Yerevan, 22.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ճկռում ենք պարտքերի տակ

Analysis

Արդեն փաստ է, որ ՀՀ պետական պարտքի աճի տեմպը տնտեսության զարգացումներից մի քանի անգամ առաջ է ընկել։ Անցած տարի պարտքն ավելացավ 1 մլրդ 259 մլն դոլարով։ Աճը կազմեց 16,7 տոկոս։ Պարտքի աճի տեմպը գրեթե 3 անգամ ավելի է տնտեսական աճից։ Ակնկալվում է, որ անցած տարվա տնտեսական աճը կլինի 5,5-5,6 տոկոսի սահմաններում։ Պետական պարտքն աճել է 16,7 տոկոսով, տնտեսությունը՝ 5,5 տոկոսով։ Պարտքի առաջանցիկ աճը մեծացնում է ճնշումը տնտեսության վրա։ Տարին նոր է մեկնարկել, բայց պարտքն արդեն հասցրել է ավելանալ ևս շուրջ 57 մլն դոլարով։ Տարեսկզբին պարտքն ավելացել է հիմնականում ներքին փոխառությունների գծով։ Կառավարությունը գնացել է տնտեսությունից նոր միջոցներ ներգրավելու ճանապարհով։ Դրա արդյունքում ներքին պարտքը հունվարին համալրվել է ևս 44 մլն դոլարով։ Վերջին տվյալներով՝ այն հասել է 2 մլրդ 627 միլիոնի։ Փոխարենը՝ արտաքին պարտքը տարեսկզբին մնացել է անփոփոխ։

Հայտնի է նաև, որ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված էժան վարկերն ու փոխառություններն արտաքին պարտքի կառուցվածքում նույնիսկ նվազել են։ Ավելացել են դրսից ներգրավվող թանկ փողերը։ Տարեսկզբին դա արտահայտվել է ոչ ռեզիդենտների կողմից պետական գանձապետական պարտատոմսերի ձեռքբերման տեսքով։ Թեև գանձապետական պարտատոմսերի թողարկման արդյունքում ձևավորված արտաքին պարտքը դեռևս մեծ չէ, բայց այն շատ ակտիվ է ավելանում։

Նշենք, որ անցած տարվա սկզբին կառավարությունն ուներ այդպիսի ընդամենը 6,3 մլն դոլարի պարտավորություն։ Արդեն տարվա վերջին այն անցավ 106 միլիոնից՝ ամիսների ընթացքում ավելանալով գրեթե 17 անգամ։ Այդ միտումը պահպանվել է նաև այս տարվա սկզբին։ Հունվարին գանձապետական պարտատոմսերի թողարկումից արտաքին պարտքը ևս 17 մլն դոլարով համալրվել է՝ անցնելով 123 միլիոնից։

Ինչպես հայտնի է՝ գանձապետական պարտատոմսերից բացի, պարտքի կառուցվածքում բավական մեծ կշիռ են կազմում հատկապես եվրոպարտատոմսերը։ Այս տարվա սկզբին եվրոպարտատոմսերի պարտքը 1 մլրդ 590 մլն դոլար է, որը կազմում է արտաքին պարտքի 25-26 տոկոսը։ Ինչպես գանձապետական, այնպես էլ եվրոպարտատոմսերի գծով ներգրավված միջոցներն անհամեմատ ավելի թանկ են, քան միջազգային կազմակերպությունների վարկերն ու փոխառությունները։ Բայց ինչպես տեսնում ենք, վարկերն ու փոխառությունները գնալով կրճատվում են, իսկ պարտատոմսերի թողարկումից ձևավորվող թանկ պարտքերն ավելանում են։

Փաստն այն է, որ պարտքը թանկանում է՝ ոչ միայն արտաքին, այլև՝ ներքին պարտքի ավելի արագ աճի հետևանքով։ Ինչպես հայտնի է, կառավարությունը որդեգրել է ներքին պարտքը մեծացնելու քաղաքականություն, այն հույսով, որ դրանից պարտքի վտանգավորության մակարդակը կամ դեֆոլտի հավանականությունն ավելի փոքր է։ Ներքին պարտքը, անշուշտ, ունի իր առավելությունները, բայց ունի նաև թերություններ։ Առավելությունն այն է, որ դրա սպասարկումը տարադրամային ճնշում չի առաջացնում ֆինանսական շուկայում և չունի կախվածություն տարադրամի փոխարժեքներից։ Փոխարենը՝ այն թանկ է նստում պետական բյուջեի վրա։ Հայտնի է, որ ներքին պարտքի սպասարկումն անհամեմատ ավելի ծանր բեռ է։ Պատահական չէ, որ արտաքին պարտքից գրեթե 2,5 անգամ ավելի քիչ ներքին պարտքը բյուջեից այնքան գումար է տանում, որքան արտաքին պարտքի սպասարկումը։ Բայց դա չի խանգարում, որպեսզի կառավարությունը նախապատվությունը տա ներքին պարտքի ավելի ագրեսիվ ավելացմանը։ Անցած տարի ներքին պարտքն ավելացավ գրեթե 674 մլն դոլարով։ Այն դեպքում, երբ արտաքին պարտքը ստացավ 585 մլն դոլարի համալրում։ Ներքին պարտքն աճեց 35 տոկոսով։ Այս տարվա սկզբին էլ միտումը նույնն է։ Ներքին պարտքը շարունակում է ավելի մեծ տեմպերով ավելանալ։

Ըստ էության, ասվածը չի նշանակում, թե կառավարությունը հրաժարվել է արտաքին պարտք ներգրավելուց։ Պարզապես հնարավորությունները գնալով ավելի սահմանափակ են դառնում։ Միջազգային ֆինանսական կազմակերպություններն աստիճանաբար կրճատում են Հայաստանին տրամադրվող էժան փողերը։ Այդ պայմաններում կառավարությունը ստիպված է ձեռքը մեկնել ավելի թանկ փողերին, ինչը գնալով ոչ միայն ավելացնում է, այլև ծանրացնում պարտքի բեռը։ Մեկ տարում պարտքի բեռը ծանրացել է 0,4 տոկոսային կետով։ Այս փոփոխության պատճառը պարտքի կառուցվածքում թանկ փողերի քանակի ավելացումն է։

Տիգրան Մկրտչյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia