Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կարիբյան ճգնաժամի նոր սցենարը կամ բախման սպասումը

Analysis

Հետևելով աշխարհաքաղաքական գործընթացներին կարող ենք փաստել, որ ներկայումս Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-հավաքական Արևմուտք տեղեկատվական և դիվանագիտական պատերազմն ամենասուր փուլում է. անվտանգության երաշխիքների շուրջ ռուսական վերջնագրի մերժումից հետո արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ը, ԵՄ անդամ երկրները, ինչպես նաև Կանադան, Ճապոնիան, Հվ. Կորեան, Իսրայելը, իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել կամ կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան։

Իր հերթին ՌԴ-ն հայտարարում է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի կրճատման մասին, Արևմուտքը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հստակ ժամկետներ է նշում, թեև ՌԴ-ն ամենաբարձր մակարդակով հերքում է Արևմուտքից տարածվող տեղեկությունները, զուգահեռաբար շարունակվում են ամենաբարձր մակարդակով բանակցությունները ՌԴ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, ԵՄ-ի, Չինաստանի և այլ դերակատարների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Գործընթացի տեղեկատվական ու դիվանագիտական բաղադրիչի հետ մեկտեղ՝ երկու կողմում աննախադեպ քանակի ռազմական տեխնիկայի ու մարդուժի կուտակումներ կան։

Նախօրեին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ժամեր առաջ նշել էր, թե Կիևի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում, նախապատրաստություններն ընթանում են ամբողջ թափով, դրանք թաքցնել չի լինի։ «Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմակայաններից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից հարյուրավոր տոննա ռազմական տեխնիկայի և զինամթերքի զանգվածային փոխադրումներ են ընթանում։ Ընդլայնվում է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության ուժերի խորհրդականների և հրահանգիչների զորակազմը։ Նույնիսկ տեղեկություններ կան ջիհադիստների բազմազգ ջոկատների հայտնվելու մասին»,- մանրամասնել է Նարիշկինը։

Կարող ենք ընդգծել, որ չնայած իրավիճակը վտանգավոր է, բայց պայթյունավտանգ իրավիճակի զգացողությունը ձևավորվում է տեղեկատվական դաշտում։ Հիմնական դերակատարները հակված են խնդիրը լուծել միայն ուժ ցուցադրելով, և ոչ՝ գործադրելով, սա ինչ-որ տեղ բոլորիս հիշեցնում է Կարիբյան ճգնաժամի ժամանակ ցուցադրական գործողությունների շքերթը։

Ըստ էության՝ փաստ է այն, որ ամեն ինչ սկսվեց Պուտինի Մյունխենի կոնֆերանսի հայտնի ելույթից հետո, այժմ Ռուսաստանը չի համակերպվում Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի «կորստի» հետ, և եթե որոշ ժամանակ առաջ ՌԴ արտաքին քաղաքական մարտավարությունը, թվում էր՝ այլ է, ապա հիմա տրամադրվածությունն ավելի վճռական է, և հատկապես, երբ ռուսական անհավանական պահանջները Արևմուտքի կողմից մերժվել են, զորք է կուտակվել Ուկրաինայի հետ սահմանին, Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ են տեղի ունենում, դժվար է պատկերացնել, թե որն է լինելու այս ամենի շարունակությունը։

Փաստացի ներկա փուլում գնդակը ռուսական դաշտում է, քանի որ Ռուսաստանին են մերժել, բայց ՌԴ-ում ևս հասկանում են իրավիճակի ողջ լրջությունը, և այս իրավիճակում շատ ռուս վերլուծաբաններ ևս դժվարանում են ասել, թե իրենց ղեկավարությունն ինչպես կփորձի դուրս գալ այս իրավիճակից»։

Իրավիճակըայնքանով է բարդ, որ դժվար է պատկերացնել՝ ինչպես այս իրավիճակի դիվանագիտական հանգուցալուծումը, որում Արևմուտքը և Ռուսաստանը կպահպանեն իրենց գեոպոլիտիկ «դեմքը», չվնասելով Ուկրաինային, այնպես էլ դժվար է պատկերացնել պատերազմական սցենարը, որը կարող է աշխարհի համար բացասական մեծ հետևանքներ ունենալ։

Կարող ենք ընդգծել, որ իրադարձությունների կտրուկ զարգացման դեպքում այն կդառնա ցնցում ողջ աշխարհի և ոչ միայն՝ Հարավային Կովկասի համար, որը պատերազմից հետո կարծես աշխարհի հետ կապված, սակայն իր առանձին օրակարգով ու թեմաներով է «ապրում», որում առանցքային է դարձել այն, թե ինչ ընթացք կունենան հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական բանակցությունները։ Միանշանակ է, որ մեր տարածաշրջանում ևս պետք է պատրաստ լինել զարգացումների։

Հարութ Ավանեսյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025