելու է հակառակ կողմի դժգոհությունը:
Եկեք սառը և սթափ դատենք: Ֆերմերների համար մեծ հաշվով մեկ է գիշատիչների վնասազերծման ձևը, նրանք ուղղակի պայքարում են բարեկեցիկ ապրելու, և իրենց աշխատանքի դիմաց արդյունք ստանալու համար:
Կան բացառություններ, որոնց ժամանակ ֆերմերի մեղքը ավելի շատ է, օրինակ կիսակառույց, խարախուլ անասնագոմերն ու հովվաշների իսպառ բացակայությունը: Բայց այս դեպքերը շատ փոքր տոկոս են կազմում:
Հասկանալի է որ սպանդը ամենալավ լուծումը չի, սակայն չի կարելի մարդկանց ասել, գնացեք ոնց ուզում եք պաշտպանվեք գիշատիչներից, բայց հանկարծ չսպանեք:
Տիգրան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը