Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Միութենական պետություն. մի՞ֆ, թե՞ իրականություն

Analysis

Ինչպես հայտնի է օրերս Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցը, որտեղ նա բավականին տհաճ ձևակերպումներով անդրադարձել էր ՀՀ աշխարհաքաղաքական ընտրության հնարավորություններին: Ավելին, խոսելով միութենական պետության, ինչպես նաև ապագայում հետսովետական տարածքում հնարավոր նոր ինտեգրացիոն գործընթացների մասին՝ Լուկաշենկոն ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի»: «Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանն ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին քննարկման թեմա է»,- հայտարարել էր Լուկաշենկոն:

Ըստ էության, կարելի է համաձայնել կամ չհամաձայնել այս կարծիքին, սակայն երկրների ղեկավարներին առնվազն հարիր չեն նման կոնտեքստով փորձագիտական գնահատականի մակարդակի կարծիքները, առավել ևս՝ երկրներին, որոնք կիսում են միևնույն ինտեգրացիոն կառույցը: Նշենք, որ հայկական կողմից շատ զգուշավոր արձագանք եղավ սրան. նախ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, այնուհետև Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հրավիրվեց ԱԳՆ, որին հաջորդեց՝ Արարատ Միրզոյանի կողմից ԱԺ-ում թեմայի հետ կապված մեկնաբանությունը: Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պարզաբանեց, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա, և իր դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս մեկնաբանել էր Լուկաշենկոյի հայտարարությունը և նշել. «Նա (Լուկաշենկոն) չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին՝ անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում»։ Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, ապա, Զախարովայի խոսքով, այն փակ միավորում չէ, ենթադրում է մասնակից մյուս երկրների միավորման հնարավորություն։

Հատկանշական է փաստել, որ ստեղծված աղմուկի ֆոնին չնկատվեց այն գաղափարը, որը դրվեց շրջանառության մեջ Լուկաշենկո-Սոլովյով հարցազրույցով՝ խոսվեց ապագայում նոր միավորման հեռանկարների, դրա անխուսափելիության մասին: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Զախարովան իր անդրադարձով տարանջատում մտցրեց միութենական պետության և հնարավոր այլ ինտեգրացիոն միավորումների հեռանկարների միջև:

Ավելին, նշենք, որ ռուսաստանյան վերլուծական մի շարք շրջանակներ շարունակում են շրջանառել թեզը, որ միասնական պաշտպանական, քաղաքական տարածքի ձևավորումն անխուսափելի է, իսկ թե ինչ ձևաչափով այն կամրագրվի՝ դեռ վաղ է ասել:

Կարող ենք ընդգծել, որ Ռուսաստանի գլխավոր խնդիրը (եթե խոսում ենք միութենական պետության կոնտեքստում) եթե ոչ Ուկրաինան է ամբողջությամբ, ապա՝ գոնե Ուկրաինայի մի մասը, քանի որ առանց դրա Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունն իմաստ չունի: Ըստ էության, առաջնային փուլում Հայաստանը չի լինի գլխավոր նպատակը, նպատակ կլինի նաև Ղազախստանը: Դա տրամաբանական է, քանի որ առանց Վրաստանի և Ադրբեջանի Հայաստանին միացնել միութենական պետության կամ միավորման կազմ՝ անիմաստ է: Եթե Ադրբեջանը մտնի ռուսական ազդեցության գոտի, ապա կգա միութենական պետության հարցը: Իսկ առանց դրա էլ Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության մակարդակը բավականին խորն է:

Ակնհայտ է, որ Հայաստանի օրակարգում չկա նման հարց, քանի որ նման հարց Ռուսաստանի առջև չկա, Ռուսաստանին այս պահին դա հարկավոր չէ, քանի որ անիմաստ է միայն Բելառուսի ու Հայաստանի հետ ինչ-որ միավորում կամ միութենական պետություն ձևավորել:

Սամվել Անանյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025