Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սիրային հորոսկոպ. ինչ է ձեզ սպասվում 2022-ին

Lifestyle

 Խոյ

Խոյ կանանց ջրային վագրը կբերի բազմաթիվ անակնկալներ։ Այս նշանի գեղեցիկ ներկայացուցիչները կարող են կարեւոր որոշումներ կայացնել սիրային ոլորտում եւ հարաբերություններում հաստատել իրենց համար կարեւոր կանոններ: Միայնակ աղջիկները կստանան շատ բարենպաստ հնարավորություններ, որպեսզի իրենց անձնական կյանքը կառուցեն, քանի որ վագրը շփվող նշան է, եւ նա անպայման հովանավորում է նրանց, ովքեր կարողանում են տնօրինել ընձեռված հնարավորությունը: Նրանք, ովքեր արդեն գտել են իրենց սերը, ընդհակառակը, պետք է հավատարիմ մնան իրենց ընտրած ուղուն։ Որքան էլ ցավալի է, բայց զույգի հարաբերությունները լիովին կախված կլինեն Խոյ կնոջ էնտուզիազմից։ Եվ, եթե այն մարի՝ կկորչի նաեւ սերը։

Ցուլ

2022-ի առաջին կեսը Ցուլերը զգացմունքային առումով անկայուն կլինեն եւ շատ տպավորվող։ Այս նշանի ներկայացուցիչներն առաջին հերթին կզբաղվեն առողջության եւ ֆինանսների հարցերով, այնպես որ ռոմանտիկ արկածների համար նրանք կարող են ժամանակ չունենալ։ Դա բացասաբար կանդրադառնա նրանց վրա, ովքեր արդեն կապել են իրենց ամուսնության կապերով։ Ոչ բոլոր կողակիցները կարող են լինել հասկացող եւ ներողամիտ, այնպես, որ ամռանը, այնուամենայնիվ, պետք է զբաղվել կուտակված խնդիրներով։ Բայց ազատ կանանց համար կլինի բարոյապես հարմարավետ տարի։ Նրանք կանեն այն, ինչ ցանկանում են եւ ում հետ ցանկանում են։ Իսկ «ոսկե օդապարիկը», որը կհաջողվի կուտակել ձմռանն ու գարնանը, կօգնի անգործության մատնվել եւ վայելել անլուրջ սիրային արկածները մինչեւ աշուն։

Երկվորյակներ

Կամ հոգնածությունից, կամ ձանձրույթից, տարվա սկզբին Երկվորյակները կյանքից խիստ դժգոհություն կունենան, եւ նրանք արմատական փոփոխություններ կատարելու որոշում կկայացնեն: Այս նշանի ներկայացուցիչները կցանկանան 180 աստիճանով փոխել այն ամենը, ինչ շրջապատում է նրանց, այդ ցանկությունը կանդրադառնա նաեւ սիրային ոլորտին: Նրանք, ովքեր ամուսնացած են ձգտելու են ազատության եւ նույնիսկ կարող են այլ կողակից ունենալու որոշում կայացնել։ Իրականում ինտրիգը ժամանակավոր միջոց կլինի, եւ սիրեկանը երկար չի մնա ձեր կյանքում։ Ազատ Երկվորյակները կարող են հանկարծ թողնել ամեն ինչ եւ երկար ժամանակ անցկացնել մեկ այլ երկրում: Այնտեղ նրանց կհանդիպի ջերմեռանդ տղամարդ, որի հետ այնպիսի սիրային հարաբերություններ կկառուցվեն, որ հաճելի կլինի հիշելը, բայց ամոթ՝ պատմելը:

