Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իշխանությունը կորցնո՞ւմ է դրամի կառավարման «պուլսը»

Գաղտնիք չէ այն փաստը, որ հունվարին ԿԲ-ի արտաքին տարադրամային պահուստները կրճատվել են երկու ամսում՝ ավելի քան 202 մլն դոլարով։ Եթե անցած տարվա վերջին ԿԲ-ն ուներ 3 մլրդ 214 մլն դոլարի տարադրամային ռեզերվներ, ապա այս տարվա փետրվարի վերջին դրանք կազմել են 3 մլրդ 12 մլն դոլար։ Պահուստները, իհարկե, ամբողջությամբ արտարժույթով չեն, բայց գերակշիռ մասն այդպիսին է։ Ակնհայտ է, որ պահուստները կրճատվել են՝ ինչպես հունվարին, այնպես էլ՝ փետրվարին, ընդ որում, փետրվարին ավելի շատ, քան հունվարին։ Նշենք, որ հունվարին պահուստները նվազել են 76 միլիոն, փետրվարին՝ 126 մլն դոլարով։ Նշենք, որ Կենտրոնական բանկի պահուստների այս նվազումը, իհարկե, քիչ կապ ունի վերջին շրջանում արժութային շուկայում տեղի ունեցող տարադրամային ճնշման ակտիվացման հետ։

Ինչպես հայտնի է, այդ երևույթը սկսվեց նկատվել փետրվարի վերջին, երբ իրավիճակը ֆինանսական շուկայում սկսվեց լարվել ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով ձևավորված բացասական սպասումների պատճառով։ Չի բացառվում, որ այդ սպասումները խարսխելու նպատակով ԿԲ-ը նաև որոշակի քանակությամբ տարադրամ է ներարկել շուկա։ Բայց սա ենթադրություն է, որը պաշտոնապես հաստատված չէ. հնարավոր է՝ նման ներարկումներ արվել են, հնարավոր է և չեն արվել։ Ակնհայտ է, որ վերջին 1-2 տարիներին ԿԲ-ն իրեն առավելագույնս հեռու է պահում արժութային շուկայում տարադրամային ներարկումներ անելուց։ Հատկապես, երբ շուկայում տեղի ունեցող պրոցեսներն ավելի շատ ձևավորված բացասական սպասումների հետ են կապված լինում։

Կարող ենք արձանագրել, որ տարվա սկզբին ԿԲ-ը տարադրամային պահուստների կրճատումը, ըստ ամենայնի, ավելի շուտ պայմանավորված է եղել արտաքին պարտավորությունների սպասարկմամբ։ Խոսքը ինչպես՝ պարտքային պարտավորությունների, այնպես էլ՝ արտաքին առևտրի ֆինանսավորման մասին է։ Չմոռանանք, որ հունվարին, այլ պարտավորություններից բացի, Հայաստանը բավական խոշոր սպասարկում է կատարել նաև եվրոպարտատոմսերի դիմաց։

Կասկածից վեր է, որ այսօր ԿԲ-ի պահուստները գտնվում են համեմատաբար բարձր դիրքում, էական դեր են ունեցել հենց այդ պարտատոմսերի արդյունքում ստացված տարադրամային միջոցները։ Եթե մինչ այդ Կենտրոնական բանկն ուներ 2,4 մլրդ դրամի պահուստ, ապա պարտատոմսերի թողարկումից հետո պահուստները միանգամից աճեցին՝ 2021թ. փետրվարի վերջին հասնելով 3 մլրդ 184 մլն դոլարի։ Այն ժամանակ պահուստների մակարդակն ավելի բարձր էր, քան այս տարվա փետրվարին։

Այնուհանդերձ, ԿԲ-ն, մինչև ֆինանսական շուկաներում տեղի ունեցող վերջին ցնցումները, ուներ տարադրամային միջոցների բավական բարձր մակարդակ, և բոլորովին այլ բան, թե հիմա դրանք ի՞նչ դիրքում են գտնվում։ Այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ ավելի ուշ, երբ կհրապարակվեն արտաքին պահուստների շարժերը մարտի ընթացքում։ Մեր արժութային շուկայում հենց մարտի սկզբին սկսվեցին ակտիվ զարգացումները, որոնք հանգեցրին ազգային արժույթի թուլացման։  Վերջին տվյալներով՝ դոլարի փոխարժեքը տատանվում է 515-530 դրամի սահմաններում։ Միանշանակ է, որ այդ արժեզրկումը պայմանավորված էր՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին գործոններով։

Ըստ էության, Ռուսաստանում տարադրամային հոսքերի կրճատումը, ռուբլու կտրուկ անկումը և տարադրամի նկատմամբ կիրառվող սահմանափակումները Հայաստանի արժութային շուկայում մեծացրել են արտարժույթի նկատմամբ դրսից թելադրված պահանջարկը։ Ռուսաստանի քաղաքացիների ակտիվ հոսքն իր հետ Հայաստան է բերում նաև ռուսական ռուբլի, որի մի մասը փոխարկվում է դոլարի։ Կան նաև տեղեկություններ, որ նրանք մեծ քանակությամբ դոլար են գնում Հայաստանում։

Կարող ենք արձանագրել, որ այս պահին Հայաստանի արժութային շուկայում փոխարժեքներն այնպիսին են, որ ռուբլու փոխարկումը դրամի և դրամով դոլարի ձեռքբերումը գուցե և ձեռնտու է ռուբլով միջոցներ ունեցողների համար։ Հատկապես, որ ռուբլու հետագա արժեզրկման հավանականությունը շարունակում է բավական բարձր լինել։ Բայց տրամաբանական է, որ դրամի թուլացումն աստիճանաբար բերելու է մի կետի, որ այլևս նպատակահարմար չի լինելու Հայաստանում ռուբլին վերածել դրամի և դոլար գնել։

Տիգրան Մկրտչյան

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities