Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կապված է «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու ու այն վավերացնելու հետ». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ մի քանի անգամ կարծիք փոխած Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերին սկսեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը, իսկ այս տարվա հունվարի 12-ին հայտնի դարձավ խորհրդի կազմը: «Փաստը» գործընթացի շուրջ զրուցել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ:

«Սահմանադրական փոփոխությունների այս գործընթացի հետ կապված Նիկոլ Փաշինյանը սեփական որևէ կարծիք չունի: Նա ընդամենը կատարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագիրը և ուղիղ հանձնարարությունը, որը 2021թ. ապրիլին իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ հայերը պետք է հրաժարվեն իրենց տարածքային նկրտումներից և փոխեն իրենց Սահմանադրությունը: Իսկ ինչո՞վ է խանգարում մեր Սահմանադրությունը Իլհամ Ալիևին ու Նիկոլ Փաշինյանին: Պատասխան՝ շատ կարևոր մի հանգամանքով. մեր Սահմանադրությունն իր նախաբանում հղում է կատարում Հայաստանի Անկախության հռչակագրին: Այսինքն, Սահմանադրության հիմքում Անկախության հռչակագրի դրույթներն են, ինչը պատահական չէ, որովհետև այնտեղ ասվում է, որ Սահմանադրությունը պետք է մշակվի հռչակագրի հիման վրա: Իսկ Անկախության հռչակագրի հիմքում կան հետևյալ կարգավորումները. առաջին հերթին՝ հռչակագիրը հիմնվում է Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի՝ Հայաստանն Արցախին վերամիավորելու որոշման վրա»,ասաց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Է. Ղազարյանը շեշտեց, որ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիր կամ Արցախը թշնամուն հանձնելու որևէ համաձայնագիր կհակասի ՀՀ ներկայիս Սահմանադրությանը. «Այսինքն, հիմա Սահմանադրական դատարանը չի կարող տալ եզրակացություն, որ այդ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Նման համաձայնագիր այս պահի դրությամբ չի կարող կյանքի կոչվել, ուժի մեջ չի կարող մտնել: Դրա համար Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն է առաջացել: Նպատակն այնտեղից Անկախության հռչակագրին վերաբերող հղումները հանելն է, որ Ադրբեջանի հետ կարողանան ազատ կնքել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Արցախը թշնամուն հանձնող համաձայնագրերը: Այս պահի դրությամբ այդ փաստաթղթերն առոչինչ կլինեն, որովհետև Սահմանադրությունը դա թույլ չի տալիս:

Բացի այդ, Անկախության հռչակագիրը, որին հղում է անում մեր Սահմանադրությունը, 11-րդ կետով առնչվում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը՝ Հայաստանի իշխանություններին պարտավորեցնելով մշտապես հետևողական պայքար տանել Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում: Մինչդեռ այս դրույթը սահմանափակում է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գործընթացը. թուրքական կողմն ունի նաև նախապայման այն մասին, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացից: Միևնույն ժամանակ, եթե այն Անկախության հռչակագրի հիմքում է, ապա նույնպես իրավական իմաստով խոչընդոտ ու արգելք է Թուրքիայի հետ թուրքական օրակարգով հարաբերություններ զարգացնելու համար: Իսկ այլ օրակարգ, քան թուրքական օրակարգն է, այս պահին չի նշմարվում, որովհետև նախապայմանները մնում են ուժի մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները գործընթաց են սկսել»:

Էդգար Ղազարյանը շեշտեց, որ մյուս հարցն այն է, որ մեր Սահմանադրությունը հստակ սահմանում է՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող ցանկացած հարց կարող է լուծվել բացառապես հանրաքվեի միջոցով. «Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարությամբ և արդեն ՌԴ-ում ՀՀ դեսպան, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի իրագործմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանձնվել ադրբեջանական ԶՈւ-երի տնօրինությանը:Խոսքն առնվազն վերաբերում է ԳորիսԿապան ճանապարհի մի հատվածին ու Կապան-Ճակատեն հատվածին: Ճանապարհները հանձնվել են, բայց Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի իր զազրախոսության ժամանակ նշել էր, որ դեռևս լուծումներ չունեն, բայց քննարկվում է նաև այլ տարածքների, այսպես կոչված, անկլավների հարցը: Նշվածից բխող իրենց ծրագրերը նույնպես չեն կարող իրագործել, քանի դեռ Սահմանադրությունն իրենց առաջ սահմանափակումներ է դրել: Հիմա, կատարելով Ալիևի ու թուրքերի ուղիղ հանձնարարությունը, իրենց անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը»:

