Վարուժան Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր վերջապես դիտեցի բազմաչարչար Լիլիթ Հովհաննիսյանի նոր հոլովակը, և երևի չէի դիտի, եթե էդքան աղմուկ չլիներ...
Ժողովուրդ ջան, ինչ ա եղել, աղջիկը նորմալ, թեթև շոուբիզնեսյան հոլովակ ա նկարել: Ախր էդ անտեր շոու բիզնես կոչվածը պետք ա հենց շոուի տրամաբանության մեջ լինի, ինչի՞ եք աղմկում: Իմ տպավորությամբ՝ Լիլիթը այն եզակի արտիստներից ա, ով իր հոլովակների յուրաքանչյուր դետալ հենց որպես շոու ա կառուցում՝ բազմազան հագուստներ, սիրունիկ ծտեր, մեր բոլոր երգիչների հոլովակներից տարբերվող պարեր ու նման լիքը ատրիբուտներ...
Թե՞ եթե հոլովակի մեջ ցեղասպանություն, հայի տխուր աչքեր, գաղթի ու գաղջի տեսարաններ, ծիրանափող, լավաշ, թոնիր, տարազով ու թրաշով աղջիկներ և սասնա թոռ չկա՝ մենք մեր HAY գենը անտեսված ենք զգում...