Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհաքաղաքական դիվերսիֆիկացիաների հայկական ուրվագծերը

Analysis

Այս օրերին ընթացող ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դարձել է հանրային տարբեր տարանջատումների պատճառ։ Բանը հասել է նրան, որ հակասություններ են առաջացել անգամ ընտանիքներում։ Ոմանք երկրպագում են Ռուսաստանին, ով բացահայտ ագրեսիա է իրականացրել ինքնիշխան պետության նկատմամբ։ Այլք հիանում են եթե ոչ՝ Ուկրաինայի նախագահի, ապա՝ ուկրաինական ժողովրդի հերոսականությամբ, ովքեր դեռևս դիմադրում են միջուկային տերության դեմ պայքարում։

Անկասկած կարծիքների ու մոտեցումների այս բախման հիմքում ընկած է հավատարմությունը մի կողմից՝ շահերին ու հաշվարկներին, մյուս կողմից՝ արժեքներին ու սկզբունքներին։ Մի խումբը տենչում է ռուսների հաղթանակն ու ուկրաինացիների կապիտուլյացիան, քանի որ, ըստ նրանց՝ դա բխում է Հայաստանի շահերից, մյուսները պնդում են արժեքների գերակայությունն ու անվերապահությունը, եթե անգամ դրանք ոտնահարող կողմը մեր թվացյալ դաշնակիցն է։

Ըստ էության, հաշվի առնելով ժամանակակից քաղաքականության, աշխարհաքաղաքականության մեջ տիրապետող ցինիզմի ու պատեհապաշտության աննախադեպ ծավալը, դժվար է առնվազն միարժեք ասել՝ այս մոտեցումներից ո՞րն է ճիշտ կամ արդարացի, քանի որ, ցավոք, քաղաքական շահերը բավարարվում են արժեքների հաշվին, իսկ սկզբունքները, որպես կանոն, զոհաբերվում են չոր կոնյունկտուրային հաշվարկներին։

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները և հետևելով դեպքերի զարգացումներին՝ հասկանալի է դառնում, որ պետությունների դիրքորոշումները ձևավորվում են առավելապես շահերի և ոչ թե՝ արժեքների ու սկզբունքների հիման վրա, ինչպես հայտարարվում է։ Բայց հասարակությունները, առնվազն դրանց մտածող հատվածը, ի տարբերություն պետական պաշտոնյաների, կարող են իրենց շռայլություն թույլ տալ և դիրքորոշում արտահայտել ոչ միայն շահերի, այլ նաև արժեքների հիման վրա։ Հատկապես, որ գոնե մենք տեսել ենք և շարունակում են տեսնել, որ Հայաստանն այս տխուր իրավիճակին է հասել իշխանությունների կողմից բոլոր հնարավոր արժեքները ոտնահարելու ու դրանք սեփական ճղճիմ քաղաքական նպատակներին ծառայեցնելու պատճառով։

Բանն այն է, որ մենք՝ որպես հասարակություն, մեր մաշկի վրա զգացել ենք ու զգում ենք անարժեք ու անսկզբունք քաղաքականության ողբերգական հետևանքները։ Բայց դա զգալով ու ապրելով՝ մեծ մասամբ երկրպագում ենք հանուն շահերի արժեքների ոտնահարման, բռնաբարման քաղաքականությունը՝ հասկանալով կամ ոչ, որ եթե աշխարհի որևէ այլ անկյունում արժեքները զոհաբերվում են շահերին ու հաշվարկներին, ապա նույնը ցանկացած պահի կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի հետ, ինչպես տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում, երբ քաղաքակիրթ աշխարհը հանուն աշխարհաքաղաքական շահերի աչք փակեց մեր արժեքների ու իրավունքների ոտնահարման, մարդկանց զանգվածային սպանության վրա։

Հենց այստեղ հարց է առաջանում, թե արդյոք ընդունելի է, որ մենք աշխարհից խռովածի դիրքերից պետք է տուրք տանք հակաքաղաքակրթությանը ու որդեգրենք հակաարժեքային, հակամարդկային դիրքորոշում՝ առաջնորդվելով միայն մաքուր շահերով, որոնք, որպես կանոն, լինում են կեղտոտ։ Պատասխանը միանշանակ բացասական է, եթե մենք չենք ցանկանում դառնալ աշխարհաքաղաքականության հերթական զոհը։ Արժեքներից զուրկ ու միայն շահերի վրա քաղաքականություն իրենց կարող են թույլ տալ միայն  գերտերությունները, փոքր պետություններին, սակայն, կարող են պաշտպանել միայն արժեքները, ինչն ամենևին չի նշանակում՝ չհետապնդել շահեր։

Ակնհայտ է, որ այդ շահերի հիմքում նույնպես պետք է դրվեն արժեքները։ Դա անհրաժեշտ է ոչ թե այսօր աշխարհի որևէ ծայրում պայքարողներին, այլ առաջին հերթին ինքներս մեզ՝ Հայաստանին ու Արցախին։

Տիգրան Մկրտչյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025