Yerevan, 13.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ես քեզ ծնեցի, ես էլ քեզ կսպանեմ

Analysis

Նախօրեին բոլորիս ուշադրության կենտրոնում Երևանի քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստն էր, որը հրավիրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նպատակով։ Ինչպես և սպասելի էր, իշխող ավագանու անդամները, հլու կամակատարների նման, ձեռքի մի շարժումով ի կատար ածեցին վերևից եկած հրահանգը և Մարությանը հրաժեշտ տվեց քաղաքապետի պաշտոնին։ Եթե կատարվածը արտահայտենք Տարաս Բուլբայի խոսքերով՝ ես քեզ ծնեցի, ես ինքս էլ քեզ կսպանեմ։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանը Մարությանից ուղղակի խլեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։

Ի դեպ՝ չնայած գործընթացը տեղի ունեցավ ֆորմալ ընթացակարգերի պահպանմամբ, բովանդակորեն կատարվածն իշխանության բռնազավթում էր՝ ուզուրպացիա, քանի որ Փաշինյանն ընտրված պաշտոնյայից ոչ ընտրական մեխանիզմով վերցրեց իշխանությունը։ Բառացիորեն նույն ընթացակարգով, ինչպես 2018-ի հոկտեմբերին՝ փողոցի ճնշմամբ հասավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակմանը և նույն թվականի դեկտեմբերին բռնազավթեց օրենսդիր իշխանությունը։

Կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի համար իշխանության բռնազավթումն այսպիսով դարձել է քաղաքական սովորություն, ընդ որում, ժամանակի հետ նրա ախորժակը բացվում է, և պատասխանատվություն չկրելով ուզուրպացիայի նախորդ դեպքերի համար, նա ագահաբար փորձում է վերահսկողություն հաստատել իշխանության բոլոր ճյուղերի ու մարմինների նկատմամբ։ Պատահական չէ, որ հենց հիմա ինտենսիվ գործընթացներ են կատարվում նաև դատական համակարգում, որտեղից դուրս են դրվում դեռևս անկախ ու ինքնուրույն մնացած վերջին դատավորները, կարճ ժամանակ անց ողջ դատական համակարգը կդառնա Նիկոլի հլու կամակատարը։

Ստացվում է, որ առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում, նա, փաստացի, բացարձակ վերահսկողություն կունենա իշխանության բոլոր թևերի նկատմամբ՝ կառավարություն, ԱԺ, դատական համակարգ, Երևանի քաղաքապետարան։ Ամբողջական իշխանության բռնազավթման սխեման որոշ չափով խափանվել է միայն վերջին ՏԻՄ ընտրություններում, երբ այդուհանդերձ բազմաթիվ համայնքներում ընտրվեցին ոչ իշխանական թեկնածուներ, սակայն նրանց դեմ էլ ակտիվ ռեպրեսիվ գործընթացներ են տեղի ունենում, և մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ անց փաշինյանական իշխանությունը կհաստատվի չնչին բացառությամբ բոլոր համայնքներում։

Վստահ եմ, որ միանշանակ կհամաձայնեք, որ այս գործընթացը ոչ միայն որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, այլ ժողովրդավարության ոտնահարման գործընթաց է, ու զարմանալին, գուցե նաև տարօրինակն այն  է, որը այս ամենը տեղի է ունենում Փաշինյանին ծափահարող ժողովրդավարական աշխարհի ու քաղաքացիական հասարակության լուռ համաձայնությամբ ու խրախուսմամբ։ Ստացվում է, որ բոլոր ծափահարողներին և լռողներին պետք է փաշինյանական բռնապետության հաստատումը, երևի որովհետև այդպես ավելի հեշտ կլինի Հայաստանից ստանալ այն, ինչը արգելքների կարող էր հանդիպել հակակշիռների ու փոխզսպումների համակարգեր ունեցող ժողովրդավարական իշխանության պայմաններում։

Երեկ լսեցի նաև Մարությանի եզրափակիչ խոսքն ու հնչեցրած գնահատականները, եթե անկեղծ ասեմ, ոչ մի անգամ չեմ համակրել նրան ու շարունակում եմ մնալ նույն կարծիքիս, որ Նիկոլի հետ իշխանություն զավթածները նույն կտավից են, քանի որ ազգադավի հետ ճամփա են անցել։ Մարությանի երեկվա խոսքից միանգամից նկատվեց, որ թեև անցած երեք տարիներին պահպանել է քաղաքական չեզոքություն ու լռություն, սակայն ելույթում ցույց տվեց, որ բավականաչափ հասունացել է քաղաքականապես և այդ որակներով Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքը շարունակելու դեպքում՝ կարող էր իրական հակակշիռ դառնալ Փաշինյանի իշխանությանը։

Ստացվում է, որ հենց Մարությանի քաղաքականապես հասունացումն է հանդիսացել նրան այդ պաշտոնից հեռացնելու հիմնական պատճառն ու մոտիվացիան։ Ըստ էության, Փաշինյանը չի կարողացել հանդուրժել, որ հսկայական ազդեցություն ունեցող Երևանը կարող է ղեկավարել իրեն չենթարկվող ու սեփական կարծիք ունեցող մեկը։

Արմեն Հովասափյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future