Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրության դեգրադացիայի ու նայիվության մեջտեղում

Analysis

Հայտնի փաստ է, որ կառավարման մեջ, հատկապես՝ պետական կառավարման բնագավառում, տարածված է «ինստիտուցիոնալ հիշողություն» հասկացությունը։ Դրանով սովորաբար բնութագրվում է պետական կառավարման համակարգի, տարբեր ինստիտուտների կապը անցյալի հետ, այն իմաստով, որ անկախ անձերից, համակարգերն իրականացնում են քաղաքականություն, որը հիմնված է ոչ միայն այսօրվա իրողությունների, այլ նաև անցյալից եկող ժառանգության, այսպես կոչված՝ պետական հիշողության վրա։ Բոլորս տեսանք, թե Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ինչպես զրոյացրեց ՀՀ «ինստիտուցիոնալ հիշողությունը»՝ ամեն ինչ սկսելով, ինչպես ինքն է սիրում ասել, իր կետից։

Ինչպես և կանխատեսվում էր «սեփական կետից» սկսելու արդյունքները երկար սպասեցնել չտվեցին։ Դրա համար մենք բոլորս վճարեցինք Արցախի մեծ մասի կորստով ու հազարավոր զոհերով։ Բայց Հայաստանն այս իշխանությունների շնորհիվ շարունակում է ապրել առանց «ինստիտուցիոնալ հիշողության», հետևաբար կարող ենք եզրակացնել, որ նոր աղետները դեռ առջևում են։

Ըստ էության, մեր պետական կառավարման համակարգում, սակայն, խնդիրը միայն «ինստիտուցիոնալ հիշողության» չգոյությունը չէ։ Մեծ հաշվով, հիմա Հայաստանն ապրում է «ինստիտուցիոնալ տգիտության» կամ «համակարգային անմեղսունակության» պայմաններում։ Պետական կառավարման համակարգի տարբեր մարմիների կայացրած անհեթեթ որոշումները, սկսած աղամանների արգելքից՝ մինչև նաև բաց տարածքներում ծխելու արգելքը, դրա հատվածական դրսևորումներից են։ Ցանկացած համակարգ, այդ թվում՝ պետական կառավարման համակարգը, յուրահատուկ օրգանիզմ է՝ մարդկային օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։ Այդ տեսանկյունից Հայաստանի պետական կառավարման համակարգում ախտահարված է ամենակարևոր օրգանը՝ ուղեղը։ Այն մեծ չափով զերծ է բանականությունից ու գիտակցությունից։ Չնայած այդ համակարգում դեռևս շարունակում են գործել քիչ թվով, այդուհանդերձ կոմպետենտ, բանիմաց մարդիկ, սակայն համակարգն ինքնին՝ ամբողջության մեջ, գտնվում է շիզոֆրենիայի կամ որևէ այլ հոգեշեղման ռեժիմում, որում կայացվող որոշումներն իրենց վրա կրում են ոչ թե բանիմացների, այլ «ինստիտուցիոնալ տգիտության» ազդեցությունը։

Ասենք չի բացառվում, որ արտաքին քաղաքականության ոլորտում դեռևս մնացել են ուսյալ դիվանագետներ, պրոֆեսիոնալներ, որոնք իրենց զեկույցներում ու երաշխավորություններում մանրամասն նկարագրում են, թե ինչպես պետք է իրեն դրսևորի երկրի արտգործնախարարը մի պետության արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում, որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ և կա հարյուրամյա թշնամանք։ Բայց այդ երաշխավորությունները որևէ նշանակություն չեն ունենում, և Միրզոյանը թուրք տանտիրոջ հետ ժպտում է դեմքի այնպիսի արտահայտությամբ, ինչպիսին որ ունեցած կորած եղբորը գտնելիս։

Բերված օրինակը կոնկրետ ոչ թե «ինստիտուցիոնալ հիշողության», այլ «ինստիտուցիոնալ դեմենցիայի» ու համակարգային անմեղսունակության արտահայտություն է, որը ևս մեկ քայլով ախտահարում է առանց այդ էլ խեղված հայկական պետականության ուղեղը։ Ինստիտուցիոնալ տգիտության ամենամեծ շահառուն Նիկոլն է, որի համար համակարգային անմեղսունակությունը հրաշալի միջոց է սեփական որոշումներն ու քայլերն արդարացնելու, դրանք պետական կառավարման համակարգի վրա «գրելու» իմաստով։

Փաստն այն է, որ ինստիտուցիոնալ տգիտության ամենամեծ տուժողը հասարակությունն է, որը, սակայն, կարծես տարրալուծվել է համակարգային անմեղսունակության շքահանդեսում և իրեն դեռևս հարմարավետ է զգում հակաբանական այն իրավիճակում, որում այսօր գտնվում է Հայաստանը։

Տիգրան Մկրտչյան

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025