Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՄ երկակի ստանդարտները

Analysis

Կար մի ժամանակ, երբ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Պյոտր Սվիտալսկին ոչ միայն հրապարակավ իր տեսակետն էր հայտնում ու դատապարտում, ասենք Օպերայի տարածքում տոնածառի կերպով ակցիա իրականացնող երիտասարդին բերման ենթարկելու վերաբերյալ, այլև, մասնակցում դատական նիստերի (Սամվել Բաբայանի դատավարություն) և դատապարտում ՀՀ դատաիրավական ոլորտում գոյություն ունեցող խութերը։ Ինչպես արդեն նշեցի դա մի ժամանակ էր, և ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ это было давно и неправда։

Հիմա արդեն պատկերն այլ է․ չնայած ՀՀ-ում տիրող անարխիային և բացահայտ բռնաճնշումներին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը ՀՀ դատական ոլորտում խնդիր, դատարանների նկատմամբ ճնշումներ չի նկատում, ավելին, նրա որակմամբ՝ դատական բարեփոխումների հարցում ՀՀ իշխանություններն իբրև թե հստակ կամք են ցուցաբերել: Ավելին՝ իր վերջին հարցազրույցներից մեկում դեսպան Վիկտորինն ասել է, որ Հայաստանն անցած մեկուկես տարիների ընթացքում դժվար ժամանակներ է ապրել, և չնայած որոշ մարդկանց իր ասածը կարող է դուր չգալ, բայց դա ԵՄ պատվիրակությունը չի ասում, այլ եվրոպական ինստիտուտներն են փաստում։

Ըստ էության, այստեղ ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ԵՄ դեսպանը մինչ իր գնահատականները կանխատեսում է, որ դրանք ընդունելի կարող են չլինել Հայաստանում, սակայն շարունակում է նշել՝ ՀՀ իշխանությունների իբրև թե կամքն իրականացնել՝ բարեփոխումներ և դատական բարեփոխումներ այն դեպքում, երբ այս իշխանության օրոք դատական իշխանության նկատմամբ ամենաաննախադեպ ոտնձգություններն են տեղի ունեցել, դատավորների հասցեին ամենավիրավորական որակումներն ու մեղադրանքներն են հնչել:

Հենց այսեղ թերևս, հնարավոր չէ մոռանալ ու անտեսել «պատերի տակ վնգստացող դատավորների» մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը: Պետք է նշել, որ նման դրական որակումներ առնվազն տարօրինակ է լսել՝ հատկապես ԵՄ պատվիրակության ղեկավարի շուրթերից, որն այս ոլորտի դեմ ոտնձգությունների մասին առաջինը բարձրաձայնողը պետք է լիներ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Եվրոպան իրեն համարում է ազատության և ժողովրդավարության հիմնական արժեքների ջատագով: Սակայն ԵՄ-ն, ինչպես երևում է, երկակի չափանիշներ է կիրառում Հայաստանի դեպքում:

Դիտարկենք մի քանի դրվագներ, որոնք ԵՄ-ն ոչ միայն չի նկատել՝ այլև դրանց չի արձագանքել որևէ հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ. 2018թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ շենքի շրջափակումը, որպեսզի պատգամավորները չկարողանան քվեարկել, այսինքն՝ ուղիղ միջամտություն պատգամավորների ազատ կամարտահայտման վրա։ Բոլորս ենք հիշում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք շրջանառության մեջ դրվեց «պատերի տակ վնգստացող դատավորներ» ամոթալի որակումը, որին հաջորդեց Փաշինյանի կոչով 2019թ. մայիսին դատարանների շրջափակումը։ Բոլորովին վերջերս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման փաստը, երբ դատավորը կալանավորվում է իր կայացրած ակտի համար:

Այս շարքին է պատկանում դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի վերացումը. շուրջ մեկ տարի է, ձեռքով, դատարանների նախագահների կողմից են գործերը մակագրվում այս կամ այն դատավորին, ինչը ՄԻԵԴ-ում արդար դատաքննության իրավունքի խախտման հարցերով վիճարկման խնդիր է դառնալու: Կամ թե չէ՝ վերջերս Վահագն Ալեքսանյանը լրագրողներին անվանեց վերբալ մարմնավաճառ:

Միանշանակ սրանք դրվագներ են, որոնց ԵՄ պատվիրակությունը պետք է անդրադառնար. ՀՀ ներկայիս իշխանությունների դեպքում չափազանց շատ են՝ ինչպես մամուլի ներկայացուցիչների, այսինքն՝ խոսքի ազատության, դատական իշխանության դեմ, այնպես էլ՝ մի շարք այլ ոլորտներում: Իսկ թե ինչո՞ւ է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն աչք փակում ՀՀ-ում արատավոր բարքերի, սպառնալիքների, դատական ոլորտում խորացող ճնշումների նկատմամբ, միայն կարելի է ենթադրել:

Արեգ Սարգսյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025