Խեցգետին

Կին Խեցգետինները, հատկապես ամուսնացած կանայք, 2022 թվականին արմատապես կվերանայեն իրենց տեսակետները սիրային հարաբերությունների եւ ընտանեկան կյանքի վերաբերյալ: Եթե նախկինում այդ նշանի ներկայացուցիչները բոլորին վեր են դասել, ապա այս տարի նրանք կցանկանան դուրս գալ արատավոր շրջանից եւ առաջին տեղում դնել իրենց: Սկզբում, ընդհանուր առմամբ, հարազատները եւ ամուսինը շոկի մեջ կլինեն նման որոշումից, բայց հետո ամեն ինչ կկարգավորվի։ Միայնակ Խեցգետիններն այնքան են ցանկանում սերը վերադարձնել իրենց կյանք, որ կհամաձայնեն վաղեմի ծանոթի կամ աշխատանքայնի գործընկերոջ հետ սիրավեպ սկսել։ Լավ ավարտի դա կհանգեցնի միայն մեկ դեպքում, երբ իրական զգացմունքները լինեն: Մնացած բոլոր տարբերակներում հարաբերությունները դատապարտված են ձախողման:

Առյուծ

Ազատ կին Առյուծները 2022 թվականին կարող են հանկարծ վերադառնալ անցյալ եւ կրկին կապ հաստատել նախկին ընտրյալներից մեկի հետ։ Հարաբերությունների առաջին ամիսներին աղջիկը կհիշի, թե ինչու է ժամանակին հրաժարվել այդ տղայից, բայց երկրորդ հնարավորություն ստացած անձնավորությունը չի ցանկանա կորցնել նորահայտ երջանկությունը եւ նույնիսկ կարող է ընկնել մինչեւ աբյուզ եւ հետապնդումներ։ Այստեղ գլխավորն այն է, որ չտրվեք զգացմունքներին եւ ժամանակին կանգնեցնեք «թունավոր» զուգընկերոջը։ Բայց այս նշանի ոչ ազատ ներկայացուցիչները հազվադեպ հաջողակ կլինեն սիրո մեջ: Ամենից շատ հաջողությունը կժպտա այն կանանց, ովքեր ավելի հասուն եւ կայացած տղամարդկանց հետ հարաբերությունների մեջ են։

Կույս

Ջրային վագրի տարին Կույսերի համար պատրաստել է աննախադեպ քնքշություն եւ ռոմանտիկայի ժամանակահատված, բայց այս նշանի ներկայացուցչուհիները պետք է զգույշ լինել, որպեսզի չընկնեն «կեղծ» ամուսնության թակարդը։ Գեղեցիկ «տեսքով» եւ սիրաշատ ուշադրության տակ կարող է թաքված լինել ստոր խաբեբա, այնպես որ մի վստահեք սիրո մասին գեղեցիկ խոսքերին, այլ ուշադիր եղեք արարքների հանդեպ։ Ամուսնացած Կույսերը բառացիորեն լողալու են սիրո մեջ եւ կարող են պատահաբար տարվել նոր ասպետով եւ ոչնչացնել իրենց ընտանեկան երջանկությունը: Որպեսզի դա տեղի չունենա, արժե ավելի շատ ուշադրություն դարձնել ամուսնուն եւ նրա հետ համատեղ ժամանց անցկացնելուն։ Բայց նշանի ազատ ներկայացուցիչները կարող են իրեն թույլ տալ ամեն ինչ։ Նույնիսկ մի քանի սիրավեպեր միաժամանակ։

Կշեռք

Կշեռքը բավականին անկայուն նշան է, իսկ ջրային վագրի ազդեցությունը, որը նույնպես չի տարբերվում սիրային հաճույքների նկատմամբ լրջությամբ, կխորացնի վիճակը։ Այնպես որ, այս նշանի ներկայացուցիչները պետք է խստորեն վերահսկեն իրենց, որպեսզի տարին հաջող լինի: Միայնակ Կշեռքներին աստղերը խորհուրդ չեն տալիս կենտրոնանալ լուրջ զուգընկերոջ որոնման եւ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու վրա. ամեն ինչ տեղի կունենա իր ժամանակին եւ իրադարձություններն արագացնելու կարիք չկա: Բացի այդ, պետք չէ շտապել ամուսնանալու հարցում, հակառակ դեպքում կա ռիսկ, որ միությունը կարճաժամկետ կլինի եւ հարսանիքին անմիջապես կհետեւի ամուսնալուծությունը: Բայց ամուսնացած Կշեռքները կամ պարզապես նրանք, ովքեր վաղուց արդեն հարաբերությունների մեջ են, կարող են ապահով կերպով պլանավորել ընտանիքի համալրումը: 2022 տարին ամենահաջողված ժամանակն է մայրանալու համար, քանի որ հղիությունը կլինի առանց խնդիրների, իսկ ծննդաբերությունը՝ հեշտ։

Կարիճ

Եթե Կարիճները ցանկանում են երջանիկ լինել անձնական կյանքում, նրանք պետք է լրջորեն վերանայեն իրենց վերաբերմունքը ընտանիքի նկատմամբ։ Առայժմ տվյալ նշանի կին ներկայացուցիչները, անկախ կարգավիճակից, նախապատվությունը տալիս են կարիերային, ինչը բացասաբար է անդրադառնում սիրային հարաբերությունների վրա։ Ջրային վագրի ազդեցությունը կստիպի նրանց փոխել առաջնահերթությունները՝ առաջին տեղում դնել սիրային հարաբերությունները եւ ժամանակավորապես մոռանալ գործերի մասին: Սպիտակ ձիու վրա արքայազնին հանդիպելու համար չամուսնացած Կարիճ կանայք ավելի շատ պետք է ընդգծեն իրենց կանացիությունը։ Այս նշանը շատ սեքսուալ է, բայց հաճախ թաքցնում է իր գեղեցկությունը՝ անտեսելով նորաձեւ հագուստները, դիմահարդարումը եւ զարդերը: Տարին դա կփոխի։ Ամուսնացած կանայք պետք է կենտրոնանան նեաշխարհի վրա։ Այս նշանի ներկայացուցիչները պետք է «թաքցնեն խայթոցը» եւ ավելի մեղմ լինեն ամուսնու հետ:

Աղեղնավոր

Աղեղնավորների անձնական կյանքը 2022 թվականին կհիշեցնի բրազիլական սերիալ․ հանկարծ կհայտնվեն բազմաթիվ հերոսներ, բոլորը կտառապեն կրքերի բորբոքումից, անընդհատ վեճեր եւ հաշտություններ: Հատկապես շատ սիրային դրամաների կարող են ձգել ամուսնացած Աղեղնավոր կանայք։ Նրանք ամբողջ ուժով կստուգեն ամուսնուն՝ ամեն օր սկանդալներ կազմակերպելով եւ պահանջներ ներկայացնելով: Իբր, եթե դիմանա, թող մնա, իսկ եթե ոչ, ապա «բարի ճանապարհ»։ Ոչ բոլոր ամուսնությունները կդիմանան նման փորձությունների, եւ դա պետք է հիշել։ Սակայն միայնակ Աղեղնավորները վերջապես կկարողանան գտնել իրենց զուգընկերոջը եւ կառուցել շատ ջերմ ու ներդաշնակ հարաբերություններ։ 2022 թվականից սկսված այս նշանի համար սիրավեպը շատ երկար ու երջանիկ կլինի։ Այնպես որ, ամուսնանալու բոլոր շանսերը կան։

Այծեղջյուր

Ամուսնացած Այծեղջյուր կանայք տարվա առաջին կեսին կտուժեն ամուսնու սառը զգացմունքներից։ Ընդ որում, իրավիճակն ավելի ու ավելի է սրվելու, քանի դեռ պատճառ չհայտնաբերվի. ողջ մեղքը կլինի կնոջ չափազանց ինքնավստահությունն ու ավելորդ վերահսկողությունը։ Երբ խնդիրը վերանա, հարաբերությունները կվերադառնան նորմայի եւ ավելի լավը կդառնան, քան նախկինում: Բայց ազատ Այծեղջյուր աղջիկները, ընդհակառակը, պետք է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ համառ եւ կոպիտ լինեն։ Հատկապես իրահարվածության փուլում, նոր ընկերը կարող է շատ արագ թուլանալ եւ նստել Ձեր պարանոցին, իսկ սիրահարված աղջիկը սկզբում չի նկատի, ապա երկար կտուժի: Այն Ձեզ պե՞տք է։ Ավելի լավ է անմիջապես սահմանեք կանոնները եւ խաղաք միասին։

Ջրհոս

Ջրհոսները շատ լավ կսկսեն տարին եւ երկար ժամանակ կվարեն հանգիստ կյանք, բայց աշնան մոտ սիրո հարցերում կսկսվեն ամպեր կուտակվել: Ամուսնացած կանանց ապշեցնում է այն լուրը, որ նրանց ամուսինը կրկնակի կյանք է վարում, կարող է հանկարծ պարզվել, որ կա սիրուհի կամ նույնիսկ արտամուսնական երեխա: Եթե առաջին տարբերակում ամեն ինչ իսկապես վատ է, մարդը կվերածվի պարանի, որը երկու կին է ձգելու: Իսկ երկրորդ տարբերակում Ձեր ամուսինը կզարմանա ձեզնից ոչ պակաս, քանի որ երեխայի մասին նա հաստատ չի իմանա։ Ազատ Ջրհոսների մոտ ամեն ինչ հակառակն է։ Սկզբում նրանք երկար ժամանակ կընտրեն մեկ ադեկվատ թեկնածուի, եւ միայն դրանից հետո կսկսեն լողանալ ռոմանտիկայի եւ սիրո մեջ: Կարեւորը ընտրությունը երկար չձգձգեք, այլապես միայնակ մնալու ռիսկ կա։

Ձկներ

2022 թվականին միայնակ Ձկները մշտապես զգալու են հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը, սակայն լուրջ հարաբերությունների, որոնք կարող են վերաճել ավելի մեծ ու լուրջ բանի, քան պարզապես սիրախաղը, հազիվ թե հասնեն: Պատճառն այն է, որ Ձկները երբեք առաջին քայլը չեն անի, իսկ կողակիցները բավականին անվճռական կլինեն։ Այս նշանի ամուսնացած ներկայացուցիչները նույնպես փոքր խնդիրներ են սպասում: Հիմնականում հարցերը վերաբերելու են ոչ այնքան ընտանիքին, որքան կենցաղին։ Իրավիճակի կարգավորման անհնարինության պատճառով միանգամից վեճերը կկուտակվեն եւ վաղ, թե ուշ կհանգեցնեն վիթխարի սկանդալի։ Խուսափելու համար, մի վախեցեք բացահայտ խոսել այն մասին, թե ինչն է կարեւոր ձեզ համար հենց հիմա, այլ ոչ թե մեկ տարի անց։ 

2022 թվականի սիրային հորոսկոպ տղամարդկանց համար  

Խոյ

Իմպուլսիվ Խոյերը սովոր են, որ իրենց կրքի ու խարիզմայի ճնշմանը չեն կարող դիմակայել նույնիսկ անառիկ բերդերը։ Բայց 2022 թվականը ձեզ կմատուցի սիրո մի քանի դաս, որոնք ցույց կտան, որ գայթակղության եւ հմայքի հին մեթոդները չեն աշխատում։ Հարաբերություններում սովորեք նաեւ տալ, այլ ոչ միայն վերցնել։ Դա վերաբերում է ամուսնացած Խոյերին։ Հաճախ Ձեր կնոջ համար ռոմանտիկ երեկոներ կազմակերպեք եւ մի մոռացեք նրա համար կարեւոր ամսաթվերի մասին:

Շարունակությունը՝ այստեղ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder