Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռազմի դաշտում ձայնը կորցրած երաժիշտ զինվորը վերականգնել է խոսքը, ամուսնացել. հարսի պարի համար երաժշտությունն անձամբ է գրել

Society

Կոմպոզիտոր-դաշնակահար Գարիկ Շարոյանը 44 -օրյա պատերազմիցց հետո որոշել է ստեղնաշարին հանձնել պատերազմի ժամանակ ունեցած ապրումները։ Կիսատ գրված ստեղծագործությունը նվագելիս, հնչյուններն ստիպում են վերապրել և երաժշտության միջոցով փոխանցել զգացողությունները։

«Փաստինֆո»-ին Գարկը պատմել է, որ Կոնսերվատորիան ավարտելուց հետո պետք է ծառայեր զինված ուժերի երաժշտական դասակում, սակայն վիճակահանությամբ քաշեց Հադրութը, պայմանով, որ մեկ ամիսից պետք է տեղափոխվի։ Պատերազմը խախտեց ամեն ինչ։ Ընդամենը 1,5 ամսվա նորակոչիկը զինված ուժերում երաժշտական գործիքները փոխարինեց զենքով:

«Սեպտեմբերի 25-ին իմացանք, որ կռիվ պետք է լինի։ Պոլկը բարձրացավ դիրքեր։ Կոնկրետ մեր մոտ դիտակետից նայեցինք, ահռելի մեծ քանակի զինտեխնիկա էին բերում լուրջ բան էր սկսվելու։ Մենք արթուն էինք նույնիսկ սեպտեմբերի 27-ին։ Սովորական հերթափոխ չէր»,- պատմել է Շարոյանը։

Սովորական չէր 27-ի առավոտը` չնայած մինչև վերջին վայրկյանը Գարիկը չէր հավատում, որ պատերազմ կսկսվի։ Առավոտյան՝ սովորույթի համաձայն, որոշել էին սուրճ խմել։ Այդ ժամանակ ընկերներին փորձում էր հուսադրել, սակայն դեռ խոսքը չավարտած լսվեցին առաջին կրակոցի ձայները։ Պատերազմն սկսվել էր։

Երիտասարդը պատմել է, որ իրականում թշնամին առաջին օրվանից էլ օգտագործել է ֆոսֆոր պարունակող արգելված զենքեր։ Պատերազմի ականատեսը հիշում է՝ ինչպես է կրակն իր աչքի առաջ վայրկյանների ընթացքում բոցավառվել ու տարածվել ամբողջ դիրքով։

«Ամենասկզբից էլ լարված էր։ Ամսի 27-ին` ժամը 7-ից մինչև 5-ը անդադար կռիվ ենք տվել։ Սիգարետ ծխելու ժամանակ էլ չկար։ Մի քանի օր գիտակցության չէի գալիս։ Իմ հրետանու մոտի սնարյադը վերջացել էր, գնացել էի 4-րդի մոտից բերելու։ Որ հետ եկա, կրակի բոց տվեց միանգամից դիմացս։ Ես ընկա, սննարյադը ձեռքիցս ընկավ։

Կրակը տարածվում էր։ Գոռում էի՝ պաժառա։ Մեր թաքստոցը մեր խրամատն էր, բայց չէինք կարող թաքնվել։ Բաց դաշտ էր՝ ծառ էլ չկար։ Ընկերս պառկած էր, գնացի քաշեցի ու իրար հետ վազեցինք, 50 մետրի չափով հեռվացել էինք նույն թմբի վրա սնարյադ ընկավ, Պարզ է արդյունքը»։

Գարիկը նրբազգաց է ու մանկուց ֆոբիա ուներ արյունից։ Երկու օր շարունակ անգիտակից է եղել։ Պատերազմի արհավիրքը Գարիկի մոտ խոսելու դժվարություններ առաջացրեց, հերթափոխի դուրս չէր գալիս։ Հոկտեմբերի 10-ն ամենադաժանն էր հրետանավորների համար՝ թշնամին ռմբակոծում էր։ Գարիկն այդ օրը ծանր վիրավորվեց։ Վախից ու չդադարող պայթյունների ձայներից անզգայացել էր, կորցրել հիշողությունն ու խոսելու ունակությունը։ Երկու օր անց՝ ընկերները նրան Ֆիզուլի են տեղափոխել։

«Հետ գնալու հրաման մենք շուտ ենք ունեցել։ Ասում էին՝ պեխոտայով առաջ են եկել, բացի մեզնից Դ 20-ն էլ էր աշխատում։ Մենք հետ չենք գնացել, մինչև վերջ մնացել ենք։ Ամսի 10-ին շատ ուժեղ ռմբակոծեցին։ Այդ օրը վիրավորվեցի՝ կանտուզիա ստացա, խոսելու հետ խնդիրներ ունեի՝ չէի խոսում առհասարակ։ Մնացածը ընկերներս են պատմել։ Երկու օր պոստում եմ եղել էդ վիճակով, հնարավորություն չեն ունեցել իջեցնելու՝ շրջափակման մեջ են եղել։ Հիշում եմ՝ ֆիզուլիում արթանցա, ոչինչ չէի հիշում։

Գլխիս ուժեղ ցավ ունեի։ Վիրավորներով պադվալում էինք, չգիտեի գերի եմ, թե չէ։ Ոչ մեկին չեմ ճանաչել։ Ծանոթ մարդ չկար։ Մեկից հեռախոս ուզեցի, որ կապվեմ հարազատներիս հետ՝ չստացվեց։ Ինձ շփոթեցին ուրիշի հետ՝ անուն կարդացին ու նստեցրեցին բժշկական մեքենան, տարան Ազոխ։ Հասանք այնտեղ ու դիմավորեցին բժիշկները հագուստ ու սնունդ տվեցին ինձ»։

Հարազատների հետ կապի դուրս են եկել Ազոխում գտնվող բուժքույրերը։ Գարիկը վերջին օրերից շատ բան չի հիշում՝ հիշում է միայն, որ հոսպիտալի վերածված Ազոխի դպրոցում էին, բուժքույրերի խնամքի տակ, սակայն այդտեղ էլ երկար մնալ չհաջողվեց։

«Ժամը 10-ի կողմերը խուճապ սկսվեց։ Լարված էր վիճակը։ Դուրս ենք եկել մթության մեջ, լույս չէր վառվում։ Թուղթ ցույց տվեցի երևանցի մի տղայի, բուժքրոջ անունը վրան գրված էր։ Հարազատներս կապի էին դուրս եկել ու ասել, կողքից հեռու չգնամ, մինչև իրենց ասած մարդը մոտենա։ Մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ, այնտեղից էլ ինձ բերեցին Երևան»։

Մայրաքաղաք վերադառնալուն պես Գարիկը հույս ուներ, որ հույզերն ու վնասվածքները կկարգավորվեն։ Խոսքը վերականգնելու համար երկար բուժում ստացավ։ Սակայն անասելի ցավը կրկնվում էր, կրկին կորուստների մասին լուրեր ստանում։ Ընկերներից շատերը զոհվեցին։

«Նորից ապրելու և ստեղծագործելու հույսը Գարիկին ստիպեց ապրել ու պայքարել, շնչել ու անվերջ նվագել, նոտաների միջոցով արտահայտել հույզերը։ Ոչինչ կյանքում պատահական չի լինում, նա էլ ամեն ինչ կապում է ճակատագրի հետ։

«Իմ ու ընկերոջս՝ Կոլյայի ծանոթությունը ճակատագրական էր։ Ինձ ասել էին 2 ամիս ծառայությունից հետո կշարունակես մուզվոդում։ Կոլյային երկրորդ հրետանի էին տարել, ինձ՝ հրետանի առաջին։ Ծառայությունը երկրորդ հրետանիում խիստ էր, մեր մոտ՝ հեշտ։ Ասացի տեղափոխվում եմ ընկերոջս մոտ։ Ինձ ասացին բարդ է այնտեղ, հետո կփոշմանես։ Դա ճակատագրական էր, քանի որ առաջին հրետանիում չնայած ծառայությունը հեշտ էր, բայց պատերազմում զոհեր շատ են ունեցել։ Երկրորդում մեր ծառայությունը բարդ էր՝ բայց չզոհվեցինք։ Ծառայության ժամանակ Աստծո ներկայությունը շատ եմ զգացել։ Փայտից ճաշարան ունեինք, գնացել էի այնտեղից ջուր վերցնելու, ճանապարհին շշով զենքի յուղ կար, մտածեցի տանեմ բլինդաժ նոր գնամ ջրի, թե հակառակը։ Գնացի բինդաժ ու այդ ժամանակ սնարյադը ընկավ ճաշարանի վրա։ Հիմա մտածում եմ՝ Աստված նայել է երեսիս»։

Շատ հարցերի պատասխաններ չի գտել, շատ հարցերի հետ էլ հաշտվել դեռևս չի կարողանում։ Մեկ ամսվա զինծառայողը դիրքերում չպետք է մնար, նույնիսկ կես տարվա զինծառայողը այդքան գիտելիք չուներ՝ դիմակայելու այդ ամենին։ Իր համար կրկնակի բարդ էր։ Որպես հայրենասեր տղա նշում է ՝ անընդունելի էր պատերազմի նման ավարտը։

