Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Սակագների անընդհատ բարձրացման շղթայի մեջ ենք գտնվելու». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր՝ նաև սպասվելիք թանկացումները և այսօր առկա գնաճը փոխկապակցված երևույթներ են և միմյանց հետ պատճառահետևանքային կապի մեջ են: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ անդրադառնալով նաև կոմունալ ծառայությունների սպասվելիք ու արդեն առկա թանկացումներին:

Նրա խոսքով, սակագների բարձրացումները տեղի են ունենում խիստ անբարենպաստ իրավիճակում, մինչդեռ ճիշտ քաղաքականության ու հաշվարկների դեպքում միգուցե հնարավոր կլիներ այլ իրավիճակ ունենալ: «Ծառայությունների սակագների բարձրացումները շղթայական էֆեկտով, որպես հետևանք, հանգեցնում են ապրանք-ծառայությունների գների աճին: Բայց նաև կա հակադարձ գործընթաց, երբ ապրանք-ծառայությունների գնաճն իր հերթին ազդում է սակագների աճի վրա: Մասնավորապես՝ հոսանքի գնի վերանայման հետ կապված ավելի վաղ ՀԾԿՀ-ին դիմում եղավ, և հիմնավորումներից էին ընդհանուր գնաճը, նաև գազի սակագնի նախորդ բարձրացումը: Հաշվի առնելով, որ նույն ջերմաէլեկտրակայանները, որոնք ապահովում են մեզ մատակարավող հոսանքի մոտ 40 տոկոսը, աշխատում են գազով, բնական էր, որ գազի թանկացումն առաջացնելու էր նաև հոսանքի գնի բարձրացում: Այս իմաստով գործ ունենք բավականին բացասական շղթայի հետ: Այն իրավիճակը, որում արդեն այսօր ենք հայտնվել, թույլ է տալիս ենթադրել, որ մենք գտնվելու ենք սակագների անընդհատ բարձրացման շղթայի մեջ»,-ասաց նա՝ շեշտելով, որ առաջին հետևանքը դոմինոյի էֆեկտով հետագայում սպասվելիք գնաճն է:

«Նման նախադեպ արդեն ունեցել ենք, և այս անգամ ևս սակագների վերոնշյալ բարձրացումները նախ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին են հանգեցնելու: Սակագների բարձրացումը հանգեցնելու է ապրանք-ծառայությունների թանկացմանը՝ արդեն տնտեսության ոլորտում: Այսինքն, այս շղթան, որպես երկրորդային ազդեցություն, նաև բիզնեսի վրա է ազդելու՝ հաշվի առնելով հատկապես այն, որ ծառայություններից բիզնեսը շատ ավելի մեծ մասշտաբներով է օգտվում: Բիզնեսի վրա հնարավոր մեկ այլ հետևանք կա՝ անորոշության այն միջավայրն է, որի առաջ բիզնեսը կանգնել է նաև սակագների անընդհատ փոփոխության պայմաններում: Այսինքն, բացի առկա անվտանգային խնդիրներից, ոչ կայուն տնտեսության փաստից բխող անորոշությունից, այսօր բիզնեսը բախվում է նաև սակագների անորոշության հետ, ինչը, կարծես, անընդհատ կրկնվող շղթա լինի: Սակագների բարձրացման էֆեկտը տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն է ունենալու, և քանի որ սա առաջին ալիքը չէ, անընդհատ կրկնվում է, պարզապես խորացնելու է այսօր առկա սոցիալ- տնտեսական խնդիրները»,-ասաց մեր զրուցակիցը:

Խոսելով բիզնեսի ու սակագների կապի մասին՝ նա շեշտեց. «Այստեղ անգամ կանխատեսելու կարիք չկա. մենք ունենք նախադեպ՝ կապված գազի սակագնի նախորդ բարձրացման հետ: Այդ ժամանակ ամեն ինչ արվեց՝ ցույց տալու, որ շարքային սպառողի համար սակագինը չի բարձրանում: Այսինքն, մշակվեց մեխանիզմ, որ շարքային սպառողի համար սակագինը չբարձրանա, փոխարենը սլաքներն ուղղվեցին դեպի ավելի լայն սպառող՝ բիզնես հատված: Արդյունքում տուժեց բիզնեսը, բայց տուժեց նաև շարքային սպառողը: Ու դժվար է ասել, թե սպառողը որ պարագայում ավելի շատ տուժեց. մասնավորապես՝ ավելի կտուժեր, եթե սակագինը բարձրանար, բայց դեպի բիզնես իրավիճակն ավելի չվատթարացվե՞ր, թե ՞ տուժեց բիզնեսից արդեն հակադարձ եկող ազդակներով՝ գնաճի այն մակարդակով, որն այսօր ենք տեսնում: Միևնույն ժամանակ, թեպետ բիզնեսի հետ կապված բացասական հետևանքների նախադեպն արդեն ունենք, բայց, դրա հետ մեկտեղ, այս ամենը չենք կարող իրականությունից կտրված դիտարկել: Եթե մենք խոսենք այլ հավասար պայմաններում, երբ, ենթադրենք, բիզնես միջավայրի հետ կապված այլ խնդիրներ չկան, ու միայն սակագների թանկացումն, է, որն էլ, ենթադրենք , օբյեկտիվ է, այդ պարագայում թե՛ հետևանքների, թե՛ երևույթի մասին այլ ելակետից կարող էինք խոսել:

Բայց երբ այս ամենը զուգորդում ենք իրականության հետ, այլ պատկեր ենք ստանում: Նույն բիզնեսն առնվազն նախորդ երկու տարին տարատեսակ շոկերի միջով է անցել ու շարունակում է անցնել, քանի որ չենք կարող ասել, որ տնտեսությունը վերականգնված է, միջավայրը՝ կայունացած: Անվտանգային միջավայրն այսօր ևս բավականին բարդ իրավիճակում է, ինչն անորոշություն է բիզնեսի համար: Բացի այդ, ՀՀ-ն իրականացնում է թանկ փողերի քաղաքականություն՝ ի դեմս վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ բարձրացման, ինչն ուղիղ հարված է տնտեսությանը: Հաշվի առնելով այս ամենն ու նաև սակագնային նոր բեռը՝ բիզնեսի խնդիրներն էլ ավելի են մեծանալու: ՓՄՁ-ները հատկապես կհայտնվեն բարդ վիճակում: Հաշվի առնելով ՓՄՁ-ների կարևորությունը՝ ի վերջո, մեր տնտեսության համար հերթական հարվածն է լինելու»:

Լիլիա Ամիրխանյանը շեշտեց նաև, որ այս իրավիճակը չենք կարող տարանջատել իրականացվող քաղաքականությունից: Մեր զրուցակիցը շեշտեց, որ այս ամենը կառավարման որակի հետ ուղիղ կապված խնդիրների մասին է վկայում. «Նույն գազի գնի հայտարարված բանակցությունները և սակագնի հետ կապված հանգուցալուծումն առնվազն իրավունք են տալիս մտածելու, որ այդ բանակցությունների մասով ձախողում ունենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign