Ավտովթարի ենթարկված հայ հայտնիներ. շատերը չգիտեն այս պատմությունները (տեսանյութ)
Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է այն հայտնիներին, ովքր ավտովթարի են ենթարկվել, և դա դարձել է հանրային քննարկման թեմա:
Թամարա Գևորգյան
Դերասանուհի Թամարա Գևորգյանի սարսափելի վթարի մասին լուրը օրեր շարունակ համացանցի թիվ մեկ քննարկման թեման էր:
Վթարը տեղի էր ունեցել հուլիս ամսին։ Ժամը 18։30-ի սահմաններում Թամարան իր Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։
Դերասանուհու խոսքով՝ ինքն արագ չի վարել մեքենան, պարզապես կորցրել է մեքենայի կառավարումը։
Թամարան հրաշքով է փրկվել սարսափելի վթարից, ավելին՝ կանգնած է եղել ոտքը կորցնելու վտանգի առաջ։
Դերասանուհին 3 անգամ ենթարկվել է վիրահատության։
Սարսափելի վթարից միայն ամիսներ անց Թամարան կարողացել է քայլել «Հրեշը լուսնի վրա» ներկայացման պրեմիերային:
Ջուլիա Սաղաթելյան
Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը սարսափելի վթարի է ենթարկվել 2016 թվականին:Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով ընկել էր ձորն ու բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել Գյումրիի բժշկական կենտրոններից մեկը: Որոշ ժամանակ հետո կատարվել էր սպասված վիրահատությունը, սակայն դա դեռ բավարար չէր, որպեսզի Ջուլիան ամբողջովին վերականգնվեր: Դերասանուհին ևս մեկ անգամ վիրահատվեց, որից հետո սկսեց քայլել: Սկզբնական շրջանում դերասանուհին ձեռնափայտով էր քայլում:
Ջուլիայի խոսքով՝ կյանքի այդ փուլում իրեն չէին զանգահարում գործընկերներըհ կամ ռեժիսորները, ոչ մի առաջարկ չէր ստանում: Դերասանուհին խոստովանում էր, որ թեև ցավեր ուներ, սակայն մեծ ցանկություն ուներ վերեդառնալու իր աշխատանքին: Այսօր, սակայն, դերասանուհուն, այլևս չենք տեսնում եթերում:
«Բաժանումից հետո աղջկաս միայնակ էի մեծացնում, ծանր ժամանակաշրջան էր… Վթարից հետո նա լավ հայր է դարձել, չգիտեմ՝ դա ազդեց, թե՝ ոչ, բայց ուրախ եմ, որ երեխայի հետ կապ ունի, իսկ ես շփում չունեմ: Եվայի համար հոգատար եւ ուշադիր հայր է դարձել, չնայած` նախկինում էլ չեմ արգելել հանդիպել»,- իր հարցազրույցներից մեկում ակեղծացել է դերասանուհին:
Անի Երանյան
Դերասանուհի Անի Երանյանը 2015 թվականինհուլիսին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին:
Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն:
Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ դատավոր Գագիկ Պողոսյանը:
«Երբ դու լավ ես, բոլորը լավ են, երբ վատ ես, քչերն են կողքիդ ու փորձում այնպես անել, որ լավ լինես։
Շարունակությունը՝ այստեղ