«Կռվի ժամանակ շատ չէի մտածում կյանքի մասին, ինչքան ձեռքերս ու ականջներս չկորցնեմ, ամեն պայթյունից հետո նայում էր՝ բան չլիներ։ Մենք ինքներս մեզնից, մեր մշակույթից ոնց որ հեռվացել ենք։ Օտարին ենք ձգտում, բայց այնքան լավ ազգ ենք, մեր ազգը տաղանդավոր է, որ մերը պահենք, միահամուռ լիենք, ուժեղ կլինենք, բայց ներսից է բորբոքվել ամեն ինչ»։

Գարիկը ծառայությունից հետո կրկին տրվել է մասնագիտությանը՝ նոտաներն օգնում են կամաց-կամաց ջնջել վատ հիշողությունները, մոռանալ ու վերստին ներքուստ ներդաշնակ ապրել։ Ասում է ՝ արվեստն ավելի ուժեղ զենք է, քան իսկական զենքը, պետք է գնահատել ու պահել, քայլել առաջ։ Գարիկը շուտով կդառնա 23 տարեկան, հոկտեմբերին ընտանիք է կազմել, ու հպարտությամբ է նշում՝ հարսի պարի համար երաժշտությունն ինքն է գրել։

Գարիկը նրբազգաց է ու մանկուց ֆոբիա ուներ արյունից։ Երկու օր շարունակ անգիտակից է եղել։ Պատերազմի արհավիրքը Գարիկի մոտ խոսելու դժվարություններ առաջացրեց, հերթափոխի դուրս չէր գալիս։ Հոկտեմբերի 10-ն ամենադաժանն էր հրետանավորների համար՝ թշնամին ռմբակոծում էր։ Գարիկն այդ օրը ծանր վիրավորվեց։ Վախից ու չդադարող պայթյունների ձայներից անզգայացել էր, կորցրել հիշողությունն ու խոսելու ունակությունը։ Երկու օր անց՝ ընկերները նրան Ֆիզուլի են տեղափոխել։ «Հետ գնալու հրաման մենք շուտ ենք ունեցել։ Ասում էին՝ պեխոտայով առաջ են եկել, բացի մեզնից Դ 20-ն էլ էր աշխատում։ Մենք հետ չենք գնացել, մինչև վերջ մնացել ենք։ Ամսի 10-ին շատ ուժեղ ռմբակոծեցին։ Այդ օրը վիրավորվեցի՝ կանտուզիա ստացա, խոսելու հետ խնդիրներ ունեի՝ չէի խոսում առհասարակ։

Մնացածը ընկերներս են պատմել։ Երկու օր պոստում եմ եղել էդ վիճակով, հնարավորություն չեն ունեցել իջեցնելու՝ շրջափակման մեջ են եղել։ Հիշում եմ՝ ֆիզուլիում արթանցա, ոչինչ չէի հիշում։ Գլխիս ուժեղ ցավ ունեի։ Վիրավորներով պադվալում էինք, չգիտեի գերի եմ, թե չէ։ Ոչ մեկին չեմ ճանաչել։ Ծանոթ մարդ չկար։ Մեկից հեռախոս ուզեցի, որ կապվեմ հարազատներիս հետ՝ չստացվեց։ Ինձ շփոթեցին ուրիշի հետ՝ անուն կարդացին ու նստեցրեցին բժշկական մեքենան, տարան Ազոխ։

Հասանք այնտեղ ու դիմավորեցին բժիշկները հագուստ ու սնունդ տվեցին ինձ»։ Հարազատների հետ կապի դուրս են եկել Ազոխում գտնվող բուժքույրերը։ Գարիկը վերջին օրերից շատ բան չի հիշում՝ հիշում է միայն, որ հոսպիտալի վերածված Ազոխի դպրոցում էին, բուժքույրերի խնամքի տակ, սակայն այդտեղ էլ երկար մնալ չհաջողվեց։

«Ժամը 10-ի կողմերը խուճապ սկսվեց։ Լարված էր վիճակը։ Դուրս ենք եկել մթության մեջ, լույս չէր վառվում։ Թուղթ ցույց տվեցի երևանցի մի տղայի, բուժքրոջ անունը վրան գրված էր։ Հարազատներս կապի էին դուրս եկել ու ասել, կողքից հեռու չգնամ, մինչև իրենց ասած մարդը մոտենա։ Մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ, այնտեղից էլ ինձ բերեցին Երևան»։ Մայրաքաղաք վերադառնալուն պես Գարիկը հույս ուներ, որ հույզերն ու վնասվածքները կկարգավորվեն։ Խոսքը վերականգնելու համար երկար բուժում ստացավ։ Սակայն անասելի ցավը կրկնվում էր, կրկին կորուստների մասին լուրեր ստանում։ Ընկերներից շատերը զոհվեցին։

 

Շարունակությունը՝ այստեղ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder