Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Хотелось как лучше а получилось как всегда

Analysis

ՀՀ օրվա իշխանությունն ի շահ ժողովրդի, ինչ խելքներին փչում է, անում է,  ու վերջում դարձյալ տուժողն էլի ժողովուրդն է լինում։ Հարկերն ավելացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք ավելացնում, ծառայությունները թանկացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում, նոր հարկեր ու տուրքեր են մտցնում, կրկին՝ ժողովրդի համար ենք անում։ Չկա մի բան, որ ժողովրդի անվան տակ կամ ժողովրդի համար չանեն, բայց միևնույն է, վերջում տուժողը ժողովուրդն է լինում։ Տարօրինակ է, բայց պարզվում է, նույնիսկ թանկացումներն են ի շահ ժողովրդի՝ «որքան բարձր է գնաճը, այնքան մարդիկ ավելի լավ են ապրում» վկա էկոնոմիկայի նախարարը։

Հարց է առաջանում. եթե թանկացումների, այն էլ՝ համատարած ու երբեմն կտրուկ թանկացումների պայմաններում մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, ինչպե՞ս է լինում, որ աղքատությունը երկրում խորանում է։ Բնակչության գրեթե կեսն աղքատության վերին շեմից ներքև է գտնվում՝ այն էլ՝ դեռ 2020թ. տվյալներով. ի դեպ կասկած չկա, որ 2021-ին աղքատությունն էլ ավելի է խորացել։

Եթե նույնիսկ համարենք, որ այդպես է, և մարդիկ սկսել են համատարած թանկացումների պայմաններում ավելի լավ ապրել, ինչպես ասում է Քերոբյանը, ապա դա նշանակում է, որ տնտեսության մեջ ձևավորվող եկամուտներն անհամաչափ են բաշխվում. այլ կերպ ասած՝ աղքատներն ավելի են աղքատանում, հարուստներն էլ ավելի են հարստանում։ Եվ ո՞րն է այստեղ սոցիալական արդարությունը։ Ո՞ւր մնացին ներառական աճի վերաբերյալ ժամանակին հնչող բարձրագոչ հայտարարություններն ու խոստումները։ Ինչպե՞ս կարող է թոշակառուն ավելի լավ ապրել, երբ երկրում թոշակ չի բարձրացել, իսկ սննդամթերքը և, հատկապես՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքը, երկնիշ է թանկացել։

Ըստ էության, կան մարդիկ, ովքեր անգամ համատարած թանկացումների պայմաններում ավելի լավ են ապրում, որովհետև նրանց եկամուտներն առաջ են ընկել ծախսերից։ Բայց այդպիսիք հասարակության շատ փոքր մասն են կազմում։ Մեծ մասի դեպքում ապրելն անհամեմատ ավելի է դժվարացել։ Գնաճը քիչ է, հարկերն ու այլ վճարներն էլ մյուս կողմից են ծանրանում մարդկանց վրա։ Եկամուտները չեն ավելանում, ապրանքները թանկանում են, բայց մարդիկ ստիպված են ավելի շատ վճարել գույքի, կոմունալ ու սպասարկման այլ ծառայությունների համար։

Նշենք, որ ժամանակին, երբ դեռ նոր էին խոսում գույքահարկը բարձրացնելու մասին, ասում էին, թե դա անում են թանկարժեք գույքն ու հարուստներին հարկելու համար։ Գույքահարկը բարձրացրին և դրանում ներառեցին ոչ միայն՝ հարուստներին, այլև՝ մյուսներին։ Ընդ որում, վերջիններիս բեռն անհամեմատ ավելի ծանրացավ, քան նրանցը, ում համար ուզում էին գույքահարկը բարձրացնել։ Պարզվում է՝ հիմա էլ որոշել են ավտոմեքենաների ապահով. բարձրացնում են գները, որպեսզի վթարների ժամանակ կարողանան նորմալ հատուցել։ Թանկացնում են ոչ միայն կարգազանց, այլև պարտաճանաչ վարորդների ԱՊՊԱ-ն։ Այն դեպքում, երբ մարդիկ ԱՊՊԱ ամբողջ պատմության մեջ վթար չեն ունեցել, տարեկան որոշակի գումար են վճարել պայմանագիր ձեռք բերելու համար, իրենց գրպանից փոխհատուցել են ուրիշների թույլ տված սխալների ու պատճառած վնասների համար, հիմա ստիպված պիտի լինեն ավելի շատ վճարել, որպեսզի կարգազանց վարորդների արարքների համար ավելի շատ փոխհատուցում տրամադրեն։

Մարդկանց եկամուտները չեն ավելացնում, բայց պատրաստվում են նոր բեռ դնել, այս անգամ էլ՝ առողջապահության ապահովագրության անվան տակ։ Ու կրկին դա ներկայացնում են՝ որպես ի շահ ժողովրդի։ Ժողովրդից փողը վերցնում են, իբր ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար, բայց դա էլ չեն կարողանում պատշաճ անել։ Ըստ էության, մարդիկ փող են տալիս ապահովագրության համար, սակայն, երբ հարցը հասնում է ապահովագրությունից օգտվելուն՝ հազար ու մի պատճառ են բերում, որպեսզի խուսափեն ապահովագրություն տրամադրելուց։

Եթե այս ամենն ուրիշ կերպ ձևակերպենք՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս շատ գումարներ պոկեն ժողովրդից։ Իսկ երբ հարցը հասնում է ժողովրդին, պարզվում է՝ պետությունը փող չունի։ Ժողովրդից վերցնում են, բայց հետ տալուց՝ չեն տալիս, այլ կերպ ասած՝ իրենց հաճույքների համար փող ու միջոցներ կան, ժողովրդի համար՝ չկան։

Վահագն Արսենյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025