Էդգար Ղազարյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը զուտ կառավարման համակարգի փոփոխության դաշտ տանելու փորձերը մանիպուլ յացիա է որակում.«Այդպես փորձում են հանրության ուշադրությունը շեղել, որովհետև Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ասել, որ կառավարման այս մոդելն իր համար որևէ խնդիր չի առաջացնում: Եթե համակարգը նախագահական լինի, նախագահը, ըստ էության, օժտված է լինելու այն լիազորություններով, որով հիմա օժտված է վարչապետը, որի պաշտոնում այսօր Փաշինյանն է: Այսինքն, այս գործող համակարգը որևէ իմաստով քաղաքական ծրագրերի իրականացմանը չի խանգարում: Փորձում են մանիպուլ յացիոն կերպով շեղել հանրային ուշադրությունը, որ լուծեն հիմնական՝ Արցախը թշնամուն հանձնելու իրավական սահմանափակումները վերացնելու խնդիրը»:

Այս համատեքստում մեր զրուցակիցը պատահական չի համարում նաև 2021 թ. դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի և ՍԴ 7 դատավորների հանդիպումը, որին չէին մասնակցել միայն ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը. «Հարց՝ ի՞նչ գործ ունի Փաշինյանը ՍԴ դատավորների հետ հանդիպմանը: Ոչ միայն գործ չունի, այլև դա ուղղակիորեն հանցագործություն է, որովհետև վարչապետը ղեկավարում է կառավարություն, որը դատարան դիմող սուբյեկտ է, իսկ շատ գործերով կառավարությունը ՍԴ-ում պատասխանող կողմ է: Հետևաբար, նրանց հանդիպումը պետք է լինի բացառապես դատական գործերի շրջանակներում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը հանդիպումների այլ ձևաչափ չի նախատեսում, իսկ եթե ընտրվել է հանդիպումների այլ ձևաչափ, նշանակում է՝ դիմող կողմն ուղիղ ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ, ինչը ՔՕ-ով նկարագրվող հանցագործություն է: Մյուս կողմից՝ դատավորներն իրավունք չունեին հանդիպել վարչապետի հետ, որովհետև վարչապետի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով համարվում է քաղաքական պաշտոն, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը դատավորներից պահանջում է ցուցաբերել քաղաքական զսպվածություն, չմասնակցել քաղաքական գործընթացների: Հիմա քաղաքական պաշտոն զբաղեցնողի հետ մեկուկես ժամանոց հանդիպումը նշանակում է, որ 7 դատավորներն այլևս ոչ թե ՍԴ-ի դատավորներ են, այլ անձինք, որոնք շեղվել են իրենց առաքելությունից, իրավախախտներ են ու զբաղվում են քաղաքական գործունեությամբ: Իսկ ի՞նչը կարող է լինել իրենց քննարկման առարկան՝ հատկապես այս շրջանում, երբ հանդիպումը տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո, որտեղ արդեն իսկ Ալիևի հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել»:

Նրա խոսքով, քննարկման առարկան ևս կապված է վերոնշյալ գործընթացի հետ: «Ըստ իս, նա փորձել է ՍԴ-ի դատավորներից հասկանալ հետևյալը. եթե այս Սահմանադրության պայմաններում կնքվի, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը կամ Արցախը թշնամուն հանձնելու համաձայնագիրը, այս դատարանն այս կազմով պատրա՞ստ է ասել, որ դա համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Իմ կարծիքով, ըստ այդմ, փորձել է իմանալ՝ հաջորդ փուլերում ինչպե՞ս բանակցի Ալիևի հետ: Մեծ հաշվով, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն մեր երկրում չկա: Այդ անհրաժեշտությունը քաղաքականապես չունի նաև Փաշինյանը: Այս փոփոխությունների միակ պահանջված կենսական անհրաժեշտությունը պայմանավորված է Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու ու այն վավերացնելու հետ:

Հիշեցնեմ, որ մինչև սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելը, Փաշինյանն ավելի վաղ ստեղծել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը ֆունկցիոնալ աշխատանքային ռեժիմի մեջ չմտավ, այսպես էլ հայեցակարգ չկարողացան մշակել, անգամ չհասկացան, թե ինչ փոփոխություններ պետք է անեն: Հիմա իրավիճակն այդ առումով չի փոխվել: Նույն տրամաբանությամբ էլ Փաշինյանը ստեղծել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որը բացառապես յուրայիններից կազմված մի խունտա է: Բացի պաշտոնյաներից, քաղհասարակության անվան տակ բերել ու բացառապես իր թիմակիցներին է ներառել, անգամ մարդկանց, որոնք իրավաբան չեն, որևէ առնչություն չեն ունեցել սահմանադրական իրավունքի հետ: Այսինքն, մարդիկ, որոնք ոչ միայն իրենց ինտելեկտուալ ունակություններով չեն կարող Սահմանադրություն գրել, այլև չեն կարող անգամ Սահմանադրությունը կարդալ ու հասկանալ, թե ինչ է այնտեղ գրված: Այդ թիմակիցների ու յուրայինների խունտան պետք է իրագործի Ադրբեջանի նախագահի ոչ միայն ցանկությունը, այլև ուղիղ հանձնարարությունը, որը նա ձևակերպել է 2021-ի ապրիլին ու այդ գործընթացն սկսել է հենց դրանից հետո: Այնպես որ, սա հայրենակործան, թշնամու շահերը սպասարկող, թշնամու երկրի ղեկավարի հանձնարարությունը կատարող գործընթաց է: Իր պետականությունը, իր երկիրը սիրող յուրաքանչյուր հայ սա պետք է կենսական խնդիր համարի»,-նշեց մեր զրուցակիցը:

Է. Ղազարյանը ՏԻՄ ընտրությունների, դրանց արդյունքների շուրջ ստեղծված գործընթացի և վերոնշյալ ծրագրի մեջ ևս ուղիղ կապ է տեսնում: Հաշվի առնելով 2020 թ.-ի փորձը՝ նա շեշտեց, որ սահմանադրական փոփոխություններ անցկացնելը իշխանությունների համար լուրջ խնդիր է: «Սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար հանրաքվեում «այո»– ների՝ «ոչ»-ից շատ լինելը բավարար չէ: «Այո»–ների քանակը պետք է ընտրողների ցուցակային թվի 25 տոկոսից պակաս չլինի: Բայց հիմա Հայաստանում ընտրություններին մասնակցությունը, որպես կանոն, շատ քիչ է, ավելին՝ ամեն անգամ նվազում է, իսկ հանրաքվեներին շատ ավելի պակաս է լինում: Եթե անգամ առավել կողմ ձայներ կարողանան ապահովել, բայց անհրաժեշտ ձայների քանակ չապահովեն, ձախողում են: Սա հասկանալով՝ տապալեցին 2020-ի հանրաքվեն՝ անունը դնելով կարանտին: Հիմա էլ են հասկանում նշվածի հնարավորությունը, դրա համար փոխեցին վարչատարածքային բաժանումը, ընտրական համակարգը: Իսկ այն տեղերում, որտեղ իրենց թիմակիցները չեն անցել, վարչական մեթոդներով, կալանավորումներով ամեն ինչ անում են, որ տեղական մակարդակում իրենց ազդեցությունը մեծացնեն: Սա անում են, որ ապօրինություններով, վարչական ռեսուրսով և ընտրախախտումներով տեղական իշխանիկներին մոբիլիզացնելով՝ հանրաքվեում իրենց համար դրական արդյունք ունենան: Հակառակ դեպքում Փաշինյանն Ալիևին ոչ մի պատասխան չի կարող տալ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign