«Նրանք, ովքեր իշխանափոխություն էին ուզում, կարող էին ստորագրել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հայտարարության տակ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը։
Նրա համոզմամբ՝ իշխանությունը շարունակում է խաղալ ոչ իշխանական ուժերի հետ, բանակցությունների պատրանք ստեղծել, ու կարծես եռյակն ընդունել է այդ խաղի կանոնները. «Վերջում պայմանավորվածության կգան իշխանության հետ, և այստեղ միակ խնդիրը կլինի այն, թե ում ինչքան իշխանություն կհասնի։ Հերթական անգամ տուժելու է հասարակությունը»,-ասաց Զուրաբյանը հավելելով, որ եռյակում մի ստվար զանգված մոլորության մեջ է։
«Այս ճանապարհով գնալը տանում է մեզ դեպի ոչինչ»,-ասաց Ա. Զուրաբյանը: