Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հայկական սյուիտ» ստեղծագործությունները սիտարով, փողային և ավանդական հարվածային գործիքներով

Culture

Մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Ռասամանջարի» հայ-հնդկական գալա համերգը: Այն իրականություն կդառնա Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:

Երեկոյի հատուկ հյուրը արմատներով հայ, տաղանդավոր երաժիշտ, սիտարահար Պիտեր Դավիդյանն է՝ Ավստրալիայից։

 

Ինչպես է եղել Ձեր Երաժշտական կարիերայի սկիզբը, խոսեք Ձեր անցած ճանապարհի մասին։

«Երաժշտություն ուսանել եմ 8 տարեկանից՝ ռիթմի և մեղեդու ֆորմալ դասերին։ Տիրապետում եմ սիտար, կիթառ, հարմոնիում, հարվածային (ջազ և այլն), դարբուկա և տաբլա երաժշտական գործիքներին։ Առաջին կիսապրոֆեսիոնալ ելույթը կայացել է 12 տարեկանում և շարունակվում է ավելի քան 50 տարի: 1980-ական թվականներին սիտարի և հնդկական երաժշտության տեսության ինտենսիվ դասընթացներ եմ ունեցել Ջայպուր Գհարանայի (դպրոցի) հնդկական երաժշտության պրոֆեսոր Ուստադ Գուլամ Քադիր Խանի հետ։ Տարիների ընթացքում ներգրավված եմ եղել բազմաթիվ երաժշտական նախագծերի և միջոցառումների մեջ, այդ թվում՝ սիտարի մենահամերգներ, համաշխարհային երաժշտական նախագծեր, ֆիլմերի սաունդթրեքեր, ձայնագրություններ ստուդիաներում և կրթություն։ Ես նաև կոմպոզիտոր եմ․ ունեմ սիտարով ներկայացված հնդկական, հայկական և արևմտյան երաժշտական ժանրերի ձայնագրություններով 10-ից ավելի ալբոմ: Վերջին ալբոմներն են «Ինստրումենտալիզմ», «Արցախ» և «Հայկական սյուիտ»։

 

Հայաստանում ինչն էք սիրում

«Հայաստանն իմ հայրենիքն է, և ես առաջինն եմ իմ ընտանիքում, ով 3 սերունդից հետո վերադարձել է Ավստրալիայից։ Իմ ընտանիքի նախնիները եղել են Ջուղայից, Նախիջևանից մինչև 17-րդ դարի սկիզբը։ Հետո գնացել են դեպի Նոր Ջուղա, Սպահան, Իրան, որտեղ ծնվել են տատս ու պապս։ Նրանք, ինչպես շատերը Նոր Ջուղայից, գնացին Հնդկաստան։ Հետագայում տեղափոխվել են Ինդոնեզիա, այնուհետև Ավստրալիա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թ-ին։

 

Ինձ այնքան շատ բաներ են դուր գալիս Հայաստանում։ Շատ հյուրընկալ մարդիկ, սնունդը, լեռնային գեղեցիկ բնապատկերները, հինավուրց եկեղեցիներն ու վանքերը, երաժշտությունն ու պարը, արվեստը, մշակույթը։ Երբ 2019 թվականի հունվարին առաջին անգամ ժամանեցի Հայաստան, ես զգացի, որ վերջապես վերադարձել եմ տուն»։

 

Հայկական երաժշտությունն արդյոք ազդել է Ձեր՝ որպես երաժիշտ ձևավորման վրա

 

«Այո, միանշանակ։ Օգտագործված մեղեդիական կառուցվածքները, ռիթմիկ ցիկլերը, ելևէջները։ Գործիքներ, որոնք հնչելուն պես անմիջապես դիպչում են իմ սիրտին: Կոմիտասի, Սայաթ Նովայի, Խաչատրյանի և ներկայիս բոլոր հոյակապ գործիքավորողների ու կոմպոզիտորների ստեղծագործությունները»։

 

Ինչ ծրագրեր կան առաջիկայում

 

«Շարունակել ջանալ տիրապետել սիտարին և է՛լ ավելի զարգացնել իմ պատկերացումները հայկական և հնդկական երաժշտական համակարգերի մասին: Քանի որ մեծ հորեղբայրս աշուղ էր, երաժիշտ, ով ճամփորդում էր Սպահանից/Նոր Ջուղայից, ես զգում եմ, որ երաժշտությունը խորապես արմատավորված է մեր ընտանիքի արմատներում: Ավստրալիայում մեր մեծ ընտանիքի երիտասարդ սերնդում շատ երաժիշտներ կան:

 

Հուսով եմ, որ ամեն տարի կգամ Հայաստան՝ շարունակելու ներկայումս հաստատված երաժշտական համագործակցությունները։ Հրաշալի կլիներ հնարավորության դեպքում այս երաժշտական համագործակցությունները աշխարհով մեկ տարածել»։

 

Ով է Ձեզ համար օրինակ երաժշտության մեջ։

 

«Սիտարի դեպքում 20-րդ դարի 3 վարպետները՝ Վիլայատ Խանը, Նիքիլ Բաներջին և իհարկե Ռավի Շանկարը։

 

Ժամանակից սիտարի վարպետ Շահիդ Պարվեզ Խանը նույնպես ոգեշնչման մեծ աղբյուր է: Ես նաև հիացած եմ ջազի և դասական ժանրի մեծ երաժիշտներով և կոմպոզիտորներով»:

 

Որն է Ձեր գործիքի առանձնահատկությունը

«Սիտարը միջնադարյան ժամանակաշրջանի գործիք է, որը նախագծվել է Ամիր Խուսրոյի կողմից։ Նա վերցրել է պարսկական սետարը, կովկասյան թառը և հնդկական վինան և դրանք միաձուլելով՝ ստեղծել է նոր դիզայն՝ հիմնական նվագող լարերի տակ ռեզոնանսային լարերով։ Բարձրացված կոր մատատախտակով երաժիշտը կարող է ներկայացնել բազմաթիվ տարբեր զարդանախշական տեխնիկաներ՝ մարդկային ձայնն ընդօրինակելու համար։ Նրա ռեզոնանսային թրթռացող ձայներանգը բավականին հիպնոսային է թե՛ նվագողի և թե՛ ունկնդրի համար և հավասարապես հարմար է ինչպես դանդաղ մեդիտատիվ երաժշտության, այնպես էլ շատ արագ մեղեդային կառուցվածքով իմպրովիզացիայի համար:

 

Սիտարն ինքնահաստատվել է որպես Հյուսիսային Հնդկաստանի` Հինդուստանի դասական երաժշտության նշանավոր գործիք»։

 

Ինչ կպատմեք առաջիկա համերգի մասին

«Առաջիկա գալա համերգը Հայաստանում «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հետ մեր համագործակցութության մի մասն է։ Այն կլինի հայկական և հնդկական երաժշտության, երգի և պարի մեծ իրադարձություն։ Ես հանդես կգամ սիտարի մենակատարմամբ, կկատարեմ դուետներ հնդկական դասական վոկալի հետ, մեկ այլ դուետ հայկական բլուլի և համույթի հետ՝ կատարելով իմ «Հայկական սյուիտ» ստեղծագործությունները սիտարով, փողային և ավանդական հարվածային գործիքներով»։

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded