Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի բրենդը այսօր պարտությունն ու նվաստացումն է, որից մենք պետք է ազատվենք. Նազարյան

Politics

«Ճշմարտություն հանուն սերունդների» նախաձեռնությունը տարածել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Ազգային ժոողովում հերթական հարց ու պատասխանը, որից հետո էլ ավելի ես համոզվում, որ նա, ով այսօր զբաղեցնում է պետության թիվ մեկ պաշտոնը՝ վարչապետի պաշտոնը, ոչ միայն չպետք է այնտեղ հայտնվեր, այլ ոչ մի տարբերակ չունի մնալ այդ պաշտոնում:
Տիեզերական, քաղաքագիտական բոլոր օրենքներին դեմ էր, որ 44-օրյա արյունալի պատերազմից հետո նա շարունակեր պաշտոնավարել: Բոլոր օրենքներին դեմ էր, որ նա եւ իր գլխավորած թիմը մասնակցեին, եւ առավել եւս առաջին տեղում հայտնվեին 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ավելին, տիեզերական, քաղաքագիտական, աստվածային բոլոր օրենքներին դեմ է, որ նա շարունակի պաշտոնավարել: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, չպետք է լիներ: Չպետք է լիներ, բայց լինում է: Չպետք է լիներ եւ պատերազմը, բայց եղավ՝ ամենածանր եւ ողբերգական հետեւանքներով: Չպետք է լիներ եւ լինի այն ամենը, ինչ լինում է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց լինում է՝ կրկին մարդկանց եւ երկրի համար ամենածանր հետեւանքներով:

Վերադառնանք 2022 թվականի փետրվարի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանին: Հարց ու պատասխան, որը գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու այն, ինչի մասին արդեն նշեցի վերեւում:

Եւ այսպես. առաջին հարցը հնչում է կառավարող ուժը ներկայացնող խմբակցության կողմից եւ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստանի հասցեին հնչած վիրավորական արտահայտություններին: Հարցին պատասխանում է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, բայց տալիս այնպիսի պատասխան, որից Բելառուսում, եւ ոչ միայն Բելառուսում կարող են եզրահանգել, որ Հայաստանը պատրաստ է կուլ տալ հերթական վիրավորանքները:

Բայց այստեղ ոչ այնքան պատասխանն է կարեւոր, այլ այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի ցնորամիտ նախագահը բազմաթիվ անգամ ծաղրել է Հայաստանի վարչապետին, վիրավորել հայ ժողովրդին, բայց այդ ամենը որեւէ արձագանք ՔՊ խմբակցությունում եւ կառավարությունում չի գտել: Ալիեւին պատասխանել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բայց ոչ ՔՊ-ն եւ նրա առաջնորդը:

Միայն այս փաստը բավական է հայտարարելու համար, որ նա, ով զբաղեցնում է վարչապետի աթոռը, պետք է հեռանա: Նա, ում վիրավորել են, ծաղրել են, ու որը որեւէ կերպ չի պատասխանել, չի կարող երկիր ղեկավարել, առավել եւս իրեն վիրավորողի եւ ծաղրողի հետ բանակցություններ վարել:

Մի՞թե այս պարզ ճշմարտությունը դեռ հասու չէ բոլորին:

Մի՞թե կարող է վարչապետ աշխատել մի մարդ, որը այդպես էլ չի տարբերում, թե ինչ է միմյանց անկախությունը ճանաչելը սահմանների ճանաչումից: Իսկ եթե տարբերում է, բայց հանրությանը դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում, սա արդեն բոլորովին այլ թեմա եւ հարց է:
Այնպիսի տպավորություն է, որ նա ցանկացած առիթ օգտագործում է ադրբեջանական կողմի տեսակետներն ու դիրքորոշումը Հայաստանում եւ աշխարհում բարձրաձայնելու համար: Եւ կրկին հարց. մի՞թե կարող է թիվ մեկ պաշտոնը զբաղեցնել մի մարդ, որի կառավարման օրոք Հայաստանի A բնակավայրը B ին կապող ճանապարհին հայտնվում է ադրբեջանական մաքսակետ եւ բենզալցակայան, այն դեպքում, երբ նույն այդ ճանապարհով ադրբեջանական ոչ նախկին, ոչ ներկա երկու բնակավայր, անգամ յայլա, միմյանց չեն կապվում:

Նա, ով հիմա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի թաքցնում, որ ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի առաջնորդի հետ, այն առաջնորդի, որը Բաքվում ռազմական հանցագործության վերաբերյալ թանգարան է բացել եւ հպարտանում է դրանում, այն մարդու հետ, որն անդադար ծաղրում է իրեն եւ սպառնում հայ ժողովրդին, ընդ որում քննարկում հումանիտար բնույթի հարցեր, այնպես, կարծես Բաքվում դեռ հայ գերիներ չկան:

Հիմա հարց. մի՞թե նա իրավունք ունի զբաղեցնել պետության թիվ մեկ աթոռը: Եւ այսքանից հետո, երբ լսում ես, որ նրանք միմյանց հետ ուղիղ շփման մեջ են, չես կարող չմտածել, որ մեր բանակի 30-ամյակի կազմավորմանը նվիրված միջոցառումը հետաձգվեց եւ այդպես էլ տեղի չունեցավ ոչ թե կորոնավիրուսի, այլ նույն այդ կապի ընթացքում տեղի ունեցած մտքերի փոխանակումից հետո: Եթե ես սխալ եմ, ապա արեք այդ միջոցառումը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Նույն այդ հարց ու պատասխանի ժամանակ մենք համոզվեցինք, որ իրականում ոչ թե պայքար է մղվում կորոնավիրուսի դեմ, այլ ամեն ինչի, բայց ոչ այդ վիրուսի: Անհասկանալի տրամաբանությամբ մարդաշատ առեւտրի կենտրոններ, խանութներ, տրանսպորտ կարող են մուտք գործել առանց այդ տխրահռչակ QR կոդերի, իսկ թանգարան, թատրոն, սրճարան եւ ռեստորան՝ դրանցով: Ի դեպ, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, փոքրիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 9 հազարից ավելի մարդ:

Ողբերգություն է, որ 44-օրյա արյունալի պատերազմից, Ադրբեջանի կողմից իրականացված հակամարդկային հանցագործություններից հետո Հայաստանի ԱԺ-ում թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի կողմից լսում ես հետեւյալ արտահայտությունը. «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը»: Հասկանո՞ւմ եք. ստացվում է, որ դրական արձագանքը ուշանում է Բաքվի կողմից:

Ինչ վերաբերում է «ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է» թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի հայտարարությանը, ապա միայն կարող եմ ասել՝ լավ էլի, իրո՞ք, հերիք է, իրոք ամոթ է: Միայն այդ հայտարարությունից ժամեր առաջ եւ րոպեներ հետո Հայաստանում տեղի են ունեցել եւ տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք միայն ապացուցում են, որ Հայաստանը ժողովրդավարության հետ որեւէ կապ եւ առնչություն չունի:

Առուշ Առուշանյանն ապօրինաբար կալանավորված է, նույնը կարելի է ասել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի մասին, նույնը՝ դատավոր Բորիս Բախշիյանի մասին: ԱԺ երեք պատգամավորներ «ժողովրդավար» Հայաստանում ապօրինաբար կալանավորված են:
Թվարկումը, հարուցված քրեական գործերի շարանն անվերջ կարող ենք թվարկել ու թվարկել: Ոչ, Հայաստանի բրենդը ժողովրդավարությունը չէ, այլ սուտը եւ կեղծիքը, նվաստացումն ու ստորացումը:

Եւ մեկ անգամ եւս ասում եմ ու պնդում՝ 44-օրյա պատերազմից հետո նա, ով այսօր դեռ վարչապետ է աշխատում, այդ շենք մտնելու որեւէ իրավունք չուներ:

Հայաստանը որեւէ հաջողության, առաջընթացի չի կարող հասնել, քանի դեռ մենք կռիվ ենք տալիս համատիեզերական եւ համամարդկային ու նաեւ քաղաքագիտական պարզ օրենքների դեմ: Հայաստանում պարտության դեմքը պետք է փոխվի, Հայաստանի բրենդը այսօր պարտությունն ու նվաստացումն է, որից մենք պետք է ազատվենք: Ընդ որում, այս փաստը առաջինը պետք է հասկանան, գիտակցեն եւ իրենց առաջնորդին փոխանցեն հենց ՔՊ-ականները: Այդպես ավելի ճիշտ կլինի:

Վերջում մի հորդոր եւ խորհուրդ, երբ գիտելիքների պակասի պատճառով պնդումներ են անում, իսկ հետո համոզվում, որ սխալ են եղել, գոնե ներողություն են խնդրում, իսկ ներողություն խնդրելուց հետո անում այն, ինչ անում են ժողովրդավարական երկրներում նախագահները, վարչապետները կամ նախարարներն ու պատգամավորները:

Իսկ գիտելիքների պակասի պատճառով ձեր սխալներից մեկի հետեւանքը դարձավ չորս հազար զոհը, կործանված Շուշին ու Հադրութը»։

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes