«Այս տարիների ընթացքում եղել են պահեր, երբ ուզում էի հեռանալ». Անահիտ Կիրակոսյան
LifestyleԴերասանուհի Անահիտ Կիրակոսյանն և Արտակ Սարգսյանը երեկ նշում էին ամուսնության 10-ամյակը: Այս առիթով ընտանեկան ֆոտոշարք են արել, իսկ օրն անցկացրել են Գյումրիում.
«Քեզ թվում է, որ այս տարիները պարզապես ակնթարթ էին,ու չես զգացել՝ ինչպես են անցել: Ասում են չէ՝ այն ինչ որ լավ է, մի տեսակ արագ է սլանում»,-Armlady.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը բավականին սիրված է, շատերի համար էլ` օրինակ, բայց ինչպես դերասանուհին է պնդում՝ երբեք նպատակ չեն ունեցել հասարակության համար այդպիսին լինել.«Երբ ես ընտրություն էի կատարում, հասկանում էի, որ ոչ ստանդարտ է ու նման չէ մյուսներին: Ավելի շատ մտահոգություն է եղել, քան վստահությունն ու հավատը, որովհետև միշտ հասկացել եմ, որ դժվար եմ ընդունվելու ու ընկալվելու: Իմ կյանքում ավելի շատ վախեր են եղել, քան վստահություն, որ մենք այնքան օրինակելի կլինենք, որ օրինակ կդառնանք: Գիտեք, ես երբեք ոչինչ չեմ իդեալականացրել, ես միշտ խոսել եմ դժվարություններից, իմ ընտանիքի բարդություններից ու փորձել եմ ցույց տալ, որ դրանք պետք է կարողանանք հաղթահարել»:
Այն հարցին՝ արդյոք այս տարիների ընթացքում եղել է շրջան կամ պահ, որ որոշել է թողնել և հեռանալ. «Եղել է: Շատ տարբեր փուլեր են եղել: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, վեճերի և պոռթկումների ժամանակ կարող եմ տենց որոշումներ կայացնել: Ամուսնուս մոտ էլ է եղել տենց շրջան: Երբեմն էլ ուզում ես ամեն ինչ թողնել և մենակ մնալ, ամեն դեպքում ցանկացած իրավիճակ եղել է: Բայց այդ պոռթկումները երբեք չեն հասել վերջնական կետին, որպեսզի վերջնական գնամ, անվերադարձ: Մեզ մոտ ցանկացած վեճ այնքան արագ է անցնում, իսկ դա հաղթանակ է, ոչ թե պարտություն»:
Մեր զրույցի ընթացքում Անահիտ Կիրակոսյանը ընտանիքի հետ վերադառնում էր Գյումրիից, որտեղ էլ անցկացրել էին օրը. «Որոշեցինք ամենամտերիմ մարդկանցով գնալ, էքսկուրսիաներ գնացինք, իմ համար հավաքույթները այն չեն, ես սիրում եմ զբոսնել, նոր վայրեր բացահայտել»:

Շարունակությունը՝ այստեղ