Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուկրաինական ողբերգական դիլեման

Analysis

Այս օրերին Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներն ինչ-որ տեղ հիշեցնում են նախորդ դարի 60-ականները. մոտավորապես նման բան էր կատարվում Կարիբյան ճգնաժամի ժամանակ: Նշենք, որ Կարիբյանը լուծվեց երկկողմանի զիջումներով. սկզբում ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը դուրս բերեց Կուբայում տեղակայված հրթիռները, իսկ հետո ԱՄՆ-ը՝ Թուրքիայից: Ի դեպ, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին մեկ տարի անց սպանվեց, իսկ խորհրդային ղեկավարին երկու տարի անց հանեցին պաշտոնից: 21-րդ դարում դեպքերը մի քիչ այլ կերպ դասավորվեցին․ նախ ՌԴ նախագահը չնահանջեց, իսկ Արևմուտքն էլ բանի տեղ չդրեց նրա զգուշացումը, ավելին, ոգևորվելով Արևմուտքի վարքագծից, Զելենսկին որոշեց «ազատագրել» Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ ճիշտ այնպես, ինչպես արեց Ալիևը:

Նշենք, որ այս ընթացքում Արևմուտքը պատրաստվում է հսկայական ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային․ այս մասին մենք ուղղակի կերազեինք 44-օրյա պատերազմի ընթացքում: Փաստն այն է, որ ուկրաինացիներին միայն զենք են տալիս ու շարունակում են տալ՝ դրանով խրախուսելով թշնամանալ ռուսների դեմ: Իսկ ամենավճռական պահին Զելենսկուն ասացին՝ «մենք ձեզ զինվոր չենք տա, մենք ձեզ համար կարող ենք միայն աղոթել»: Այս ամենին հաջորդեց այն, որ ուկրաինացիների պոպուլիստ ու կատակերգակ առաջնորդն իրեն միայնակ զգաց ու մեղադրեց Արևմուտքին դավաճանության մեջ: 

Այն փաստը, որ ուկրաինացիները հսկայական ծավալի սպառազինություն են ստանում, պայմանավորված է իշխանության հակառուսական կողմնորոշմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Ուկրաինան գտնվում է Եվրոպայում: Իսկ եվրոպացիները պատերազմ սարսափելիորեն չեն սիրում: Բայց նրանք մոռացել էին, որ ռուսներն էլ չեն սիրում, երբ նրանց անվտանգությանն ինչ-որ բան է սպառնում: Ի դեպ՝ Ռուսաստանը 100 տարուց ավելի այն «կարմիր լաթն» է, որի ակտիվանալուց անմիջապես գազազում է «Արևմուտք-ցուլը»: Ուկրաինայի քաղաքականությունն էլ այն անհաջող ցլամարտիկն է՝ մատադորը, որ անընդհատ պարտվում է ոչ թե ցուլին՝ ինչպես իսպանական կորիդայում է, այլ հենց կարմիր լաթին: 

Կարևոր է փաստել, որ ժամանակին միասնական (դա շուրջ 1000 տարի առաջ) և Կիև կենտրոնով արևելասլավոնական իշխանությունները տարանջատվեցին, ու նրանց հետագա ճակատագիրը պատմականորեն տարբեր ուղիներով ընթացավ: Մոնղոլ-թաթարական արշավանքների ընթացքում ինքնուրույնություն պահպանած հյուսիսային իշխանություններն ավելի ուշ ձևավորեցին մեկ այլ պետություն Մոսկվա կենտրոնով: Նույնը չստացվեց հարավի՝ Կիևի և նրա հարևան իշխանությունների առումով: Ճակատագրի բերումով այդ տարածքներն ընկան հարևան պետությունների (Լեհաստան, Ավստրիա և այլն) տիրապետության տակ, և այդտեղի ազգաբնակչությունը կրեց որոշակի (կրոնի, լեզվի, կենցաղի և այլն) ազդեցություններ: Այդ գործընթացը տարբերություններ առաջացրեց նախկին համաերկրացիների միջև: Ժամանակի ընթացքում դրանք խորացան, ինչը հանգեցրեց նույն հավաքականությունից երկրորդ ազգության ձևավորմանը: 

Մի խոսքով, բավականին բարդ թեմա է, բայց և հետաքրքիր ու միաժամանակ ողբերգական, որովհետև դարերի ընթացքում ուկրաինացիներն անընդհատ բախվել են ռուսների հետ: Ի դեպ՝ ռուսների դեմ լինելը չի պսակվել անկախությամբ, քանի որ ռուսական ուժի թուլության դեպքում դրանից օգտվել են այլ պետություններ: Այդ դիլեման հատկապես սրվեց 20-րդ դարում՝ երկու անգամ ուկրաինացիները հնարավորություն ստացան անկախանալու, որից առաջինը պարզվեց, որ ժամանակավոր էր:

Բոլորս տեսանք, թե ինչպես ուկրաինացիներն ընկան Արևմուտքի լարած գունավոր հեղափոխականության նույն թակարդը, որում մինչ այդ հայտնվել էին մեր հարևան վրացիները, իսկ հետո նաև մենք: Եվ երբ այդ իրավիճակում հայտնվելը լրացվում է նաև գունավոր հեղափոխության մեկ այլ գործոնով՝ հակառուսականությամբ, ապա որպես հերոսականություն սկսված գործընթացը վերածվում է կատակերգության, իսկ հետո ավարտվում է ողբերգությամբ: Այն, ինչը ապրեցին վրացիները, այնուհետև մենք և այսօր արդեն ուկրաինացիները։

Տիգրան Մկրտչյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025